«Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին

«Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին

Wed, 29 Apr 2026 10:25:45 +0400


Երեկ լուրեր էին շրջանառվում, որ հայ-վրացական սահմանի դելիմիտացիայի գործընթացի շրջանակներում Հայաստանը խոստացել է Վրաստանին հանձնել Լոռվա մարզի սահմանամերձ Ջիլիզա գյուղը։ Վրացական մամուլում այդ մասին հրապարակումներ կային: Վրացական աղբյուրներն ասում են, որ իրենց սոցցանցերում մեծ ցնծություն է տիրում` 1991-ից հետո Վրաստանը միայն հող է կորցրել, իսկ հիմա առաջին անգամ` Փաշինյանի իշխանության շնորհիվ, հող է հետ բերում: Լուրերը շտապեց հերքել վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ դրանք մտացածին են, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որեւէ հատված որեւէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որեւէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը։ Մենք կապվեցինք Ջիլիզա համայնքի վարչական ղեկավար Մհեր Վարդանյանի հետ:

Նա հայտնեց, որ այդ լուրերի մասին մամուլից է տեղեկացել․ «Գյուղում նման խոսակցություններ չկան, գյուղատնտեսական տարին սկսվել է, սկսել ենք ակտիվ աշխատանքներ իրականացնել, իսկ նման լուրերից ես տեղյակ եմ այնքանով, որքանով որ դուք»։ Նա նշեց, որ նախկինում էլ են նման խոսակցություններ եղել, այդ թեման պարբերաբար շրջանառվում է։ Հարցին՝ իսկ սահմանազատման համար գյուղ որեւէ կառույցի ներկայացուցիչներ եկե՞լ են, Վարդանյանն արձագանքեց․ «Ո՛չ մեր գյուղ են եկել, ո՛չ էլ այլ գյուղերից տեղեկություն ունեմ»։ Նրա խոսքով, սպասվող ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից էլ որեւէ մեկը գյուղ չի այցելել, չնայած համայնքային այցեր ունենում են։ Անդրադառնալով դպրոցների միավորման մասին հարցին՝ Վարդանյանը նշեց, որ իրենց գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը փակվող դպրոցների ցանկում չկա։ Այստեղ սովորում է 11 աշակերտ, գյուղն ունի 63 տնտեսություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը Ուկրաինայում սկսել է հարվածել ավելի շատ թիրախների. Պեսկով

Ռուսաստանը Ուկրաինայում սկսել է հարվածել ավելի շատ թիրախների. Պեսկով Sun, 13 Sep 2026 23:15:47 +0400…

9 ժամ ago

Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է

Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է Sun, 13 Sep 2026 23:15:27…

9 ժամ ago

Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր

Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր Sun, 13 Sep 2026 23:00:10…

10 ժամ ago

36 ժամ ջուր չի լինելու

36 ժամ ջուր չի լինելու Sun, 13 Sep 2026 22:45:07 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

10 ժամ ago

Մի հեղափոխություն արեց` Արցախը հանձնեց, երկրորդ հեղափոխությամբ ուզում է Հայաստանը հանձնի

Մի հեղափոխություն արեց` Արցախը հանձնեց, երկրորդ հեղափոխությամբ ուզում է Հայաստանը հանձնի Sun, 13 Sep 2026…

10 ժամ ago

Հիասթափվելու արվեստը

Հիասթափվելու արվեստը Sun, 13 Sep 2026 22:15:53 +0400 Հիասթափվելու արվեստը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի…

10 ժամ ago