Լրատվամիջոցների դերը փորձում են հետին պլան մղել՝ առաջին պլան բերելով կեղծ էջեր, տելեգրամյան ալիքներ

Լրատվամիջոցների դերը փորձում են հետին պլան մղել՝ առաջին պլան բերելով կեղծ էջեր, տելեգրամյան ալիքներ

Thu, 30 Apr 2026 22:45:29 +0400


2026 թ․ համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 16 հորիզոնականով զիջել է դիրքերը` 34–րդից հասնելով 50–ի։ Այս մասին տեղեկանում ենք «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության 2026 թվականի համաշխարհային մամուլի ազատության զեկույցից։ «Հայաստանում մամուլի ազատության վիճակն այժմ դասակարգվում է որպես «խնդրահարույց», իրավական ցուցանիշի անկումը բացատրվում է զրպարտության վերաբերյալ չարաշահվող դատական հայցերի աճով և օրենսդրական նախագծերով, որոնք զսպող ազդեցություն են ունեցել լրատվամիջոցների վրա»,– ասված է զեկույցում։

Կառույցը նկատել է, որ ընդհանուր առմամբ աշխարհում մամուլի ազատությունը 25 տարվա ընթացքում իջել է նվազագույն մակարդակի։ Հայաստանի հարևան չորս երկրները ևս նախորդ տարվա համեմատ հետընթաց են գրանցել և գտնվում են մամուլի ազատության ցուցանիշով վատագույն՝ «դժվար» կամ «շատ լուրջ» կատեգորիաներում։ «Մասնավորապես` 180 երկրների շարքում Թուրքիան զբաղեցրել է 163-րդ տեղը` նախորդ տարվա 159–ի փոխարեն, Վրաստանը՝ 135-րդ` 114–ի փոխարեն, Իրանը՝ 177-րդ` 176–ի փոխարեն, Ադրբեջանը՝ 171-րդն է` նախորդ տարվա 167 հորիզոնականի փոխարեն»,–արձանագրված է զեկույցում։

Մամուլի ազատության ցուցանիշով 7 հորիզոնականով անկում կա նաև ԱՄՆ–ում. ԱՄՆ զբաղեցրել է 64-րդ տեղը, իսկ ՌԴ զիջել է 1 սանդղակով` 171–ից հայտնվելով 172–ում։ Ինչպես նախորդ 10 տարիների ընթացքում, այնպես էլ հիմա, մամուլի ազատության ցուցանիշով առաջինը Նորվեգիան է, իսկ վատագույնը, ինչպես վերջին երեք տարիներին, ճանաչվել է Էրիթրեան։ Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ, նախկին լրագրող Արմեն Բաղդասարյանի հետ:

– Եթե հաշվի առնենք, որ իշխանությունները պարբերաբար պնդում են, որ իրենք աննախադեպ հնարավորություններ ու ազատություն են տվել ԶԼՄ-ներին, ասում են, որ առաջներում լրագրողներին ծեծում, ջարդում, սպանում էին, իսկ հիմա՝ ոչ, ապա ի՞նչ կասեք, ինչո՞ւ է մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը նման հետընթաց արձանագրել:

– Ակնհայտորեն խոսքի ազատության առումով Հայաստանում կա հետընթաց: Այդ առումով Հայաստանի վիճակը բավականին բարդ է: Կարծում եմ, որ հետագայում ավելի կվատանա խոսքի ազատության վիճակը: Այստեղ կան խորքային խնդիրներ: Իշխանությունները ոչ միայն ճնշում են ընդհանուր ազատ խոսքը և լրատվամիջոցներին, այլև ակնհայտ ընտրողաբար մոտեցում ունեն ԶԼՄ-ների հարցում:

Եկեք օրինակներով խոսենք:

– Օրինակ` վարչապետի ընտանիքի հետ ասոցացվող լրատվամիջոցը չգիտես որտեղից նախաքննության գաղտնիքի ինչ-որ հրապարակումներ է անում` ձայնագրությունների տեսքով, անգամ հաճախ պետական մարմիններից ավելի շուտ են հրապարակում նման տեղեկություններ, և դրանք անպայման թողնում են ինչ-որ հետևանքներ, սակայն երբ ընդդիմադիր ու ազատ` ոչ իշխանական լրատվամիջոցներն են բարձրաձայնում նման տարբեր խնդիրների մասին, դրանք բացարձակապես ոչ մի արձագանքի չեն արժանանում` իրավապահ համակարգի կողմից: Գործ ունենք ընտրողաբար մոտեցման հետ: Ցանկացած իշխանություն, որը փորձում է հաստատել ավտորիտար ռեժիմ, առաջին հերթին թիրախ է դարձնում ազատ լրատվամիջոցներին: Իշխանություններն իրենց վերարտադրման հիմնական ուղին տեսնում են հասարակությանը մոլորեցնելով և մանիպուլացնելով: Պարզ է, որ այդ պարագայում ոչ իշխանական մամուլը պետք է հայտնվեր իշխանության թիրախում, որը խոչընդոտում է ստերի տարածմանը: Իշխանությունների վերարտադրությանը խանգարում են ազատ ԶԼՄ-ները:

– Փաշինյանը վերջերս ասաց, որ ինքը բացառիկ ազատություն է տվել և եթե ինքը չլինի Հայաստանի վարչապետն, ապա լրագրողները կդառնան գործազուրկ, ֆայլաբազարում կկանգնեն և ֆիզիկական աշխատանքով կզբաղվեն:

– Երևի Նիկոլ Փաշինյանին պետք է հարց ուղղել, եթե առաջներում չկար խոսքի ազատություն, ինքը ֆայլաբազարո՞ւմ էր աշխատում, թե՞ ոչ իշխանական թերթի խմբագիր էր: Մինչև իրենց իշխանության գալը Հայաստանը հակառակի պես շատ ավելի լավ դիրքերում էր` խոսքի ազատության առումով, քան այսօր: Ազատ մամուլը մշտապես եղել է իշխանության ամենաթողության զսպող մեխանիզմներից մեկը: Նախկինների օրոք էլ, այսօր էլ այդպես է և դա մամուլի հիմնական գործառույթներից մեկն է: Հայաստանում, գուցե նաև աշխարհում, լրատվամիջոցների դերը փորձում են հետին պլան մղել, առաջին պլան բերելով կեղծ էջեր, տելեգրամյան անհասկանալի էջեր և այլն: Դրանք կիրառում են իշխանություններն իրենց զինանոցում: Ինֆորմացիոն աղբով փորձում են թուլացնել իրական լրատվամիջոցների դերն ու ազդեցությունը: Սա էլ ճնշման մի ձև է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խամենեի սպանության համար վրեժխնդիր լինելը մեր իրավունքն է․ Իրանի փոխնախագահ

Խամենեի սպանության համար վրեժխնդիր լինելը մեր իրավունքն է․ Իրանի փոխնախագահ Tue, 07 Jul 2026 04:00:49…

19 րոպե ago

Խոշոր հրդեհ է բռնկվել Ֆրանսիական անտառում

Խոշոր հրդեհ է բռնկվել Ֆրանսիական անտառում Tue, 07 Jul 2026 03:30:17 +0400 Անտառային խոշոր հրդեհ…

49 րոպե ago

Բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան․ ի՞նչ է տեղի ունեցել բանտում

Բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան․ ի՞նչ է տեղի ունեցել բանտում Tue, 07 Jul 2026 03:00:24…

1 ժամ ago

Կտեղափոխվի բրազիլական ֆուտբոլային առաջնություն

Կտեղափոխվի բրազիլական ֆուտբոլային առաջնություն Tue, 07 Jul 2026 02:30:04 +0400 Կաբո-Վերդեի ֆուբոլի հավաքականի դարպասապահ Ժոզիմար…

2 ժամ ago

Վերականգնել են ծովային առեւտուրը

Վերականգնել են ծովային առեւտուրը Tue, 07 Jul 2026 02:00:00 +0400 Քաթարական Էր-Ռուվայս նավահանգտում հինգ ամսվա…

2 ժամ ago

Գագիկ Ծառուկյանին տարան Մասիվի դատարան

Գագիկ Ծառուկյանին տարան Մասիվի դատարան Tue, 07 Jul 2026 01:47:43 +0400 Latest news from Secure…

3 ժամ ago