Սա բացահայտ աջակցություն է Ադրբեջանի կողմից` ՀՀ իշխանություններին

Սա բացահայտ աջակցություն է Ադրբեջանի կողմից` ՀՀ իշխանություններին

Wed, 29 Apr 2026 19:45:25 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան է:

– Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, ժամանել է Երևան, ապա մեկնել Աղվերան` հայ գործարարների հետ հանդիպելու: Ո՞րն է այս այցի նպատակն ու ասելիքը` նախընտրական այս փուլում:

– Ադրբեջանական կողմը, ինչպես որ հայկական կողմը` չի հայտարարում հանդիպման մասին, սակայն Շահին Մուստաֆաևը սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի նախագահն է, ուստի արդեն պարզ է, թե ինչու է այցելել Հայաստան: Նախընտրական շրջան է Հայաստանում, նա նաև եկել է, որպեսզի ադրբեջանական կողմի աջակցությունը հայտնի Փաշինյանին, ենթադրում եմ, որ նաև ինչ-ինչ բաների մասին են պայմանավորվելու, որպեսզի Ադրբեջանը հասկանա, թե ինչի դիմաց է Նիկոլ Փաշինյանին աջակցում, ինչ է ստանալու դրա դիմաց:

– Ադրբեջանի աջակցությունը Փաշինյանին ի՞նչ տեսքով կարող է լինել:

– Կարող է լինել պայմանավորվածության տեսքով, որպեսզի սահմաններին կրակոց չհնչի, խաղաղության իմիտացիա ստեղծվի: Պատերազմի սպառնալիքները իշխանությունների համար իրականում մեծ խնդիրներ են առաջացնում: Գերիների վերադարձ կարող է լինել, իհարկե դրանց շարքերում չեն լինելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները: Կարող է նաև լինել աջակցություն վառելիքի կամ բնամթերքի տեսքով: Տարբերակները, որոնցով կարող է Ադրբեջանն աջակցել Նիկոլ Փաշինյանին, բազմազան են: Զուգահեռ իրականությունում Ստեփանակերտում եկեղեցի են հողին հավասարեցնում, հիմնահատակ քանդում են հոգևոր-մշակութային ժառանգություններ, իսկ այստեղ իշխանություններն ասում են, որ խաղաղություն են հաստատել, որ Արցախն Ադրբեջանին է պատկանում և նրանք ինչ ուզեն, կարող են անել, իսկ Հայաստանն անգամ ռիսկ չի անում խոսել այն մասին, որ վանդալիզմ է տեղի ունեցել, հակաքրիստոնեական գործողություններ: Չի կարող դա համարվել խաղաղություն:

– Ադրբեջանական կողմը եկեղեցիներ ավերելու համար ի՞նչ պատճառաբանություններ է բերում:

– Ադրբեջանի հոգևոր առաջնորդարանը հայտարարել է, որ Արցախում ցանկացած կառույց, որը հայերի կողմից է կառուցվել, ենթակա է ավերման, անկախ այն բանից խոսքը հասարակ շինության մասին է, թե եկեղեցու և աղոթատեղիի: Որևէ հարգանքի դրսևորում չունեն նրանք հայկական մշակութային ժանառնգության հանդեպ: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի օրակարգում չկա խաղաղության հարց: Նրանց նպատակը հայկական հետքը այստեղից վերացնելն է: Եթե առաջ դա անում էին թաքուն, ապա հիմա անում են հրապարակավ:

– Շահին Մուստաֆաևի այցով ի՞նչ մեսիջ են ուզում հղել: Կարող էին, չէ՞, գաղտնի պահել այս այցը, կամ նախորդ անգամների նման Կիրանցի մոտից մեքենայով մտնել, հիմա գալիս են օդանավով` հանդիսավոր, անվտանգության մեծ թվով աշխատակիցների ուղեկցությամբ, փողոցներ փակելով` մեկնում են Աղվերան:

– Սահմանազատման հարցերի քննարկումն է գուցե, գուցե ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը, ամեն դեպքում պետք է հանդիպումից հետո հանրայնացնեն օրակարգի թեման, եթե չկա այդ ամենը, դա նշանակում է, որ սա ընդամենը բացահայտ աջակցություն է Ադրբեջանի կողմից` ՀՀ իշխանություններին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատմական օր․ Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության հռչակագիր

Պատմական օր․ Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության հռչակագիր Fri, 11 Sep 2026 03:00:15…

42 րոպե ago

Կանադան պատրաստ է նորից օգնել Կիևին․ Զելենսկու արձագանքը

Կանադան պատրաստ է նորից օգնել Կիևին․ Զելենսկու արձագանքը Fri, 11 Sep 2026 02:30:28 +0400 Օտտավան…

1 ժամ ago

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով Fri, 11 Sep 2026 01:30:15 +0400…

2 ժամ ago

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները Fri, 11 Sep 2026 01:00:32 +0400 Եմենի…

3 ժամ ago

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով»

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով» Thu, 10 Sep 2026 23:45:59 +0400 Իրավապատպան Ռուբեն Մելիքյանը գրել…

4 ժամ ago

Փորձել են բանկ թալանել

Փորձել են բանկ թալանել Thu, 10 Sep 2026 23:30:38 +0400 Թուրքիայի Իզմիր քաղաքում զինված տղամարդը…

4 ժամ ago