Մի վախեցեք ձայն փոշիացնելուց․․․ ընդդիմադիր ուժի ձայն տալը պարտադիր է

Մի վախեցեք ձայն փոշիացնելուց․․․ ընդդիմադիր ուժի ձայն տալը պարտադիր է

Thu, 30 Apr 2026 22:26:04 +0400


Ես ամեն օր հանդիպում եմ-կարդում եմ խելացի, գրագետ, իրենց հայրենիքը սիրող, բայց հուսահատության եզրին հասած մարդկանց, որոնք ասում են՝ «եթե սրանք ընտրվեցին, հենց հունիսին գնալու եմ երկրից», «ո՞նց ենք ապրելու հունիսի 7-ից հետո սրանց հետ», «սարսափում եմ այն մտքից, որ կարող է Նիկոլը մնալ»․․․շարունակությունը նկարագրությունն է, թե ինչ կարող է պատահել, եթե ՔՊ-ն վերընտրվեց՝ ամենատխուր մանրամասներով։

Նախ, ուզում եմ ասել, որ չի կարելի ամեն ինչ այդքան ողբերգականացնել։ Ես առհասարակ դեմ եմ ապոկալիպտիկ կանխատեսումներին (թեեւ խոստովանեմ, որ ժամանակին Արցախի համար էլ այդ ելքը չէի կանխատեսում եւ Արցախի հայաթափում կանխատեսողներին «չարագուշակ կռռացողներ» էի անվանում)։

Ամեն դեպքում կարծում եմ՝ հոռետեսությունը լավ բան չէ, վատ կանխատեսումները վատ էներգետիկա են գեներացնում եւ այդ մտահոգությունները ոչ թե պետք է մեզ հուսահատության մատնեն, այլ աշխատելու-պայքարելու մղեն։

Արտագաղթողներն արդեն վաղուց արտագաղթել են, եւ դա հիմա այնքան էլ հեշտ չէ՝ աշխարհում շատ քիչ տեղ կա, որտեղ ավելի ապահով է, քան մեր հայրենիքում։ Իսկ ծնկներին խփելուց, վաշ-վիշ անելուց էլ ոչ մի օգուտ չկա։

Մանավանդ վստահ եմ՝ իրավիճակն այդքան տխուր չէ, որքան ձեզ թվում է եւ մեր ազգն էլ այդքան անհույս ու հիմար չէ, որքան պատկերացնում եք։ Ես նաեւ դեմ եմ «դատավճիռներին»՝ «սա մեր վերջին շանսն է», «այս ընտրություններով մեր լինել-չլինելու հարցն է որոշվելու»։ Այո, սա անշուշտ շատ կարեւոր ընտրություն է, բայց վերջինը չէ ու հաստատ վերջը չէ։ Այո, մեր պետությունը մեծ վտանգի առաջ է կանգնած եւ մենք պետք է հաղթահարենք ու հեռացնենք այդ վտանգները, իսկ հաղթահարման առաջին փուլը սկսվելու է իշխանություն փոխելուց, որից հետո շատ լուրջ եւ ծանր աշխատանք է սպասվում․․․սրանք այնքան են ամեն ինչ փչացրել, որ ինչ որ բան սարքելու համար տիտանական ջանքեր են պետք։

Պարզ ասած՝ սրանց հետ շանս չկա, հաջորդ իշխանության հետ կա շանս, բայց միեւնույնն է՝ բարդ է լինելու։ Ինչ վերաբերում է ընտրություններին․ օրերս Ավետիք Չալաբյանի հետ զրուցելիս ասացի՝ «մարդիկ սպիտակ ձիու վրա նստած ձիավորին են ուզում, եղած թեկնածուների մեջ չեն տեսնում իրենց սրտի ձիավորին», լավ պատասխան տվեց․ «Եկեք դեռ քոսոտ ձիու վրա նստած Քաջ Նազարից ազատվենք, հետո կմտածենք մեր երազանքների ձիավորին բերելու մասին»։

Այնպես որ թիվ 1 խնդիրը «Քաջ Նազարից» ազատվելն է, իսկ առաջադրված ուժերից չորսը լրիվ շանս ունեն անցողիկ շեմը հաղթահարելու եւ իշխանություն վերցնելու։ Ընդ որում, խելացի ընտրողը միայն ամենաուժեղին չի ընտրի, այլ ձայները կբաշխի բոլոր շանս ունեցողների միջեւ, որ խորհրդարան անցնող ուժերի թիվը մեծ լինի։

Մի վախեցեք ձայն փոշիացնելուց՝ գոնե 3 ընդդիմադիր ուժի ձայն տալը պարտադիր է, որովհետեւ եթե այդ 3-ը չանցնեն խորհրդարան, ՔՊ-ին գահընկեց անել չի ստացվելու։ Իսկ եթե իշխանափոխություն տեղի չի ունենալու, ի՞նչ կարեւոր է՝ այդ ձայները կփոշիանան, թե գլխավոր ընդդիմադիր ուժը մի քանի մանդատ ավել կստանա։ Գոնե ես իմ ձայնը չեմ տալիս, որ խորհրդարանում փոքրամասնություն կազմող մի ընդդիմադիր խմբակցություն նստի ու աշխատավարձ ստանա, տալիս եմ, որ հնարավոր լինի մեր երկրին ու մեզ այսքան չարիք բերած իշխող ուժին հեռացնել, իսկ դա հնարավոր կլինի, եթե առնվազն 3 ընդդիմադիր ուժ անցնեն խորհրդարան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մայքլ Ջեքսոնը՝ կինոյում

Մայքլ Ջեքսոնը՝ կինոյում Fri, 01 May 2026 01:00:18 +0400 Համաշխարհային փոփ լեգենդ Մայքլ Ջեքսոնը թեեւ…

5 ժամ ago

Մանկապարտեզը նվիրել է համայնքապետի՝ Տյումենում ապրող եղբայրը, շահում է Փաշինյանը

Մանկապարտեզը նվիրել է համայնքապետի՝ Տյումենում ապրող եղբայրը, շահում է Փաշինյանը Thu, 30 Apr 2026 23:45:50…

6 ժամ ago

Անգլիական «Տոտենհեմի» դարպասապահը տեղափոխվում է իտալական «Ինտեր»

Անգլիական «Տոտենհեմի» դարպասապահը տեղափոխվում է իտալական «Ինտեր» Thu, 30 Apr 2026 23:30:59 +0400 Իտալական «Ինտերի»…

7 ժամ ago

21 ժամ ջուր չի լինի

21 ժամ ջուր չի լինի Thu, 30 Apr 2026 23:26:11 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

7 ժամ ago

Մեկի կովը խփում ա, մյուսի ցուլին մի կերպ ենք սրսկում ու դրա դիմաց կոպեկներ ստանում

Մեկի կովը խփում ա, մյուսի ցուլին մի կերպ ենք սրսկում ու դրա դիմաց կոպեկներ ստանում…

7 ժամ ago

Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին

Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին Thu, 30 Apr 2026 23:11:09 +0400…

7 ժամ ago