«Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է

«Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է

Wed, 29 Apr 2026 10:15:34 +0400


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր համար անցանկալի կադրերին ինչ-ինչ պատճառներով ազատում է աշխատանքից: 2025 թվականին նա աշխատանքից անհիմն ազատել է Սպիտակի պետական քոլեջի տնօրենի տեղակալ Հեղինե Պողոսյանին: Պողոսյանը դիմել է դատարան՝ նախկին աշխատանքում /պաշտոնում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը՝ 06.09.2025 թվականից մինչեւ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը բռնագանձելու, իսկ նախկին աշխատանքում/պաշտոնում վերականգնվելու անհնարինության դեպքում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում ստանալու պահանջով:

Դատարանը հայցը բավարարել է՝ անվավեր է ճանաչել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 05․09․2025 թվականի «Սպիտակի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի տեղակալ Հեղինե Պողոսյանի լիազորությունները դադարեցնելու եւ պայմանագիրը լուծելու մասին հրամանը: Որոշել է պարտադրել ԿԳՄՍՆ-ին` Հեղինե Պողոսյանին վերականգնել նախկին աշխատանքում, 06.09.2025 թվականից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանի հայցը՝ ընդդեմ Ժաննա Անդրեասյանի, դատարանը եւս բավարարել է, որոշել է պարտադրել ԿԳՄՍՆ-ին՝ Կարեն Լազարյանին նախկին աշխատանքում վերականգնել, վերականգնելու անհնարինության դեպքում վերջինիս օգտին պատասխանողից գանձել նրա միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով հատուցման գումար:
Կարեն Լազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարի հրամանը եղել է ապօրինի, դատարանը բավարարել է իր հայցը. «Հանուն իրենց սրտի թեկնածուի, Ժաննան գնացել է այդ քայլին: Ժաննան հաշվարկել է, լավ էլ իմացել է, որ եթե մենք գնանք դատարան, հաստատ դատը շահելու ենք, բայց խնդիրն այստեղ այլ է․ այժմ այդ քոլեջը չկա, լուծարվել է: Ժաննան մտածել է՝ կգնան դատարան, մեկ է՝ այդ քոլեջն էլ չկա, դրամական փոխհատուցումները կանենք, ու գործը կփակվի: Նախարար կոչվածը գնացել է ապօրինի գործողության: Նա երկրի թշնամիներից է, Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի ընդունում, չի սիրում, Ժաննա Անդրեասյանն ի՞նչ կապ ունի, վերջիվերջո, այս երկրի հետ: Նա ոչ միայն օրենքներ է խախտում, այլեւ մեկ ուրիշ դատական գործում նույնիսկ իրավական փաստաթղթեր է կեղծում: Ժաննա Անդրեասյանն օտար է այս պետությանը, այս երկրին: Նա ընդամենը պարգեւավճար ստացող է: Ժաննան շուտով չի լինելու, բայց չգիտի, որ բազմաթիվ հայցեր կան իր նկատմամբ, մարդիկ չեն մոռանալու, մինչեւ վերջ գնալու են: Նա օտար է հայ ազգի համար, նա իր ժուլիկ դեմքով մեր օրենքները պղծում է, կեղծում է, եւ դա միայն կանեն օտարները: Քեզ նախարար են նշանակել, որ կառավարես ոլորտը, ոչ թե պղծես ու կեղծես օրենքները»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին

Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին Wed, 29 Apr 2026 16:15:05 +0400…

12 րոպե ago

Ինչ են մտածում Ջուջեւանում` Մուստաֆաեւի այցի մասին իրենց գյուղ

Ինչ են մտածում Ջուջեւանում` Մուստաֆաեւի այցի մասին իրենց գյուղ Wed, 29 Apr 2026 16:08:56 +0400…

18 րոպե ago

ԵՄ-ն որոշել է խստացնել Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի վարկի պայմանները

ԵՄ-ն որոշել է խստացնել Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի վարկի պայմանները Wed, 29 Apr 2026…

26 րոպե ago

Ինչքան քիչ խոսեք Փաշինյանի մասին, այնքան կշահի հայ ժողովուրդը

Ինչքան քիչ խոսեք Փաշինյանի մասին, այնքան կշահի հայ ժողովուրդը Wed, 29 Apr 2026 15:45:08 +0400…

42 րոպե ago

Ամիօ բանկը՝ Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր

Ամիօ բանկը՝ Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր Wed, 29 Apr 2026 15:20:02 +0400 Արմավիրում կայացավ…

1 ժամ ago

Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել

Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել Wed, 29 Apr 2026 15:15:48 +0400 Latest news from Secure…

1 ժամ ago