Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի

Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի

Thu, 30 Apr 2026 11:29:09 +0400


Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը մայիսի 5-ին՝ պետական այցի շրջանակում կլինի Գյումրիում և կմասնակցի մեծ համերգի։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօրվա՝ ապրիլի նիստին ներկայացված նախագծերից։

Կառավարությունը համերգի կազմակերպման նպատակով կհատկացնի մոտ 393 մլն դրամ՝ ավելի քան մեկ միլիոն դոլար։ «Մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսվում է կազմակերպել մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը:

Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ»,- նշված է որոշման նախագծում։ Համերգի կազմակերպման վայր է ընտրվել Գյումրին, քանի որ, ըստ կառավարության, Գյումրիում մեծ է սերն ու հետաքրքրությունը ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի նկատմամբ, ինչը պայմանավորված է 1988 թվականի երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման գործում Ֆրանսիայի ժողովրդի և կառավարության կողմից ցուցաբերած աջակցությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուղղաթիռ է կործանվել․ պարզում են պատճառը

Ուղղաթիռ է կործանվել․ պարզում են պատճառը Tue, 23 Jun 2026 18:30:32 +0400 Ամերիկյան Ալյասկայում ափամերձ…

7 րոպե ago

Մենք չենք կարող ձեւ թափել եւ չտեսնելու տալ նոր ստեղծվող իրավիճակը

Մենք չենք կարող ձեւ թափել եւ չտեսնելու տալ նոր ստեղծվող իրավիճակը Tue, 23 Jun 2026…

22 րոպե ago

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Tue, 23 Jun 2026…

29 րոպե ago

Դեմքով ճանաչում եմ, բայց ինչ կա գլխի մեջ՝ չգիտեմ. Քաղաքացիները` Խաչատուրյանի մասին

Դեմքով ճանաչում եմ, բայց ինչ կա գլխի մեջ՝ չգիտեմ. Քաղաքացիները` Խաչատուրյանի մասին Tue, 23 Jun…

37 րոպե ago

Թրամփը գլոբալ տնտեսական ճգնաժամ է հրահրում

Թրամփը գլոբալ տնտեսական ճգնաժամ է հրահրում Tue, 23 Jun 2026 18:00:18 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

37 րոպե ago

Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրված է Արցախի դրոշը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրված է Արցախի դրոշը Tue, 23 Jun 2026 17:50:52 +0400 Երևանի…

47 րոպե ago