ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ

ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ

Fri, 01 May 2026 20:18:48 +0400


Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն իր խորին երախտագիտությունն է հայտնում Եվրոպական խորհրդարանին՝ 2026 թվականի ապրիլի 30-ին ընդունված բանաձևի համար, որում հստակորեն բարձրաձայնվում է Արցախի հայկական քրիստոնեական մշակութային, հոգևոր և պատմական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը։

«Մենք հատկապես կարևոր ենք համարում այն հանգամանքը, որ Եվրոպական խորհրդարանը իր բանաձևում անդրադարձել է Արցախի տարածքում հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, գերեզմանատների և այլ սրբավայրերի ոչնչացման, պղծման կամ ինքնության խեղաթյուրման վտանգին։ Այդ ժառանգությունը միայն հայ ժողովրդի սեփականությունը չէ. այն քրիստոնեական քաղաքակրթության, տարածաշրջանի պատմական հիշողության և համամարդկային մշակույթի անբաժանելի մասն է։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը, որով պահանջվում է պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության վնասման ու ոչնչացման համար։ Մենք համոզված ենք, որ միջազգային կառույցների լռությունը նման դեպքերում խրախուսում է անպատժելիությունը, մինչդեռ հստակ քաղաքական և իրավական գնահատականը կարող է կանխել նոր հանցագործություններ մշակութային ժառանգության դեմ։

Մենք կոչ ենք անում Եվրոպական միությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի հայկական քրիստոնեական հուշարձանների պահպանության, անկախ մոնիթորինգի, փաստագրման և միջազգային վերահսկողության ապահովման ուղղությամբ։

Անհրաժեշտ է, որ միջազգային փորձագետները ստանան ազատ և անվտանգ մուտք դեպի Արցախի վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, պատմական գերեզմանատներ և այլ մշակութային վայրեր՝ դրանց իրական վիճակը գնահատելու և հնարավոր ոչնչացումները կամ ձևախեղումները փաստագրելու համար։

Մենք նաև ընդգծում ենք, որ Արցախի հայության իրավունքների պաշտպանությունը չի կարող անջատվել նրանց հոգևոր և մշակութային ժառանգության պաշտպանությունից։ Ժողովուրդը, իր հավատքը, իր եկեղեցիները, իր գերեզմանները և իր պատմական հիշողությունը մեկ ամբողջություն են։ Այդ ամբողջության որևէ մասի ջնջումը սպառնալիք է ոչ միայն հայությանը, այլև միջազգային իրավակարգին ու մշակութային բազմազանության գաղափարին։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը համագործակցելու բոլոր միջազգային կառույցների, եկեղեցական կազմակերպությունների, իրավապաշտպանների և մշակութային ժառանգության մասնագետների հետ՝ Արցախի հայկական քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության հարցում։

Մենք շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանին՝ այս կարևոր հարցը միջազգային օրակարգում պահելու, Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության նկատմամբ իրականացվող վտանգները բարձրաձայնելու և արդարության ու պատասխանատվության սկզբունքները պաշտպանելու համար»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծառուկյանի նկատմամբ կատարվող անբարո գործընթացն իրականացվում է 1 մարդու վրեժխնդրության սահմաններում

Ծառուկյանի նկատմամբ կատարվող անբարո գործընթացն իրականացվում է 1 մարդու վրեժխնդրության սահմաններում Fri, 28 Aug 2026…

11 րոպե ago

Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-ն թուլացել է․․․

Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-ն թուլացել է․․․ Fri, 28 Aug 2026 15:00:19 +0400 ԱՄՆ հետախուզության…

19 րոպե ago

Նոր Սահմանադրության պատվիրատուն Ալիևն է․ Լիլիթ Գալստյան

Նոր Սահմանադրության պատվիրատուն Ալիևն է․ Լիլիթ Գալստյան Fri, 28 Aug 2026 14:58:20 +0400 Latest news…

21 րոպե ago

Մարիամ Փաշինյանը կրակել է սովորում

Մարիամ Փաշինյանը կրակել է սովորում Fri, 28 Aug 2026 14:57:15 +0400 Latest news from Secure…

22 րոպե ago

Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան

Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Fri, 28 Aug…

23 րոպե ago

Ձեզ որ մնա՝ ողջ Հայաստանը Արցախի նման թոշակի հույսի կթողնեք

Ձեզ որ մնա՝ ողջ Հայաստանը Արցախի նման թոշակի հույսի կթողնեք Fri, 28 Aug 2026 14:45:38…

33 րոպե ago