Մեկի կովը խփում ա, մյուսի ցուլին մի կերպ ենք սրսկում ու դրա դիմաց կոպեկներ ստանում

Մեկի կովը խփում ա, մյուսի ցուլին մի կերպ ենք սրսկում ու դրա դիմաց կոպեկներ ստանում

Thu, 30 Apr 2026 23:15:53 +0400


Անասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:

Հայաստանում առաջին անգամ այս տոնը պետականորեն նշվել է 2019 թվականին: Անասնաբույժի օր նշելու անհրաժեշտությունը բացատրել են բնակչության կյանքի և առողջության, կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովման կարեւորությամբ և անասնաբուժության բնագավառի դերն ընդգծելու հանգամանքով։

Այս տարի Անասնաբույժի միջազգային օրը Հայաստանում նշվում է այսօր՝ ապրիլի 30-ին: Ցանկացած միջազգային օր, տոն նշելուց առաջ մարզպետարաններն ու համայնքների ղեկավարները պաշտոնական կայքերում ուղերձ են հղում տվյալ տոնի առիթով: Վերջին օրերին թե՛ մարզպետարանների կայքերում, թե՛ համայնքապետարանի կայքում տեսնում ենք՝ Քաղաքացու օրվա, պարի միջազգային օրվա, բուժաշխատողի, մանկավարժի, ոստիկանի օրվա ուղերձներ, իսկ ի՞նչով են պակաս անասնաբուժերը, որ նրանց օրվա հետ կապված ուղերձ չի հնչում: Ավելին, մարզեր կան, որտեղ անասնաբույժներն անգամ չգիտեն այդ օրվա մասին: Օրինակ՝ Տավուշի մարզի Իջևանի վարչական համայնքների անասանբույժները իրենց մասնագիտական օրվա մասին մեզանից իմացան և զարմացան։

«Ես չեմ նշել, չեմ էլ իմացել, որ էդպիսի օր կա», ասաց Ենոքավան բնակավայրի անասնաբույժ Արմեն Բեջանյանը: Խաշթառակ բնակավայրի անասնաբույժ Ասլան Ավետիսյանն ասաց. «Ես երկար տարիների անասնաբույժ եմ եղել, բայց այդ օրվա մասին չգիտեմ, չեմ նշել, չգիտեմ, թե որ օրն ա, միգուցե ե՞ս ուշադիր չեմ եղել: Բայց դա ոչ մի բանի չի խանգարում, ես իմ աշխատանքն անում եմ»: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս համայնքների անասնաբույժները մեզ հետ զրույցում ասացին, որ անցած տարի մի թեթև նշել են, այս տարի չեն նշել: Կոտայքի մարզում նույնպես պաշտոնյաների կողմից անասնաբույժի օրը չի նշվել. «Մի քանի օր առաջ հավաքվել ենք անասնաբուժերով, նստել, կերել-խմել ենք, բայց էդ օրը ինչ որ ճիշտն է՝ չենք նշել»: Մեզ հետ զրույցում անասնաբույժները անկեղծացան, որ իրենց կատարած աշխատանքի դիմաց կոպեկներ են ստանում:

Նրանց խոսքով՝ 100 հատ խոշոր եղջերավոր անասունի պատվաստման համար 20 հազար դրամ են ստանում, որից 5000 դրամը պահում է արվում, 15 հազար դրամ իրենց է մնում: Մանր եղջերավոր անասունների և հավերի պատվաստման դեպքում ստանում են գումարի 0,6%. «Գոմից գոմ ենք մտնում, մեկի կովը խփում ա, մյուսի ցուլին մի կերպ ենք սրսկում, հազար փորձանք կարա լինի, էլ չենք հաշվում, որ տուն ենք գնում, էնպիսի անուշահոտ օճառով պետք է լվացվես, որ գոմի հոտն անցնի վրաներիցս, ու այս աշխատանքի դիմաց շատ քիչ ենք վարձատրվում»:
Էկոնոմիկայի նախարարությունն իր պաշտոնական կայքում նշել էր անգամ Հարկ վճարողի օրը․ վճարում ես հարկերը, նպաստում ես պետության առաջընթացին, սակայն չի շնորհավորել անասնաբույժի մասնագիտական օրը: Վերջին տարիներին անասնաբույժները պարբերաբար բողոքի ակցիա են իրականացնում էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են իրենց աշխատանքային պայմաններից, պահանջում են, որ կադրային համալրում լինի, քանի որ ոլորտում հիմնականում տարեց մասնագետներ են։ Պահանջում են նաև աշխատավարձի բարձրացում և բժշկական ապահովագրություն, քանի որ աշխատանքի բերումով հաճախ վնասվածքներ են ստանում և կապտուկներ են ունենում։ Այս պահանջներից միայն բժշկական ապահովագրությունն է իրականություն դարձել, այն էլ ընդհանուր հիմունքներով:

Միայն սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինի պաշտոնական կայքում էին շնորհավորել անասնաբույժներին. «Շնորհավորում ենք Անասնաբույժի օրվա առթիվ, մաղթում ենք անխափան մասնագիտական ուղի, մշտական զարգացման հնարավորություններ, առողջություն և ուժ՝ շարունակելու ձեր պատասխանատու առաքելությունը: Թող ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա

Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա Sat, 09…

5 րոպե ago

ՀՀ-ՌԴ հարաբերություններում խնդիրներ կան այս իշխանության պատճառով

ՀՀ-ՌԴ հարաբերություններում խնդիրներ կան այս իշխանության պատճառով Sat, 09 May 2026 13:38:08 +0400 Latest news…

7 րոպե ago

Բա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Բա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում․…

9 րոպե ago

Փաշինյանի ուղերձում չկա Արցախ բառը, բայց կա Ադրբեջան բառը․ Լևոն Զուրաբյան

Փաշինյանի ուղերձում չկա Արցախ բառը, բայց կա Ադրբեջան բառը․ Լևոն Զուրաբյան Sat, 09 May 2026…

12 րոպե ago

Թրամփը հայտնել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հաստատված հրադադարի մասին

Թրամփը հայտնել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հաստատված հրադադարի մասին Sat, 09 May 2026 13:30:49…

14 րոպե ago

Վեհափառը Հաղթանակի զբուսայգում էր․ ովքեր էին նրան ուղեկցում

Վեհափառը Հաղթանակի զբուսայգում էր․ ովքեր էին նրան ուղեկցում Sat, 09 May 2026 13:29:43 +0400 Latest…

15 րոպե ago