ԱԺԲ-ն կոչ է անում քաղաքացիներին՝ հիշել, որ ընտրությունները նաև արժեքային ընտրություն են

ԱԺԲ-ն կոչ է անում քաղաքացիներին՝ հիշել, որ ընտրությունները նաև արժեքային ընտրություն են

Thu, 30 Apr 2026 16:36:20 +0400


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ
Ազգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) խստորեն դատապարտում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Այդ այցը տեղի է ունենում Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի բարբարոսական ավերումից ընդամենը օրեր անց։ Սրբավայրի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականության դրսևորում։

Ցավոք, սա մեկուսացված դեպք չէ, այլ շարունակությունն է դեռևս խորհրդային ժամանակաշրջանից սկիզբ առած և հատկապես 2023 թվականին Արցախի էթնիկ զտումից հետո առավել սրված հակահայկական քաղաքականության։
Միևնույն ժամանակ տեղի ունեցածը հանդիսանում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կոպտագույն խախտում։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր պատմամշակութային հուշարձանների, այդ թվում՝ հայկական մշակութային ժառանգության պահպանությունը։

Միջազգային արդարադատության դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով, Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայ մշակութային ժառանգության՝ ներառյալ եկեղեցիների, պաշտամունքի վայրերի, հուշարձանների և գերեզմանատների վանդալիզմն ու սրբապղծությունը՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (CERD) շրջանակում։ Վերոնշյալ որոշումը, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածի, ենթակա է պարտադիր կատարման։

Եկեղեցու ավերումը 2026 թ.-ին հանդիսանում է նշված պարտավորությունների ուղղակի և շարունակական խախտում։ Խոսքը ոչ թե քաղաքական կամ դիվանագիտական տարաձայնության, այլ միջազգային իրավունքի տեսանկյունից գնահատվող իրավախախտման մասին է։

Բացի այդ, Ադրբեջանը խախտում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում գործող՝ 1954 թ. Հաագայի կոնվենցիան մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև 1972 թ. Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության կոնվենցիան։

Նման պայմաններում հանցագործ վարքագծով պետության բարձրաստիճան պաշտոնյայի գլխավորած պատվիրակության ընդունումը Հայաստանում կարող է ընկալվել որպես անտեսում սեփական պետականության և ինքնիշխանության նկատմամբ, ինչպես նաև որպես Միջազգային արդարադատության դատարանի որոշումների արժեզրկում։

Բևեռը դիմում է Հայ Առաքելական եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ շարունակել հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստագրումը և ապահովել այդ նյութերի ներկայացումը միջազգային համապատասխան կառույցներին, այդ թվում՝ Միջազգային արդարադատության դատարանին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմիններին։

ԱԺԲ-ն կոչ է անում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ հիշել, որ 2026 թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները նաև արժեքային ընտրություն են․ ո՞վ է պատրաստ հետևողականորեն պաշտպանել Հայ Առաքելական ժառանգությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող նպատակային ոչնչացման պայմաններում, և ո՞վ է պատրաստ անտեսել այդ իրողությունները։

Հավատ, Հայրենիք, Ինքնիշխանություն։
Հայաստանը սակարկման ենթակա չէ։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշխատանք, գիտելիք և նոր հնարավորություններ՝ Ամուլսարի համայնքների համար

Աշխատանք, գիտելիք և նոր հնարավորություններ՝ Ամուլսարի համայնքների համար Thu, 06 Aug 2026 13:20:55 +0400 Ամուլսարի…

10 րոպե ago

Կառավարությունը կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ

Կառավարությունը կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ Thu, 06 Aug 2026 13:16:19 +0400 Նիկոլ Փաշինյանը…

15 րոպե ago

Ով ում հետ է առեւտուր անում Հարավային Կովկասում

Ով ում հետ է առեւտուր անում Հարավային Կովկասում Thu, 06 Aug 2026 13:15:32 +0400 2015-25…

16 րոպե ago

ՊՆ նախարարից «աչոտ» ուզեց․․․

ՊՆ նախարարից «աչոտ» ուզեց․․․ Thu, 06 Aug 2026 13:00:58 +0400 Քեմփ Դեյվիդում կայացած կառավարության նիստի…

30 րոպե ago

ՀՀ կառավարությունը «պրեմիաների» վրա 3,5 անգամ ավել փող ա ծախսել, քան պետք էր քաղաքացիների բուժսպասարկան համար

ՀՀ կառավարությունը «պրեմիաների» վրա 3,5 անգամ ավել փող ա ծախսել, քան պետք էր քաղաքացիների բուժսպասարկան…

41 րոպե ago

Թուրքերը վայնասուն են բարձրացրել՝ Թալեբը հանուն Վարդանյանի չի դասախոսել Բաքվում

Թուրքերը վայնասուն են բարձրացրել՝ Թալեբը հանուն Վարդանյանի չի դասախոսել Բաքվում Thu, 06 Aug 2026 12:45:10…

46 րոպե ago