Ամեն ինչին ձեռքը գցում ա՝ դաժե Մայիսի 1-ին, մենակ թե ընտրվի

Ամեն ինչին ձեռքը գցում ա՝ դաժե Մայիսի 1-ին, մենակ թե ընտրվի

Fri, 01 May 2026 22:45:49 +0400


Նիկոլ Փաշինյանը, որի վարչապետության օրոք երբեք չէր նշվում Աշխատավոր ժողովրդի խորհրդային շրջանի տոնը՝ Մայիսի 1-ը, այս տարի որոշեց այն տոնել՝ մեծ շքերթ անցկացնել Երևանում եւ համերգ:

Նա շնորհավորական ուղերձ է հղել քաղաքացիներին, ավելի շուտ՝ ոչ բոլորին, այլ միայն մի հատվածին․ «արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող այն բոլոր մարդկանց, անկախ նրանից՝ որպես ընկերության սեփականատեր են այդ գործառույթն իրականացնում, վարձու աշխատող, թե անհատ ձեռնարկատեր»։

Իհարկե, սա եւս մի առիթ էր ՔՊ-ի նախընտրական քարոզն առաջ բրդելու, ինչ որ հաջողություններ ընդգծելու:

«Հեղափոխությունից հետո Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովել եւ արձանագրված ցուցանիշները բարձր են եղել թե՛ աշխարհի, եւ թե՛ Եվրասիական տնտեսական միության միջինից։ 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 53․9 տոկոսով աճել է, պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են»,- իր ուղերձում գրել է նա։

Թե որքան են աճել գները խանութներում, ինչքան է ավելացել աղքատությունը, քանի մարդ է մահացել, սպանվել իր հրահրած պատերազմում, քանիսն են հաշմանդամ դարձել, տուն ու տեղ կորցրել, նա չի տեսնում, չի նկատում: Խոսում է աղքատության հաղթահարման քաղաքականությունից, կրթությունից, Ադրբեջանի հետ խաղաղությունից, դրա շնորհիվ բացվող հնարավորություններից ու վերջում «կեցցեներ»:

Նրա այս ճառի տպավորության տակ խոսեցինք մի հասարակ տաքսիստի հետ, որն իրականում պատրաստի քաղաքագետ էր: «Նա պատահական չի հանկարծ որոշել մայիսմեկյան պառադ անել: Ամեն ինչից ձեռը քցում ա, դաժե Մայիսի 1-ից, մենակ թե իրան ընտրեն: Շքերթ ա անում, գնում ա Պուտինի հետ հանդիպման, ուզում ա ապացուցի, որ ինքը արժանի ա, որ իրան ընտրեն: Անկախության տարիներին Մայիսի 1 չէին նշում: Լավ ա, որ նշեց, բայց մյուս տարի հաստատ էլ չի նշի, եթե ընտրվի: Նա էն մարդն ա, որ մի քայլ անի, հենց մյուս օրը պատրաստ է դա մոռանալ, նա մի մարդ ա, ով էսօր մի բան ա ասում, մյուս օրը՝ լրիվ ուրիշ բան»։

Մեր զրուցակիցը մայիսի 1-ին «գիծ» էր դուրս եկել ու շատ զարմացել՝ լսելով մայիսմեկյան շքերթի մասին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պապիկյանը ՊՆ նախարա՞ր է, թե՞ ճաշարանի պետ

Պապիկյանը ՊՆ նախարա՞ր է, թե՞ ճաշարանի պետ Tue, 29 Sep 2026 20:45:03 +0400 Այս իշխանության…

10 րոպե ago

Տեղատարափ անձրեւներն ու հեղեղները 81 մարդու կյանք են խլել Հնդկաստանում

Տեղատարափ անձրեւներն ու հեղեղները 81 մարդու կյանք են խլել Հնդկաստանում Tue, 29 Sep 2026 20:30:45…

25 րոպե ago

Հաղթողն արդեն որոշված է

Հաղթողն արդեն որոշված է Tue, 29 Sep 2026 20:15:49 +0400 Ֆուտբոլային տարվա ամենասպասված անհատական մրցանակի…

39 րոպե ago

«Փաշինյան ստախոսի դեմ պայքարում` ես նախ կբացառեի սուտը»

«Փաշինյան ստախոսի դեմ պայքարում` ես նախ կբացառեի սուտը» Tue, 29 Sep 2026 20:00:21 +0400 Latest…

55 րոպե ago

Հեռախոսի գողության մեջ մեղադրվող վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից

Հեռախոսի գողության մեջ մեղադրվող վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից Tue, 29 Sep 2026 20:00:07 +0400 Հունգարիայի…

55 րոպե ago

Հայտնի է՝ ում է մակագրվել Վահրամ Սահակյանի գործը

Հայտնի է՝ ում է մակագրվել Վահրամ Սահակյանի գործը Tue, 29 Sep 2026 19:59:41 +0400 Գրող,…

56 րոպե ago