Ո՞վ է երբեւէ տեսել սեփական ծոծրակը

Ո՞վ է երբեւէ տեսել սեփական ծոծրակը

Wed, 29 Apr 2026 17:15:33 +0400


Երկարամյա մանկավարժ Մկրտիչ (Ժորա) Դալալոյանը, որը 2 երգիծապատում գրքույկների հեղինակ է, ցանկացավ ինձ ծանոթացնել իր նոր սատիրային, որտեղ նկարագրել է մութ անդրաշխարհը, ավելի ճիշտ՝ դրա կարեւոր հատվածներից մեկը՝ դժոխքը, որտեղ տերուտնօրինություն է անում, ոչ ավել, ոչ պակաս՝ ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա դուրս է մղել դժոխքի «ուղեգիր» նվաճածներին տանջող, չարչարող բոլոր վերակացուներին, ինքը նստել «գլխավոր, գերագույն» վերակացուի թիկնաթոռին եւ ստանձնել այցելուներին դժոխային պատիժներ «սահմանելու» գործառույթը: Նա անխնա պատիժներ է նշանակում բոլորին՝ դժոխքի տարբեր պարունակներում «դարձի գալու» համար: Նրանցից յուրաքանչյուրը գործած հանցանքներին համապատասխան կրում է տանջանքի իր բաժինը: Չէ՞ որ իրենից՝ գլխավորից բացի, բոլորն են մեղավոր 2026թ. համապետական ընտրություններում կրած պարտության համար: Նա գլխավոր պատասխանատուն է, բայց՝ ոչ երբեք գլխավոր մեղավորը:

Մ. Դալալոյանին հարցրի՝ ինչո՞ւ է կարծում, որ ՔՊ խմբակի անդամները մոտ ապագայում «դժոխքի բնակիչներ» են դառնալու: Հասկանալով ակնարկս՝ նա խոստացավ իր հումորային պատումն անպես շտկել, որ դա հասկանալի լինի ընթերցողին: Ապա զրուցեցինք մեր կյանքի մասին:

«Ինչպե՞ս բնութագրենք մեր ժողովրդի այսօրվա վիճակը: Կաթի սերը երբ քաշում են, ի՞նչ է մնում տակը` անպետք շիճուկ: Մեր ազգային բոլոր արժեքները թիրախավորված են՝ Եկեղեցի, բանակ, տնտեսություն, մշակույթ, կրթություն, նոր սերունդ: Մեր աչքի առաջ մեր «սերը» մեր առջեւից քաշում-տանում` ցեխին են խառնում: Տագնապով հետեւում ենք, ոչինչ չենք ձեռնարկում: Ես մանկավարժ եմ: Գիտեմ, թե տարեցտարի ուր են գահավիժում այդ կարեւոր ոլորտի մեր նախկին ձեռքբերումները: Այդպես անապատի ավազն է ծածկում, ոչնչացնում ամեն ծառութուփ, ամեն ծաղկուն բան: Դասագրքեր, կրթության ցածր որակ, ազգային արժեքների նկատմամբ բացահայտ արհամարհանք: Լսեցինք՝ ծրագրված է հաջորդ տարի փակել 231 հանրակրթական դպրոց: Սա եղեռն չէ՞: Սողեսող մեզ մոտեցող: Դպրոցների մի մասը սահմանամերձ բնակավայրերում է: Ի՞նչ է նշանակում սահմանամերձ գյուղի դպրոցի փակումը:

Նշանակում է՝ գյուղն ենք կորցնելու: Ո՞վ է ապրելու մեր գյուղերում: Եթե լսում ենք Ալիեւի ամենօրյա հայտարարությունները «Արեւմտյան Ադրբեջանի» մասին, հասկանում ենք, թե ինչ ծանրածանր խնդրի առջեւ ենք կանգնած: Երբեէ լսե՞լ ենք այդ պահանջների դեմ գոնե մեղմացված մի պատասխան: Չենք լսել, չենք էլ լսի: Այդ պարագայում ես իրավունք չունե՞մ եզրակացնելու, որ ամեն ինչ տեղի է ունենում ծրագրված, իշխանությունների բացահայտ խրախուսիչ թողտվությամբ: Ցավով տեղեկացանք՝ Արցախում վեց սուրբ եկեղեցիներ են ոչնչացվել: Ձայն, ծպտուն չկա: Ինչո՞ւ ազերիները չպիտի ոգեւորվեն ու անցնեն Արցախի մնացած եկեղեցիների, մեր այլ սրբատեղիների ու հուշարձանների հոշոտմանը: Այնտեղ ծրագրավորված ոչնչացնում են այն, ինչը հայկական է, մեր երկրում էլ մեր իշխանություններն են նույնն անում՝ նույն հետեւողականությամբ: Չէ՞ որ ՔՊ-ն նախընտրական ծրագրերում անթաքույց հայտարարել է այդ մասին. նոր կառավարության ձեւավորումից հետո, եթե հաղթեն, կշարունակվի առավել կործանարար արշավը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Մտքիս մեջ մեխված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մի լրջագույն մեղադրանքը, որ արել է Արցախյան 44-օրյա պատերազմում նախածրագրված ու պարտադրված պարտության մասին: Այն է՝ «5 միլիարդ դոլարի չափով կաշառքի փաստի մասին խոսակցությունները հենց այնպես չեն»: Երկրի վարչապետն ի՞նչ ասաց Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ. «Թուրքիայի դրոշի այրումը անտարակուսելի սադրանք է»: Ուզում եմ հարցնել՝ իսկ հայկական եկեղեցիների ոչնչացումը սիրո, հավատարմության ու խաղաղության ձոնե՞րգ է: «Նիկոլը երկրաշարժից մահաբեր է»,- գրել է Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։ Նիկոլի համար կարմիր գծեր չկան, նա պատրաստ է ամեն ինչի՝ Ադրբեջանին եւ Թուրքիային հաճոյանալու համար: Որոշել են հայկական անմոռուկը` ցեղասպանության խորհրդանիշը, ճանաչել ծայրահեղության սիմվոլ եւ արգելել: Թուրք եւ ադրբեջանցի օգտատերերն ուրախությամբ շնորհավորում են միմյանց: Ո՞վ կմտածեր, որ երբեւէ սեփական երկրում կարգելվի որպես ողբերգության հիշեցում մեր մխիթարանք խորհրդանիշը: Գրող, բանաստեղծ, հրապարակախոս Աշոտ Միրզոյանը փորձում է իր ձայնը լսելի դարձնել՝ «Դավաճանն անվերադարձ կորած է ազգի ու երկրի համար։ Նրան միայն պիտի չեզոքացնես, տեղանքն էլ ախտահանես, որովհետեւ նա ամենավատ, թունավոր մոլախոտն է, որը դուրս է պրծել ազգի արգանդից»։

Ապրիլի 24-ին հայությունը խոր սգով հիշեց իր պատմության չարյաց մեծագույնը` եղեռնը։ Հաջորդ իսկ օրը մեծագույն խանդավառությամբ, զուռնա-դհոլով, խորոված-քյաբաբով ՔՊ-ականները նշեցին Քաղաքացու օրը, այն քաղաքացու, որը «շուն ու շանգյալ» է, եթե իր ձայնը իրենց չի տալիս: Մարդն իր անմիջական ծնողից զատ ունի նաեւ մեկ այլ ծնող` Հայրենիքը։ ՔՊ առաջնորդի ձեռնարկած քեֆ-ուրախությունը նույնն է, թե ծնողի հուղարկավորության հաջորդ օրն իսկ հայտարարես տոնախմբություն: Կապիտուլյանտը ջանք ու եռանդ չի խնայում՝ ոտնատակ տալու ազգային սրբությունները, որպեսզի պետական բյուջեն դատարկի յուրայինների համար, մի գերագույն նպատակով՝ հանուն իր ապահով վերարտադրության։ Իսկ դրան հասնելու ուղիղ ճանապարհը նա տեսնում է «կաթի սերը քաշելու» գործընթացի հաջողությունում: Բայց կասե՞ք՝ ո՞ւմ է երբեւէ հաջողվել տեսնել սեփական ծոծրակը: Այս վճռորոշ օրերին իմ հույսը ես կապում եմ «Ուժեղ Հայաստանի» ու նրա ուժեղ, կամային առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն նոր հզոր հարված է պատրաստում Իրանի դեմ

ԱՄՆ-ն նոր հզոր հարված է պատրաստում Իրանի դեմ Thu, 30 Apr 2026 02:30:19 +0400 Axios-ին…

2 ժամ ago

Թրամփի գոլֆ ակումբում տեղադրվել է Թրամփի բրոնզե արձանը

Թրամփի գոլֆ ակումբում տեղադրվել է Թրամփի բրոնզե արձանը Thu, 30 Apr 2026 01:30:22 +0400 ԱՄՆ…

3 ժամ ago

Ինչ վտանգներ է պարունակում ցավազրկողների չափից դուրս շատ ընդունումը

Ինչ վտանգներ է պարունակում ցավազրկողների չափից դուրս շատ ընդունումը Thu, 30 Apr 2026 00:00:35 +0400…

5 ժամ ago

ԱՄՆ արդեն 25 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ պատերազմի վրա

ԱՄՆ արդեն 25 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ պատերազմի վրա Wed, 29 Apr 2026…

5 ժամ ago

Ոչ ամուսնացեք, ոչ բաժանվեք, ոչ նշանվեք, ոչինչ մի կերեք և հնարավորինս քիչ խոսեք

Ոչ ամուսնացեք, ոչ բաժանվեք, ոչ նշանվեք, ոչինչ մի կերեք և հնարավորինս քիչ խոսեք Wed, 29…

5 ժամ ago

Եվրոպական ավիաընկերությունները կարող են սնանկանալ․ պատճառն Իրան դեմ պատերազմն է

Եվրոպական ավիաընկերությունները կարող են սնանկանալ․ պատճառն Իրան դեմ պատերազմն է Wed, 29 Apr 2026 23:00:53…

6 ժամ ago