Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց

Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց

Thu, 30 Apr 2026 17:45:48 +0400


«Մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ… Արծվաշենում տեսնում ենք, որ կառուցվել է մզկիթ… ինչ պետք է անենք»․ այսպես է Նիկոլ Փաշինյանը արձագանքել Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացման վերաբերյալ հարցին։ Փաշինյանի այս խոսքում ձևավորվում է լուրջ նարատիվային խզում։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Արծվաշենի վերաբերյալ ներկայացված հիպոթետիկ օրինակը չի կարող համեմատվել Ստեփանակերտում և ընդհանրապես Արցախում ձևավորված իրողության հետ։ Այնտեղ խոսքը մշակութային ժառանգության համակարգային ոչնչացման մասին է։ Եկեղեցիների քանդումը, ձևափոխումը կամ «վերանորոգման» անվան տակ դրանց ինքնության փոփոխությունը միջազգային իրավունքի տեսանկյունից որակվում են որպես մշակութային վանդալիզմ։

Միջազգային նորմերը միանշանակ են․ անկախ սեփականության իրավական ռեժիմից՝ պետությունը պարտավոր է պահպանել իր վերահսկողության տակ գտնվող տարածքում առկա կրոնական և մշակութային արժեքները։ Սա նշանակում է, որ նույնիսկ բերված օրինակի շրջանակում՝ մզկիթը չի կարող ենթակա լինել ոչնչացման։

Սակայն հենց այս հիպոթետիկ կառուցվածքն է, որ ակամա ձևավորում է կեղծ սիմետրիայի տպավորություն՝ իբր իրավիճակները համարժեք են։

Մինչդեռ դրանք համարժեք չեն։

Արծվաշենը և Լեռնային Ղարաբաղը նույնացնելը ոչ միայն պատմականորեն անհիմն է, այլև քաղաքականորեն վտանգավոր։ Լեռնային Ղարաբաղը նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում ունեցել է ինստիտուցիոնալ առանձնահատկություն՝ ինքնավար կարգավիճակով, մինչդեռ Արծվաշենը եղել է սովորական անկլավ։ Այս տարբերության անտեսումը թուլացնում է Հայաստանի փաստարկները միջազգային հարթակներում։

Առհասարակ, Փաշինյանի այս «համեմատությունները» կեղծ ու հակագիտական են:

Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում տեղի ունեցող գործընթացները չունեն համարժեքություն Արծվաշենի հիպոթետիկ օրինակի հետ։ Դրանք քաղաքականություն են՝ ուղղված պատմական հիշողության և ինքնության համակարգային վերացմանը։

Փաշինյանի հայտարարությունը խիստ խոցելի է, քանի որ ստեղծում է կեղծ հավասարություն հիպոթետիկի և փաստացիի միջև»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լոնդոնը ՌԴ-ի և Իրանի հետ կապված ծրագրեր ունի երևանյան գագաթնաժողովում

Լոնդոնը ՌԴ-ի և Իրանի հետ կապված ծրագրեր ունի երևանյան գագաթնաժողովում Mon, 04 May 2026 12:30:57…

4 րոպե ago

Երեւանում մեկնարկեց Եվրոպական միության գագաթնաժողովը․ ֆոտոշարք

Երեւանում մեկնարկեց Եվրոպական միության գագաթնաժողովը․ ֆոտոշարք Mon, 04 May 2026 12:28:42 +0400 Latest news from…

6 րոպե ago

Ալիևը չի եկել, բայց Փաշինյանը ցանկություն հայտնեց մեկնել Բաքու

Ալիևը չի եկել, բայց Փաշինյանը ցանկություն հայտնեց մեկնել Բաքու Mon, 04 May 2026 12:16:54 +0400…

18 րոպե ago

Ինչ հարցեր են քննարկվում

Ինչ հարցեր են քննարկվում Mon, 04 May 2026 12:11:01 +0400 ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ…

23 րոպե ago

Իսպանիայի վարչապետն ի վերջո ժամանեց Երևան

Իսպանիայի վարչապետն ի վերջո ժամանեց Երևան Mon, 04 May 2026 12:07:50 +0400 Իսպանիայի վարչապետ Պեդրո…

27 րոպե ago

Առանց այս թեմաների, երակարատև խաղաղության մասին խոսելն անտեղի է

Առանց այս թեմաների, երակարատև խաղաղության մասին խոսելն անտեղի է Mon, 04 May 2026 12:00:09 +0400…

34 րոպե ago