«Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից

«Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից

Wed, 29 Apr 2026 09:45:06 +0400


Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ այցելության ընթացքում պարբերաբար ուղիղ եթեր էր մտնում։ Սարիգյուղ-Կիրանց հատվածում լայվ մտնելով՝ նա զբոսավարի ոճով ցուցադրում էր տեսարժան օբյեկտները՝ «հեղափոխությունից» հետո ասֆալտապատված ճանապարհները, պետական աջակցությամբ, վարկային ֆինանսավորմամբ 16 միլիոն եւ 21 միլիոն դրամ արժեքով կառուցված տները եւ այդ ամենը ներկայացնում էր որպես իրենց մեծ նվաճում՝ ««Իրական Հայաստանի» գաղափարախոսության գործնական կիրառում»։

Պարզվեց, Նիկոլ Փաշինյանը, հավատարիմ իր բնավորությանը, այս անգամ էլ է բացահայտ սուտ խոսել. Ներքին Ծաղկավան գյուղից ավտոմեքենայով Կիրանց անցնելիս, նա ուղիղ եթերում հայտարարել է․ «Նախկինում էս ճանապարհի այս հատվածով անցնելիս բոլորը լարվում էին, որովհետեւ ուղիղ նշանառության ներքո էին գտնվում»։ Մինչդեռ այդ ճանապարհը 1990-ական թվականների երկրորդ կեսից երբեք ուղիղ նշանառության տակ չի գտնվել, այդտեղով երթեւեկողները երբեք չեն լարվել, ու դա բոլորը գիտեն: Սուտ է նաեւ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե Իջեւանի սահմանագոտու այդ գյուղերը նախկինում եղել են հուսահատության եզրին, այդ պատճառով այդ գյուղերում տներ չեն կառուցվել, իսկ հիմա հարյուրավոր տներ են կառուցվում։ Հիմա տներ են կառուցվում, որովհետեւ առանձնատների շինարարության համար պետական բյուջեից 16 կամ 21 միլիոն դրամ աջակցություն է տրամադրվում:

Ադրբեջանի պահանջով, սահմանազատման անվան տակ 2024 թվականին Կիրանցից շուրջ 15 հեկտար հողը, Կիրանց-Բերքաբեր հատվածում եւ Բերքաբեր գյուղի մոտ 30 տարի ամրացված դիրքերն ապօրինի, միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնելը Ն․ Փաշինյանը լայվում ներկայացրել է որպես սեփական ռազմավարություն․ «Եթե մենք 2024 թվականին քաղաքական կամք չցուցաբերեինք եւ, ի հեճուկս հասկանալի անհանգստությունների, խմորումների եւ անկայունության, հստակ մեր գծած ռազմավարությամբ չգնայինք, էսօր ինչ կլիներ էստեղ, իհարկե, բոլորովին ուրիշ հարց է»։

Փաշինյանը սահմանազատման թեմային անդրադարձել է նաեւ հաջորդ օրը՝ ապրիլի 27-ին, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանն իր ելույթում ասել է․ «Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված եւ սահմանագծված 12 կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Եվ սա նույնպես շատ կարեւոր եւ բացառիկ իրավիճակ է, եւ պիտի արձանագրեմ, որ այդ 12 կիլոմետրը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի թերեւս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների եւ ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պայուսակների մեջ դրած»։ Նա նաեւ հավելել է․ «Առաջիկայում, իհարկե, մենք կշարունակենք եւ ավարտին կհասցնենք տրամաբանական ժամկետներում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումը»։

2024 թվականից հետո, արդեն ուղիղ 2 տարի սահմանազատում չի կատարվում, իսկ Փաշինյանը հայտարարել է դրանք շարունակելու եւ տրամաբանական ժամկետում ավարտելու մասին։ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի պատերազմում պարտված ղեկավար է, որը չի կարող Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում նախաձեռնողի դիրքերից հանդես գալ, նա չի որոշում, թե երբ շարունակել, ինչպես ու որ հատվածից շարունակել, երբ ավարտել Ադրբեջանի հետ սահմանազատումը: Սոցիալական մեծ խնդիրներ, կոռուպցիայի մեծ ծավալներ ունեցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որպեսզի իր բնակչության ուշադրությունը երկրում տիրող սոցիալական բեւեռացումից, կոռուպցիայից, իրավական կամայականություններից շեղի, մշտապես հարկավոր է արտաքին թշնամի։ Ադրբեջանի ղեկավարության համար այդպիսի հարմար թշնամի է Հայաստանը, որի կերպարը նրանք թեժ են պահում` անտեսելով բարեկամության եւ խաղաղության հաստատման խոստումներն ու պայմանավորվածությունները: Ուստի Ադրբեջանի ղեկավարության շահերից չի բխում Հայաստանի հետ արդար, կայուն խաղաղության, բարեկամության հաստատումը, ինչպես նաեւ՝ այդ գործընթացի շրջանակներում երկու երկրների միջեւ սահմանազատում կատարելն ու իր զորքը ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանում պետական համակարգը գործել է նախապես մշակված հնարավոր սցենարներով

Իրանում պետական համակարգը գործել է նախապես մշակված հնարավոր սցենարներով Mon, 19 Oct 2026 09:15:03 +0400…

21 րոպե ago

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են Mon, 19 Oct 2026 01:00:18 +0400 Այս օրերին Ֆրանսիայում…

9 ժամ ago

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Sun, 18 Oct 2026…

10 ժամ ago

Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան

Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան Sun, 18 Oct 2026 23:45:27 +0400…

10 ժամ ago

Ժամանակի հաշվարկի մեխանիզմը փոխելու են

Ժամանակի հաշվարկի մեխանիզմը փոխելու են Sun, 18 Oct 2026 23:30:08 +0400 Գիտնականները քվեարկել են այն…

10 ժամ ago

Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը

Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Sun, 18 Oct 2026 23:13:06 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

10 ժամ ago