Գյումրու չսպիացող ցավը՝ «Դու մեզ խաբեցի՜ր․․․»

Գյումրու չսպիացող ցավը՝ «Դու մեզ խաբեցի՜ր․․․»

Thu, 30 Apr 2026 14:15:50 +0400


Երկրաշարժից հետո, երբ ասում էին Գյումրի, աչքերիս առաջ կանգնում էր աղետը՝ փլատակներ, ցավ, կորուստ։ Հեղափոխությունից հետո, երբ ասում էին Գյումրի, հիշում եմ Մարիամ անունով կնոջը։ Մի կնոջ, որը կարծես դարձավ վրդովված Գյումրու ձայնը։ Նրա ձայնը դեռ ականջներիս մեջ է՝ «Դու մեզ խաբեցի՜ր․․․»։ Շատերդ հաստատ հիշում եք նրան։ 2019-ի կիրակնօրյա այց էր Գյումրի։

Նիկոլ Փաշինյանը զբոսնում էր Աննայի հետ։ Ամեն ինչ դեռ լուսավոր էր թվում, դեռ այն արհավիրքը, որ հետո եկավ մեր գլխին, չէր հասել։ Մարդիկ նրանց գրեթե սրբեր էին համարում։ Դա սրբերի զբոսանք էր՝ ժպիտներով, հավատով, սպասումով։
Եվ հանկարծ՝ այդ լռությունը ճեղքեց մի ձայն։ Մի կին՝ անցորդ, բայց ոչ անտարբեր։

Չթաքցնելով իր վրդովմունքը՝ նա բարձրաձայն ասաց այն, ինչ շատերն իրենց մեջ էին պահում․ «Դու այնքան ժիր ես, որ խաբեցիր մեզ… Սաղ ազգիս խաբեցիր… Սերժից ոչնչով չես տարբերվում… Ոչ մի փոփոխություն չկա… Քո ժպիտներով մեզ ոչինչ ցույց չես տա…»։
Դա պարզապես մի կնոջ խոսք չէր։ Դա Գյումրու ճիչն էր։ Եվ այդ ճիչը չի լռել՝ տարիներ են անցել, բայց դեռ հնչում է։

․․․Ու այսօր լսում եմ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով լինելու է Գյումրիում։ Մեծ համերգ է նախատեսվում։ Կառավարությունը դրա համար հատկացնում է մոտ 393 միլիոն դրամ՝ ավելի քան մեկ միլիոն դոլար։ Ակամայից նորից հիշում եմ Մարիամին։ Նրա ձայնը, բառերը։
«Դու մեզ խաբեցի՜ր․․․»։

Գյումրու չսպիացող ցավը։ Գյումրին չի մոռանում։ Գյումրին հիշողություն ունի՝ ծանր, ցավոտ, բայց պարզ։
Քաղաքապետ ընտրեց՝ ձերբակալվեց։ Սրբազան ուներ՝ կալանվեց։

Հույս ուներ՝ մաշվեց։ Ու հիմա՞․․․ Հիմա Գյումրիին համերգ են բերում։ Որ ուրախանա՞,
որ մոռանա՞, թե՞ պարզապես լռի։

Կարդում եմ մի գրառում, երևի գյումրեցու․ «Մակրոնին օգնության է կանչում, որ ,,Գյումրվա հախից գա,,»։ Դառը հումոր է։ Բայց գուցե հենց դա է ամենաանկեղծը։ Որովհետև Գյումրին ոչ թե համերգի կարիք ունի, այլ՝ արդարության։Եվ մինչև այդ արդարությունը չլինի, ցանկացած համերգ հնչելու է այսպես՝ «Դու մեզ խաբեցի՜ր․․․ ու շարունակում ես խաբել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

24 րոպե ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

34 րոպե ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

34 րոպե ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

44 րոպե ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

49 րոպե ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

56 րոպե ago