Կարմիրներ եւ կապույտներ

Կարմիրներ եւ կապույտներ

Thu, 30 Apr 2026 18:45:08 +0400


Շատերին թվում է, թե ՀՀ քաղաքացու նոր անձնագիր հնարելու պատճառն այս իշխանությունների՝ Արարատ լեռան սիմվոլիկայից հրաժարվելն է: Մինչդեռ Արարատ լեռան պատկերները մեր անձնագրերից հեռացնելն ընդամենը շարժառիթ է, որը ՀՀ իշխանություններին (ոչ վերարտադրվեն) թույլ կտա հետագայում ՀՀ քաղաքացիներին եւս մեկ անգամ պառակտել, այս անգամ՝ «կարմիրպասպորտավորների» եւ «կապույտպասպորտավորների»: Նրանք, որոնք կհամաձայնեն առանց Արարատի պատկեր կարմիր անձնագիր ունենալ, շատ արագ կփոխեն անձնագրերը, իսկ ես, որ չեմ ուզենա բաժանվել Արարատից, կմնամ իմ կապույտ անձնագրով: Եվ հենց այդ ժամանակ էլ Նիկոլը կգա (ոչ գա) ու անսխալ կորոշի, թե ով է իր «իրական» կողմնակիցը եւ ով՝ իրական հակառակորդը:
Պարզունակ բան եմ ասում, այնպես չէ՞: Բայց այս իշխանությունների ո՞ր քայլը պարզունակ չէ: Սրանք երբեւէ երկու քայլանոց կոմբինացիա իրականացրած կա՞ն: Է՜ն ամենասկզբում ասացին՝ մենք սպիտակ ենք, իսկ դուք՝ սեւ: Երբ տեսան, որ գեղեցիկ բան չստացվեց, սկսեցին մետրոյում նոր՝ Նիկոլի «անձնագրեր» բաժանել: Դարձյալ խայտառակվեցին:

Մի աղջիկ պատռեց այդ ինքնագործ «անձնագիրն» ու շպրտեց Նիկոլի երեսին: Նիկոլի ծրագրած հիմար հանրաքվեն դրանով տապալվեց: Թե բա՝ կորոնան մեզ խանգարեց: Չէ-հա… Անցան տարիներ, պատերազմ եղավ, պարտություն, կապիտուլյացիա: 21 թվին էս Նիկոլը, որ մազից էր կախված, վերարտադրվեց, այսինքն՝ ժամանակավորապես փրկվեց պատերազմի, զոհերի եւ կապիտուլյացիայի համար պատասխանատվությունից: Ու միացրին «ժողովուրդն է մեզ ընտրել» ձայնապնակը: Երգեցին, երգեցին, բայց մի գեղեցիկ օր ենթարկվեցին նոր կապիտուլյացիայի եւ Արցախը հայտարարեցին Ադրբեջանի մաս: Դրանից հետո Արցախը հայաթափվեց: Բա ինչ անե՞նք… Նիկոլն ու իր պարզունակ թիմը, խուճապի մեջ, սկսեցին մեղավորների շքերթ ձեւավորել՝ ռուսներն են մեղավոր, ՀԱՊԿ-ն է մեղավոր, ՆԱՏՕ-ն է մեղավոր, ԵԱՏՄ-ն է մեղավոր, անգամ ԵՄ-ն է մեղավոր, որ իրենց չի ընդունում ԵՄ կազմ: Ի վերջո, իրենց ձախողումներին մի հիմար բացատրություն տվեցին, թե բա՝ Արցախը հանձնեցինք, որ Հայաստանը պահենք: Բերեց, հանրությանը մի «սլյուդայի» կտոր ցույց տվեց, թե՝ ծանոթացեք, սա է «իրական» Հայաստանի Հանրապետությունը: Ոչ ոք, բացի իր պարզունակ ենթականերից, առանձնապես չոգեւորվեց այդ «քարտեզից»: Եվ կրկին ՔՊ-ում օրակարգ մտավ յուրայիններին «օտարներից» զատելու հարցը: Պետք էր մի այնպիսի բան մտածել, որ հնարավոր լիներ նիկոլականներին զատել ոչ նիկոլականներից: Եվ հնարը գտան: Հայաստանի բրոշկա-քարտեզը… Ով դրանից խփեց դոշին՝ նիկոլական է, ով հրաժարվեց ու շպրտեց՝ հականիկոլական: Այսպես սկսվեց հանրությանը «քարտեզակիրների» եւ «անքարտեզների» բաժանելու գործընթացը: Դարձյալ մեկ քայլանոց պարզունակ օպերացիա, եթե նկատեցիք:

Հայաստանում խառը օրեր են: Պատրաստվում ենք ընտրությունների, իսկ Նիկոլն իր պարզունակ թիմով, ինչպես միշտ, պատրաստվում է վերարտադրվել: Հարց է առաջանում՝ ընտրություններից հաշված օրեր պակաս ինչի՞դ էր պետք անձնագրերի հետ կապված այս օյինբազությունը: Ադրբեջանի աջակցությունը քիչ էր, մի հատ էլ Թուրքիայի՞ աջակցությունն ես ուզում ունենալ: Տեսեք-տեսեք՝ Արարատն այնպես ենք հանել ՀՀ քաղաքացու անձնագրից, որ Խոր Վիրապից անգամ չի երեւում: Լավ, բայց թուրքերն էլ հո քեզ նման միագիծ չե՞ն մտածում, չգիտե՞ն, որ Արարատը միլիոնավոր հայերի պատշգամբներից է երեւում, ու հնարավոր չէ Արարատի պատկերը թաքցնել: Կարծում ես՝ թուրքերը սահմանը կբացե՞ն՝ տեսնելով քո կարմիր անձնագրերը: Տես՝ չհիասթափվես:

Արի, քեզ ասեմ, որ ՀՀ քաղաքացիներին հերթական անգամ պառակտելու քայլ դարձավ արածդ: Ուղղակի պառակտեցիր մեր հանրությանը, բայց այս անգամ, բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով: Մինչեւ ընտրություններ հանրությունը կարմիր անձնագրի երես չի տեսնի, իսկ ընտրություններից հետո՝ առավել եւս: Իսկ եթե ՔՊ-ականներով, այնուամենայնիվ, հասցնեք կարմիր անձնագրեր ստանալ, դա արդեն մեծ հաջողություն կլինի ձեզ համար: Դուք արդեն անզեն աչքով էլ կտարբերվեք ՀՀ մնացած քաղաքացիներից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան

ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Mon, 06 Jul 2026 21:45:43 +0400 ՀՀԿ…

7 րոպե ago

Հրաբխի ժայթքման հետեւանքով փակվել է Սիցիլիայի երկինքը

Հրաբխի ժայթքման հետեւանքով փակվել է Սիցիլիայի երկինքը Mon, 06 Jul 2026 21:30:38 +0400 Իտալական Սիցիլիա…

22 րոպե ago

Թող Փաշինյանն ու իր բանդան քիչ մրթմրթան

Թող Փաշինյանն ու իր բանդան քիչ մրթմրթան Mon, 06 Jul 2026 21:30:20 +0400 Latest news…

22 րոպե ago

Մենք ակնհայտ ունենք մի իրավիճակ, երբ հայ լինելու համար ենթարկվում ենք քաղաքական հետապնդման․ Աբովյան

Մենք ակնհայտ ունենք մի իրավիճակ, երբ հայ լինելու համար ենթարկվում ենք քաղաքական հետապնդման․ Աբովյան Mon,…

34 րոպե ago

Գագիկ Ծառուկյանի կենդանիները քնեցվել են. նրանց ևս կտեղափոխեն. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի կենդանիները քնեցվել են. նրանց ևս կտեղափոխեն. Իվետա Տոնոյան Mon, 06 Jul 2026 21:13:16…

39 րոպե ago

Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան

Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Mon, 06 Jul 2026 21:11:54 +0400 ԱԺ պատգամավոր Տիգրան…

40 րոպե ago