Wildberries-ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները

Wildberries-ն ու OZON–ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները

Fri, 01 May 2026 13:55:15 +0400


Wildberries մարկետփլեյսը դադարեցրել է հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը։

Ավելի վաղ Մկրտչյանը սոցցանցերում գրել էր խնդրի մասին` նշելով, որ Հայաստանից վաճառքները դադարեցվել են առանց որևէ պատճառաբանության, մի քանի ժամում։ Խնդրի պատճառով բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում։

«Wildberries մարկետփլեյսը երեկ առավոտվանից սկսել էր քիչ-քիչ փակել հայ վաճառողների ապրանքները։ Այս մասին վաճառողները սկսեցին գրել տելեգրամյան խմբում, որտեղ 2500 ձեռնարկատեր կա։ Երեկ երեկոյան արդեն բոլոր հայկական ԱՁ ու ՍՊԸ ունեցողների ապրանքները փակվեցին Wildberries-ում»,- ասաց Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նա ընդգծեց, որ ստացվում է՝ հայկական բիզնեսի համար փակվեց արտահանման կարևոր մարկետփլեյս , և վաճառքների ծավալները խիստ կկրճատվեն։

«Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար։ Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը կանգնի փոքր բիզնեսի կողքին։ Ի վերջո, հենց փոքր բիզնեսներն են ձևավորում ապագայի մեծ բիզնեսները»,-ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ խնդրի մասին պետական մակարդակով պարզաբանում կտրվի։

Նշենք, որ ոչ Wildberries, ոչ ՀՀ պատկան մարմինները դեռ պաշտոնական որևէ մեկնաբանություն չեն տվել և չեն հաստատել խնդրի առկայությունը։

Հիշեցնենք՝ Հայաստանյան առևտրային ընկերությունները 2025 թվականին Wildberries մարկետփլեյսում 122%-ով ավելացրել են վաճառքի ծավալները։

Հայաստանից վաճառողների թիվը Wildberries մարկետփլեյսում տարվա ընթացքում աճել է 106%-ով։

ՀԳ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ Շուշան Մկրտչյանը սոցցանցում հայտնեց, որ հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է նաև OZON–ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եկեղեցու ընտանիքը համալրվեց յոթ նոր քահանաներով

Եկեղեցու ընտանիքը համալրվեց յոթ նոր քահանաներով Sun, 03 May 2026 20:15:37 +0400 Մայիսի 3-ին՝ Սուրբ…

16 րոպե ago

Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ

Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Sun, 03 May 2026 20:00:44…

31 րոպե ago

Քիչ առաջ Մնացականյան Սոնայի պատմությունն էր կրկնվելու

Քիչ առաջ Մնացականյան Սոնայի պատմությունն էր կրկնվելու Sun, 03 May 2026 19:58:48 +0400 Քիչ առաջ…

33 րոպե ago

Տիրադավ չէ, բայց տիրադավների լեզվով է խոսում

Տիրադավ չէ, բայց տիրադավների լեզվով է խոսում Sun, 03 May 2026 19:45:35 +0400 Կիրանցի եկեղեցու…

46 րոպե ago

Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը

Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Sun, 03…

1 ժամ ago

Հայաստանում ամենաթիրախավորվող հատվածն արցախցիներն են. Գեղամ Ստեփանյան

Հայաստանում ամենաթիրախավորվող հատվածն արցախցիներն են. Գեղամ Ստեփանյան Sun, 03 May 2026 19:15:57 +0400 «Փախածներ, մնայիք…

1 ժամ ago