Հարց տվեցի՞ք

Հարց տվեցի՞ք

Thu, 30 Apr 2026 09:00:13 +0400


Երեկ, երբ ադրբեջանական պատվիրակությունը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, եւ պարզվեց, որ Ադրբեջանի փոխվարչապետ, Հայաստանում ծնված, մեծացած Շահին Մուստաֆաեւն է պատվիրակության ղեկավարը, որը նաեւ ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր` Նոյեմբերյանի շրջանի Ջուջեւան գյուղ։

Մեր լրագրողը կապվեց Ջուջեւանի վարչական ղեկավարի հետ եւ հետաքրքրվեց, թե գիտե՞ն այդ այցի մասին, եւ ի՞նչ է ուզում տեսնել հարեւան երկրի փոխվարչապետը Ջուջեւանում:

Պարզվեց` այս գյուղում մի ադրբեջանական ընտանիք է միայն ապրելիս եղել սովետական տարիներին` Մուստաֆաեւի ընտանիքը, որը 1991-92 թվականներին խաղաղ ու անվնաս հեռացել է գյուղից, իսկ նրանց ապրած տունը գյուղում կանգուն է:

Գյուղապետի խոսքը տպավորիչ էր. «Էդ մի տունն է ու մինչեւ հիմա մնում է, մենք հո գազաններ չե՞նք, որ ավերենք»։

Ահա, հենց այստեղ է հայի ու ադրբեջանցու տարբերությունը: Հայը գյուղի մի տուն անգամ չի ավերի, իսկ ադրբեջանցին մեր նորակառույց շենքերն ու վանքերն է ավերում, հազարամյա կոթողները նույնիսկ չի ափսոսում, Վազգեն Սարգսյանի արձանն է պղծում, սպառնում է տատուպապի հուշարձանը քանդել, ջնջում է հայի հետքը հազարամյակներով հայկական բնակավայր հանդիսացած Արցախից:

Հիմա, երբ այս Մուստաֆաեւը գալիս է Հայաստան` մեծ պատվիրակությամբ, պատվով- հարգանքով ընդունում են, անվտանգության ուժեղացված ծառայություն են տրամադրում, փողոցներ են փակում, որ խցանումների մեջ հանկարծ չկանգնեն թանկագին հյուրերի մեքենաները, տանում են Աղվերան` հանդիպեցնում հայ գործարարների հետ, հետո սահմանազատման հանձնաժողովի նիստ են անում, գոնե մեկը այդ հարցը տալի՞ս է նրան. այ բարբարոս, բա եթե խաղաղություն է, սահմանազատում, առեւտրաշրջանառություն, ինչո՞ւ եք հայկական վանքերն ավերում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ Sat, 12 Sep 2026 04:30:26 +0400 Պայթյուն է տեղի ունեցել Շվեյցարիայի…

1 ժամ ago

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը Sat, 12 Sep 2026 03:30:54 +0400 Ռուսաստանում, Բորյաթիայի Բարգուզինսկի շրջանում…

2 ժամ ago

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն Sat, 12 Sep 2026 02:30:38 +0400 Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն…

3 ժամ ago

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի Sat, 12 Sep 2026 02:00:46 +0400 Իլոն Մասկի՝ պաշտոնապես…

4 ժամ ago

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն Sat, 12 Sep 2026 01:30:13 +0400 Մահացել է աշխարհահռչակ…

4 ժամ ago

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները Sat, 12 Sep 2026 01:00:19 +0400 Կանաչ տերեւավոր բանջարեղենների կանոնավոր…

5 ժամ ago