Կիևի դիվանագիտական նոր աշխարհագրությունը․ ի՞նչ տեղ է զբաղեցնելու Հայաստանը

Կիևի դիվանագիտական նոր աշխարհագրությունը․ ի՞նչ տեղ է զբաղեցնելու Հայաստանը

Thu, 30 Apr 2026 19:15:06 +0400


Ապրիլի 25-ին կայացավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատանքային այցն Ադրբեջան։ Նա ժամանեց Սաուդյան Արաբիայից, բանակցություններ վարեց Իլհամ Ալիևի հետ և հանդիպեց ուկրաինացի փորձագետների հետ, որոնք իրենց փորձն ու գիտելիքներն են կիսում օդային տարածքի և ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտում իրենց գործընկերների հետ։

Զելենսկու այցը Ադրբեջան նշանավորվեց համաձայնագրերի ստորագրմամբ, որոնք վերաբերում են պաշտպանության ոլորտում համագործակցությանը, այդ թվում՝ զենքի, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությանը, ինչպես նաև էներգետիկայի և առևտրի ոլորտներում։ Զելենսկու նախաձեռնությունը՝ ուկրաինա-ռուսական բանակցություններ (ԱՄՆ մասնակցությամբ) անցկացնել Ադրբեջանում, նույնպես արժանացավ լրատվամիջոցների ուշադրությանը։

Ուկրաինայի նախագահի Կասպյան այցը հիմնականում ուներ արտահայտված խորհրդանշական նշանակություն, իսկ, ինչպես գիտենք, խորհրդանիշները կարևոր դեր են խաղում քաղաքականության մեջ։ Զելենսկին ցուցադրեց իր վճռականությունը՝ ընդլայնելու Կիևի մանևրելու դաշտը և ընդլայնվելու այն տարածաշրջաններում, որոնք Մոսկվան համարում է իր ազդեցության ոլորտ։ Եվ նա դրանով չի սահմանափակվում։ Դեռևս պաշտոնական հաստատում չկա, բայց շատ հավանական է, որ Զելենսկին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովին, որը նախատեսված է մայիսի 4-ին Երևանում:

Չնայած Բաքվի և Մոսկվայի միջև սերտ կապերին (Ռուսաստանը դեռևս Ադրբեջանին անվանում է «ռազմավարական գործընկեր»), ակնհայտ է, որ Ալիևը չի երկնչում հակադրվել Ռուսաստանին։ Երբ անցյալ տարվա հունիսին Եկատերինբուրգում իրավապահների գործողությունների հետևանքով սպանվեցին երկու էթնիկ ադրբեջանցիներ, Բաքուն չեղարկեց միջգերատեսչական համատեղ հանձնաժողովի նիստը և փոխվարչապետի այցը, մինչդեռ Ադրբեջանի ոստիկանությունը մտավ «Սպուտնիկ» լրատվական գործակալության գրասենյակ՝ ձերբակալելով երկու ռուս լրագրողների, որոնք նույնականացվել էին որպես ԱԴԾ գաղտնի գործակալներ:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը պարբերաբար մարդասիրական օգնություն է տրամադրում Ուկրաինային՝ ցուցադրաբար մեծացնելով դրա ծավալը Բաքվի և Մոսկվայի միջև լարվածության սրման ժամանակահատվածներում, օրինակ՝ Ուկրաինայում Ադրբեջանի դիվանագիտական ​​օբյեկտների և էներգետիկ ենթակառուցվածքների ռուսական ռմբակոծություններից կամ 2024 թվականի դեկտեմբերին ռուսական ուժերի կողմից AZAL ուղևորատար ինքնաթիռի խոցումից հետո: Ալիևն անձամբ ուղեկցում է որոշ մարդասիրական շարասյուներ:

«Հարկ է նշել, որ Զելենսկու այցը Ադրբեջան նրա առաջին այցն է Անկախ Պետությունների Համագործակցության երկիր՝ 2022 թվականի փետրվարից ի վեր: Նա այցելել է Մոլդովա երեք տարի առաջ, բայց դա եղել է Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ գագաթնաժողովի ժամանակ: Ավելին, Քիշնևը ներկայումս դուրս է գալիս ԱՊՀ-ից, ի տարբերություն Ադրբեջանի, որը դուրս գալու մտադրություն չունի (գոնե առայժմ)»,-նկատում է Վարշավայի Արևելյան ուսումնասիրությունների կենտրոնի Թուրքիայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի ավագ մասնագետ Վոյցեխ Գորեցկին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան մտադիր է ռազմատեխնիկական համագործակցության նպատակով կենտրոնանալ Հարավային Կովկասի վրա։ Ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան, օրինակ, «Հրապարակին» օրերս տված հարցազրույցում հետևյալ կարծիքն էր հայտնել․ «Անկեղծ ասած, այսօր Հարավային Կովկասում Ուկրաինայի դիրքն առանձնապես տպավորիչ չէ: Վրաստանի հետ հարաբերությունները, անկեղծ ասած, սառն են, դա փաստ է: Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը վատ է հիմնավորված կոնկրետ գործողություններով, քանի որ Թուրքիան շատ ավելի սերտ կապեր ունի իր գործընկերոջ հետ: Հայաստանի հետ շփումներն ավելի շուտ էպիզոդիկ են, հատուկենտ, ուստի Հարավային Կովկասում ռազմավարական գործընկերության մասին խոսելը խնդրահարույց է Ուկրաինայի համար»։

Այդուհանդերձ, փաստ է, Կիևը դիվանագիտական աշխարհագրությունն ընդլայնում է, և Հարավային Կովկասին այս ճանապարհային քարտեզում ամենևին ոչ երկրորդական դեր է վերապահված։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հնարավոր ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա այս դեպքում ևս պետք է նկատի առնելով Երևանի և Մոսկվայի ոչ այնքան հարթ հարաբերությունները։ Բայց կհամարձակվե՞ն, արդյոք, ՀՀ գործող իշխանությունները գնալ Ուկրաինայի հետ նման գործակցության, դեռ պարզ չէ։ Համենայն դեպս, գոնե այս փուլում, երբ առջևում խորհրդարանական ընտրություններ են, իսկ դրանց ելքը կարող է էապես բախտորոշ լինել թե՛ հայ-ռուսական, և թե՛ հայ-ուկրաինական հարաբերությունների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նավթային ընկերությունների համար հավելյալ հարկ կսահմանեն

Նավթային ընկերությունների համար հավելյալ հարկ կսահմանեն Tue, 25 Aug 2026 02:30:05 +0400 Եվրոպական վեց երկրներ…

4 ժամ ago

Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ

Կառավարության ծրագիր-2026-2031 | Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ Source: USAArmenia

5 ժամ ago

ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան

ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ (սերիալ, որի սցենարիստը վաղուց թոշակի է անցել, բայց դերասանները դեռ չեն հասկացել)։Տարիներ…

5 ժամ ago

Թրամփը գիրացել է․ բժիշկները լուրջ ռիսկ են տեսնում

Թրամփը գիրացել է․ բժիշկները լուրջ ռիսկ են տեսնում Tue, 25 Aug 2026 01:30:34 +0400 ԱՄՆ…

5 ժամ ago

Մեգան Մարքլը Գայ Ռիչիի սերիալում չի նկարահանվի

Մեգան Մարքլը Գայ Ռիչիի սերիալում չի նկարահանվի Tue, 25 Aug 2026 01:00:32 +0400 Բրիտանական արքայազն…

6 ժամ ago

Զելենսկին դեմ է ընտրություններին

Զելենսկին դեմ է ընտրություններին Mon, 24 Aug 2026 23:45:59 +0400 Պատերազմի ժամանակ ընտրությունների անցկացումը կարող…

7 ժամ ago