Ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը. Wildberries-ը պարզաբանում է տարածել

Ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը. Wildberries-ը պարզաբանում է տարածել

Fri, 01 May 2026 15:08:04 +0400


Ներկայիս իրավիճակի հետ կապված, որը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքում մաքսային ձևակերպման շրջանակում առանձին ապրանքների կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառմամբ, Wildberries ընկերությունը (ԻՄՎԲԱՄ ՍՊԸ) ներկայացնում է պարզաբանում։

Ընկերությունը գտնվում է գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական երկխոսության մեջ և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։

Այս աշխատանքի շրջանակում կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին մասնակցել են ավելի քան 50 ձեռնարկատերեր։ Ընկերության ներկայացուցիչները գործընկերների հետ քննարկել են առաջացող հարցերը, լսել հետադարձ առաջարկությունները և շարունակում են համատեղ մշակել հնարավոր լուծումները։

Նաև նշենք, որ ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում փոփոխվել են մաքսային ձևակերպման կանոնները։ Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր՝ անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։

Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնությունում պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։

Բոլոր հարցերը քննարկվում են սահմանված կարգով՝ համապատասխան կողմերի մասնակցությամբ։ Ընկերությունը հույս ունի իրավիճակի փուլային կարգավորման վրա և կտեղեկացնի էական փոփոխությունների մասին դրանց առաջացմանը զուգընթաց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հիսուսից լավ մոդել էս աշխարհում չկա

Հիսուսից լավ մոդել էս աշխարհում չկա Fri, 01 May 2026 16:46:11 +0400 Latest news from…

12 րոպե ago

Նախորդ ընտրություններին անգամ 6 ուժ է անցել խորհրդարան

Նախորդ ընտրություններին անգամ 6 ուժ է անցել խորհրդարան Fri, 01 May 2026 16:45:40 +0400 2026-ի…

12 րոպե ago

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն իր խորին երախտագիտությունն է հայտնում Եվրոպական խորհրդարանին

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն իր խորին երախտագիտությունն է հայտնում Եվրոպական խորհրդարանին Fri, 01 May…

19 րոպե ago

Թրամփի որդիները՝ Ղազախստանում խոշոր համասեփականատերեր

Թրամփի որդիները՝ Ղազախստանում խոշոր համասեփականատերեր Fri, 01 May 2026 16:30:00 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի…

28 րոպե ago

Արմեն Չարչյանը մասնակցում է «Քրիստոնյա գործարարների» միության միջոցառմանը

Արմեն Չարչյանը մասնակցում է «Քրիստոնյա գործարարների» միության միջոցառմանը Fri, 01 May 2026 16:25:54 +0400 Latest…

32 րոպե ago

Նորություն իշխանությունների «սրտի օլիգարխի» ընտանիքում

Նորություն իշխանությունների «սրտի օլիգարխի» ընտանիքում Fri, 01 May 2026 16:22:15 +0400 Բոլոր իշխանությունների հետ սերտ…

36 րոպե ago