Ակնա՞րկ, թե՞ կիքս․ խոսել է Կիևի պարտության մասին՝ հիշատակելով Իրանը
Thu, 30 Apr 2026 11:30:25 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ համատեղ պատերազմը։
Նախագահն ուկրաինական հակամարտության արագ խաղաղ կարգավորման հույս է հայտնել և ընդգծել, որ իր կարծիքով Ուկրաինան արդեն իսկ «ռազմական առումով պարտվել է»։
«Կարծում եմ՝ Ուկրաինան ռազմական առումով պարտվել է։ Դուք այս մասին չեք իմանա կեղծ լուրերից։ Նրանք ունեին 159 նավ։ Նրանց բոլոր նավերն այժմ ջրի տակ են։ Նրանց բոլոր ռազմական ինքնաթիռները խոցվել են», – ասել է Թրամփը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում և Իրանի հետ հակամարտությունները կարող են ավարտվել մոտավորապես նույն ժամանակ։
«Գուցե նմանատիպ ժամանակացույցով», – պնդել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե երկու հակամարտություններից որը կարող ավարտվել առաջինը։
Թրամփը նաև նշել է, որ Պուտինը կցանկանար գտնել լուծում՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։
«Դա լավ է։ Կարծում եմ՝ «որոշ մարդիկ» դժվարացրել են նրա համար գործարք կնքելը», – ասել է Թրամփը։
Թրամփը նաև Ռուսաստանի նախագահի հետ զրույցը անվանել է «շատ լավ»։