Գնացեք, թողեք ազգն ապրի

Գնացեք, թողեք ազգն ապրի

Fri, 01 May 2026 09:00:00 +0400


Ուրեմն ամբողջ աշխարհը ՄԱԿ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր կառույցներով, հումանիտար տարբեր կազմակերպություններով ու առաքելություններով փորձում է պահպանել երկրագնդի ամենահեռավոր անկյուններում գտնվող մշակութային արժեքները, արգելել բարբարոս ցեղերին վանդալիզմի գնալ՝ մարդկության պատմության ընթացքում ստեղծված արժեքները ոչնչացնել, իսկ մեր իշխանություններն այն աստիճանի են ծնկաչոք իջել թշնամու առաջ, որ անգամ վախենում են մշակութային արժեքները պաշտպանել։

Վախենում են ասել, որ վանքերն ու հուշարձանները համամարդկային արժեք են՝ անկախ նրանց գտնվելու վայրից, կառուցման տարեթվից, հեղինակներից, չի կարելի դրանք հողին հավասարեցնել։ Չէ՞ որ մենք Երեւանի Կապույտ մզկիթ ենք նորոգել, Ռուբեն Վարդանյանը Շուշիի մզկիթն է վերականգնել՝ իր միջոցներով։ Ինչպե՞ս կարելի է չդատապարտել, ավելին՝ արդարացնել հուշարձան քանդելը։ Այն էլ այդքան տհաս, ստորակարգ բացատրություններով, թե իրենց տարածքում է, ինչ ուզեն, կանեն։ Կամ՝ եթե Արծվաշենը հետ բերենք ու տեսնենք, որ այնտեղ մզկիթ է կառուցվել՝ ի՞նչ ենք անելու։ Ոչինչ չենք անելու՝ պահպանելու ենք։

Պարզ է, որ պատերազմի ժամանակ ինչ-որ բան կարող է նաեւ ոչնչանալ ու կորսվել, բայց երբ խաղաղ պայմաններում գերեզման ու հուշարձան են ավերում, ինչպե՞ս կարելի է գոնե խոսքով դա չդատապարտել։ Կոչ չանել, որ չավերեն հուշարձանը։ Հասկացանք՝ վախենում եք Արցախի ու Արցախ վերադարձի մասին խոսել։ Բայց, փաստորեն, վախենում եք նաեւ շարժվել, շնչել, ապրել․․․ մարդ մնալ։

Այդ դեպքում ինչո՞ւ եւ ինչպե՞ս եք ուզում մնալ իշխանության՝ այդքան վախերով, այդպես ոչնչացած, այդ աստիճան մարդկային կերպարը կորցրած։ Գնացեք՝ գլորեք ձեզ հասանելիք տարիները, վայելեք ձեր 8 տարվա աշխատածը, թողեք՝ այս ազգը խելքի գա, հաղթահարի վախերը, վերագտնի մարդկային արժանապատվությունը, վերականգնի աշխարհի հետ հարաբերվելու ձեւերը, իր մեջ ուժ գտնի՝ ինչ-որ հարցում թշնամուն «ոչ» ասելու։ Այսքան ու այսպես ատել սեփական ազգն ու պետությունը, ուղղակի անբացատրելի, անհասկանալի իրողություն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մերժել են Թրամփին՝ անվանափոխել Ատլանտյան օվկիանոսը

Մերժել են Թրամփին՝ անվանափոխել Ատլանտյան օվկիանոսը Sat, 24 Oct 2026 18:00:48 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

2 րոպե ago

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը երեք ամսով կալանավորվեց

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը երեք ամսով կալանավորվեց Sat, 24 Oct 2026 17:33:30 +0400…

30 րոպե ago

Այցը հետաձգել է՝ բժիշկների խորհրդով

Այցը հետաձգել է՝ բժիշկների խորհրդով Sat, 24 Oct 2026 17:30:38 +0400 Հռոմի Լեւոն 14-րդ Պապը…

33 րոպե ago

Փաշինյանի վերջին առաքելությունը Հայաստանի կյանքում

Փաշինյանի վերջին առաքելությունը Հայաստանի կյանքում Sat, 24 Oct 2026 17:15:25 +0400 Նիկոլ Փաշինյանը գուցե չի…

48 րոպե ago

Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն

Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն Sat, 24 Oct 2026…

1 ժամ ago

Նոր մանրամասներ քրիստոնեական եկեղեցու վրա հարձակումից

Նոր մանրամասներ քրիստոնեական եկեղեցու վրա հարձակումից Sat, 24 Oct 2026 16:30:16 +0400 Հորդանանի Էլ-Քարաք քաղաքում…

2 ժամ ago