«Հրապարակ». Կարծում եմ` անվտանգային ռիսկերին համարժեք քաղաքականություն չունենք

«Հրապարակ». Կարծում եմ` անվտանգային ռիսկերին համարժեք քաղաքականություն չունենք

Wed, 29 Apr 2026 11:25:33 +0400


Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ, խոսելով ՀՀ նոր կենսաչափական անձնագրերի մասին։ «ՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը եւ պետականությունը»,- տեսանյութին կից գրել է վարչապետը։ Նա նշել է, որ կթողարկվեն նոր նմուշի կենսաչափական անձնագրեր եւ կենսաչափական նույնականացման քարտեր, որոնք 2026-ի աշնանից կլինեն շրջանառության մեջ։ Անդրադառնալով նոր անձնագրերին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասել է. «Այն ենթակառուցվածքը, որը 2022-ին հասանելի է եղել Հայաստանում, առհասարակ որեւէ աղերս չունի միջազգային ստանդարտի հետ։ Մեր նպատակն է՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի 9303 ստանդարտին համապատասխան նոր փաստաթղթեր տրամադրել ՀՀ քաղաքացիներին։ Սա նշանակում է, որ նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան են փաստաթղթերը, սահմաններին փոխճանաչելի են, որպեսզի մեր քաղաքացիներն ավելի արժանապատիվ կարողանան ճանապարհորդել»։

Նոր կենսաչափական անձնագիրը դառնալու է կարմիր` նախկին կապույտի փոխարեն, նման ռուսական, թուրքական, վրացական անձնագրերին։ Ըստ Փաշինյանի՝ կարմիրը միջազգային պրակտիկայում ամենատարածված երանգներից է։ Արդեն հրապարակվել են անձնագրի ներքին էջերը, որտեղ կարծես «ներկիր ինքդ» գրքի նկարազարդումներ լինեն, եւ, օրինակ, Խոր Վիրապի վանքը պատկերված է հակառակ կողմից, որ վանքի ֆոնին Արարատ սարը չերեւա։

Անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետ Հովհաննես Քոչարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ անձնագրի շապիկի գույնի փոփոխությունը քաղաքացիներին ո՛չ առավելություն կտա, ո՛չ վնաս․ «Թող փոխեն, ի՞նչ ասեմ, կոնկրետ անձնագրի գույնի փոփոխության մասով խորը չեզոք եմ։ Ինչ վերաբերում է Արարատ լեռան պատկերը հանելուն, ապա ասեմ, որ ես բացարձակ սիմվոլներով չեմ հետաքրքրվում, պետությունն ինձ համար մնում է պետություն, ես վաղուց այդ տարիքից դուրս եմ եկել, պետությունն ինձ համար կազմակերպություն է, որը, կարծում եմ, կանգնած է անվտանգային լուրջ խնդիրների առջեւ, եւ լավ կլինի, որ մեր ուշադրությունն այդ ուղղությամբ սեւեռենք, ոչ թե սիմվոլիզմով զբաղվենք։ Պատմությունը հիշելու լավագույն առիթը պատմությանն արժանի պետություն ունենալն է, մնացածը լիրիկա է։ Հարգում եմ բոլորի կարծիքները, թող ժողովրդի կարծիքն էլ լսվի, ես արտահայտում եմ իմ կարծիքը։ Ինձ համար սիմվոլիզմը պետական շինարարության եւ պետական իրավունքի մեջ ոչինչ է, ես կարծում եմ՝ պետք է ունենալ ամուր պետություն, մեր արյունոտ պատմությանը համարժեք պետություն, որպեսզի մեր թափած արյունը ո՛չ կրկնապատկվի, ո՛չ եռապատկվի, մեր սերունդներն ապրեն անվտանգ երկրում»։

– Այս իշխանության վերարտադրվելու պարագայում մեր սերունդներն անվտանգ պետությունում կապրե՞ն։

– Աստված գիտի։

– Հաշվի առնելով 8 տարվա հետագիծը՝ Ձեր կանխատեսումներն ինչպիսի՞ն են։

– Ապագայի վերաբերյալ իմ կանխատեսումները դրական չեն․ բացասական ազդանշաններն ավելի շատ են։ Ու ես կարծում եմ՝ մեր անվտանգային ռիսկերին համարժեք քաղաքականություն մենք չունենք, անհամարժեք վիճակում ենք՝ ռիսկերի հետ կապված։

– Մայիսի 28-ին ռազմական տեխնիկայի ցուցադրություն է լինելու, իսկ դա ազդեցություն կունենա՞ մարդկանց վրա։

– Ինձ վրա զրո ազդեցություն կունենա, շատերի վրա` դրական, ես կարծում եմ՝ ցուցադրականությամբ չէ, որ զինված ուժերի մարտունակության տպավորություն կարելի է ստանալ, ես ավելի խորը փորձագիտական եզրակացության կարիք ունեմ, ինձ ավելի հետաքրքրում է՝ այդ տեխնիկան կիրառողներ ունե՞նք, թե՞ չունենք՝ պրոֆեսիոնալ մակարդակի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տավուշի մարզում տեղի ունեցած պայթյունից 29-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց

Տավուշի մարզում տեղի ունեցած պայթյունից 29-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց Sun, 03 May 2026 21:08:29…

11 րոպե ago

Հայաստան է ժամանել Իռլանդիայի վարչապետը

Հայաստան է ժամանել Իռլանդիայի վարչապետը Sun, 03 May 2026 21:02:31 +0400 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC)…

17 րոպե ago

20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացման

20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացման Sun, 03 May 2026 21:00:15 +0400 20 րոպեանոց ճաշը…

19 րոպե ago

Մեծաթիվ գյումրեցիներ անսպասելի դիմավորեցին ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներին

Մեծաթիվ գյումրեցիներ անսպասելի դիմավորեցին ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներին Sun, 03 May 2026 20:45:32 +0400 Գյումրիում քաղաքական…

34 րոպե ago

Մայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. Պեսկով

Մայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. Պեսկով Sun, 03 May 2026 20:30:02 +0400 «Ամբողջ…

49 րոպե ago

Եկեղեցու ընտանիքը համալրվեց յոթ նոր քահանաներով

Եկեղեցու ընտանիքը համալրվեց յոթ նոր քահանաներով Sun, 03 May 2026 20:15:37 +0400 Մայիսի 3-ին՝ Սուրբ…

1 ժամ ago