Զելենսկին Ադրբեջանում էր, շուտով կայցելի Հայաստան

Զելենսկին Ադրբեջանում էր, շուտով կայցելի Հայաստան

Thu, 30 Apr 2026 12:15:13 +0400


Ապրիլի 23-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջան էր այցելել։ Այցը, ըստ պաշտոնական տեղեկատվության, եղել է պաշտոնական։ Բաքվում այդ այցի ընթացքում հնչեց հայտարարություն, որ Ադրբեջանը պատրաստ է դառնալ ռուս-ամերիկյան բանակցությունների վայր եւ հյուրընկալող երկիր։ Դա մի ֆորմատ է, որն արդեն կիրառվել է Թուրքիայում եւ Շվեյցարիայում։ Հնարավոր է, որ Ադրբեջանն էլ առաջիկայում այդ երկխոսության շարունակման համար հարթակ դառնա։ Այցի շատ դրվագներ պարզապես կարելի է համարել քարոզչական էֆեկտի համար արված։ Հենց այցն իսկ արդեն քարոզչական բնույթի կարելի է համարել, քանի որ վերջին անգամ Զելենսկին Բաքու այցելել էր 2019 թվականին։ Կիեւը հիմա կարծես թե սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Արեւելքի հանդեպ։ Այցերի աշխարհագրությունը դա է վկայում՝ Թուրքիա, Սիրիա, Սաուդյան Արաբիա եւ Ադրբեջան։

Բաքուն այն երկիրն է, որը նպատակ չի դնում անդամակցելու ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ Եվրամիությանը։ Սակայն փորձում է բալանսավորել իր արտաքին քաղաքականությունը՝ հատկապես դա որպես հակակշիռ օգտագործելով Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս փուլում, երբ Մոսկվա-Բաքու հարաբերությունները դեռ նոր-նոր են հաղթահարում «սառեցվածության փուլը»։ Զելենսկու այցից մեկուկես շաբաթ առաջ Մոսկվան եւ Բաքուն արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով համատեղ հայտարարություն տարածեցին՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների փորձաքար դարձած AZAL-ի խոցված օդանավի հետ կապված։ Երկուստեք ընկալում կա, որ հարաբերությունները պետք է նորմալանան։ Սակայն Իլհամ Ալիեւը կարծես փորձում է առիթն օգտագործել՝ հավելյալ ինչ-որ բանի հասնելու համար, եթե դրա հնարավորությունը կա, եւ հյուրընկալել է Ուկրաինայի նախագահին նաեւ այդ հաշվով։ Թե իրականում Բաքուն ինչ նպատակներ ունի, դժվար է ասել։ Ամեն դեպքում, փորձագետները միանշանակ չեն իրենց դիրքորոշումներում, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը փորձում է լավ հարաբերություններ ունենալ թե՛ Իսրայելի եւ թե՛ Թուրքիայի հետ, չնայած Իսրայել-Թուրքիա հարաբերություններում եղած լարվածությանը, եւ այդպես շարունակ։ Հնարավոր է, որ սա ուղղակի բալանսավորված արտաքին քաղաքականության կուրսի համատեքստում է պետք դիտել, հնարավոր է, որ կան «մեսիջներ», որոնք ուղարկվում են համապատասխան հասցեատերերին, հնարավոր է, որ այս ամենով Բաքուն փորձում է իր «դիվիզիոնը» բարձրացնել։ Ցույց կտա ժամանակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս համեմունքը օգնում է նվազեցնել դեպրեսիան

Այս համեմունքը օգնում է նվազեցնել դեպրեսիան Sat, 13 Jun 2026 23:00:54 +0400 Ավստրալացի գիտնականները պարզել…

11 րոպե ago

Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից

Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Sat, 13 Jun 2026 22:45:42…

26 րոպե ago

Մունդիալին մասնակցող ֆուտբոլիստին մուտքի վիզա տրամադրելը մերժել են

Մունդիալին մասնակցող ֆուտբոլիստին մուտքի վիզա տրամադրելը մերժել են Sat, 13 Jun 2026 22:30:48 +0400 Գանայի…

41 րոպե ago

Երբ հայտնի կդառնա ԲՀԿ-ի հայցով դատարանի որոշումը․

Երբ հայտնի կդառնա ԲՀԿ-ի հայցով դատարանի որոշումը․ Sat, 13 Jun 2026 22:11:04 +0400 Ավարտվեց «Բարգավաճ…

1 ժամ ago

Երբ էր գերությունից հայրենիք վերադարձել օրերս մահացած Կարլեն Ստեփանյանը

Երբ էր գերությունից հայրենիք վերադարձել օրերս մահացած Կարլեն Ստեփանյանը Sat, 13 Jun 2026 22:05:18 +0400…

1 ժամ ago

Արեւելքի գեղեցկությունն ու խորհրդավորությունը

Արեւելքի գեղեցկությունն ու խորհրդավորությունը Sat, 13 Jun 2026 22:00:21 +0400 Արեւելքի հարուստ պատմությունը, հին քաղաքակրթությունները,…

1 ժամ ago