Մայր Աթոռը խստորեն դատապարտում է

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է

Thu, 30 Apr 2026 15:47:49 +0400


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
______
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը։

Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և մշակութային եղեռնագործություն։

Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ։ Խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ և հայկական հետքի հետևողական վերացմամբ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գազ չի լինի․ հասցեներ

Գազ չի լինի․ հասցեներ Fri, 31 Jul 2026 10:00:39 +0400 Հուլիսի 31-ին՝ ժամը՝ 10:00-ից մինչև…

13 րոպե ago

Հայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներում

Հայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներում Fri, 31 Jul 2026 09:45:27 +0400 Հուլիսի 28-ին ՈւԵՖԱ-ի…

28 րոպե ago

Հայաստանում խաղադրույքներ կատարելը պետք է արգելվի․ Առաքելյան

Հայաստանում խաղադրույքներ կատարելը պետք է արգելվի․ Առաքելյան Fri, 31 Jul 2026 09:34:50 +0400 «Ապրելու երկիր»…

39 րոպե ago

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Fri, 31 Jul 2026 09:15:00 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր»…

59 րոպե ago

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր Fri, 31 Jul 2026 09:00:46 +0400 Տաթևի Մեծ…

1 ժամ ago

Տեղի է ունեցել «Ատելության խոսքն ընտրական գործընթացներում. նույնականացում, իրավական գնահատում և արձագանք» խորագրով քննարկում-հանդիպումը՝ պետական մարմինների մամուլի քարտուղարների մասնակցությամբ

Տեղի է ունեցել «Ատելության խոսքն ընտրական գործընթացներում. նույնականացում, իրավական գնահատում և արձագանք» խորագրով քննարկում-հանդիպումը՝ պետական…

10 ժամ ago