«Հրապարակ»․ Ում հիմնած ՀԿ-ում աշխատես, ում միջոցառմանը բանախոսես

«Հրապարակ»․ Ում հիմնած ՀԿ-ում աշխատես, ում միջոցառմանը բանախոսես

Fri, 01 May 2026 10:15:19 +0400


Դիլիջանի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանն ապրիլի 25-ին Քաղաքացու օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել․ «Մեզնից յուրաքանչյուրն իր խոսքով, իր ընտրությամբ ու գործով է կերտում մեր պետության դիմագիծը՝ ձեւավորելով այն արժեքային միջավայրը, որում ապրում եւ զարգանում է մեր հասարակությունը։ Թող քաղաքացիական գիտակցությունը լինի մեր մշտական ուղեցույցը, իսկ միասնական պատասխանատվությունը՝ մեր պետության հզորության եւ առաջընթացի երաշխիքը»։

Հետաքրքիր է՝ համայնքապետն ի՞նչ արժեքային համակարգի մասին է խոսում, երբ ՔՊ-ական իշխանությունը փորձում է Հայաստանում հայկական, ազգային արժեքները փոխարինել լավ ապրելու, ուտել-խմելու, հաճույքներ վայելելու կեղծ արժեքային համակարգով։ «Միասնական պատասխանատվության» մասին հայտարարում է այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որի գործելակերպն իր կատարածների աղետալի հետեւանքների համար շարունակական անպատասխանատվությունն է։

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում ապրիլի 25-ին տեղադրվել է օրվա խորհրդին առչվող մեկ այլ լուր եւս․ «ՀՀ Քաղաքացու օրվա կապակցությամբ երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ Հաղարծնի մշակույթի տանը, որի բանախոսն էր Դիլիջանի համայնքային կենտրոնի փորձագետ Արարատ Ալիխանյանը։ Նա իր խոսքում հիմնականում անդրադարձավ համայնքային կյանքի ակտիվ մասնակցության խրախուսմանը, ժողովրդավարական երկրի կայացման գործում յուրաքանչյուր քաղաքացու դերին եւ պատասխանատվությանը, ինչպես նաեւ ընդգծեց երիտասարդների ներգրավվածության կարեւորությունը համայնքային եւ հասարակական գործընթացներում»։

Դիլիջանի համայնքային կենտրոնի կայքում նշված է․ «Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում եւ հիմնադրվել է 2014թ․-ին՝ բարերարներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի կողմից։ 2020թ․-ին ԴՀԿ-ն ձեռք է բերել հասարակական կազմակերպության կազմակերպաիրավական կարգավիճակ՝ «Դիլիջանի համայնքային կենտրոն» հասարակական կազմակերպություն (ՀԿ), որի հիմնադիր անդամներն են «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը, Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan International School) »:

Դիլիջանի համայնքապետարանը դատի է տվել Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ընկերությանը, որպեսզի լուծի Դիլիջանի կենտրոնում արհեստական լճակի տարածքների վարձակալության պայմանագիրը։ Դա՝ այն դեպքում, որ այդ պայմանագրի ժամկետը լրանում է 2030 թվականին։ Զանգահարեցի «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Հովհաննիսյանին, որը եղել է Դիլիջան համայնքի ավագանու կազմում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը։ Նա ավագանու կազմից իր դիմումի համաձայն հրաժարական է տվել 2025թ․ փետրվարի 18-ին։ Ասաց, որ ավագանու անդամությունից հրաժարվել է անձնական պատճառներով․ իր ընտանիքում դժբախտություն է եղել։ Նրան հարցրի՝ բարոյապես արդա՞ր է, որ Ռ․ Վարդանյանի ընկերությունների հիմնադրած ՀԿ-ի փորձագետը բանախոսի Քաղաքացու օրվա առթիվ Դիլիջանի համայնքապետարանի կազմակերպած միջոցառմանը, երբ համայնքապետարանը դատի է տվել Բաքվի բանտում տարիներով տանջվող Ռ․ Վարդանյանի ընկերությանը։ Հովհաննիսյանն ասաց, որ Արարատ Ալիխանյանն իրենց ՀԿ-ի կնքած եռամսյա պայմանագրով քաղաքացիաիրավական ծառայություններ է մատուցում, նա ոչ թե ՀԿ-ի փորձագետն է, այլ՝ այդ ՀԿ-ում կրթական ծրագրերի ղեկավարը։ Ա․ Հովհաննիսյանը հավելեց նաեւ, որ «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ն ապաքաղաքական կառույց է, համայնքի զարգացման ծրագրեր է իրականացնում։ Հիշեցրի՝ մինչեւ 2025թ․ փետրվարի 18-ը ինքը եղել է Դիլիջանի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը։ Նա ասաց, որ որպես անձ է զբաղվել քաղաքական գործունեությամբ, իր ղեկավարած «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ն ապաքաղաքական կազմակերպություն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ պատերազմի են գաղտնի պատրաստվում ԵՄ-ում

Ինչ պատերազմի են գաղտնի պատրաստվում ԵՄ-ում Thu, 08 Oct 2026 04:00:44 +0400 Եվրամիության երկրները գաղտնի…

54 րոպե ago

Թուրքիայի հյուրանոցները չեն ընդունում միայնակ տղամարդկանց

Թուրքիայի հյուրանոցները չեն ընդունում միայնակ տղամարդկանց Thu, 08 Oct 2026 03:00:58 +0400 Թուրքիայում հյուրանոցները մասսայաբար…

2 ժամ ago

Թուրք դերասանուհու դեմ հետաքննություն է սկսվել․ ինչում է նա մեղադրվում

Թուրք դերասանուհու դեմ հետաքննություն է սկսվել․ ինչում է նա մեղադրվում Thu, 08 Oct 2026 02:30:16…

2 ժամ ago

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն ավարտում է կարիերան

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն ավարտում է կարիերան Thu, 08 Oct 2026 02:00:39 +0400 Իսպանացի ֆուտբոլիստ…

3 ժամ ago

Հերթական դրամական աջակցությունն է տրամադրվել Ուկրաինային

Հերթական դրամական աջակցությունն է տրամադրվել Ուկրաինային Thu, 08 Oct 2026 01:30:42 +0400 Ուկրաինան ստացել է…

3 ժամ ago

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ Thu, 08 Oct 2026 01:00:24 +0400 Իրանում մահապատժի են ենթարկել…

4 ժամ ago