Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է

Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է

Fri, 01 May 2026 23:15:57 +0400


Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը տվյալներ է հրապարակել բռնի տեղահանված արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակի մասին.

«Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը մի քանի ցավալի ցուցանիշ Մայր Հայաստանում ապաստանած արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակի մասին՝

1․Աղքատության մակարդակը բռնի տեղահանվածների շրջանում, խիստ մոտավոր հաշվարկներով, շուրջ 70% է, ինչը մոտ երեք անգամ ավելին է ՀՀ միջին ցուցանիշից (մոտ 23%):

2․Գործազրկության մակարդակը աշխատունակ արցախցիների շրջանում մոտ 70% է, ինչը մոտ հինգ անգամ ավելին է ՀՀ միջին ցուցանիշից (14%):

3․Աշխատող արցախցիների միջին աշխատավարձը, 2024թ. տվյալներով, մոտ 40% ցածր էր ՀՀ միջին աշխատավարձից (թարմ տվյալ չունեմ, բայց դժվար թե էականորեն տարբերվի):

4․Տեղահանված արցախցիների շուրջ 80%-ը դեռևս չունի սեփական բնակարանը (տունը) և ապրում է գլխավորապես վարձով, ինչը նշանակում է, որ այդ ընտանիքների սպառողական զամբյուղի չափը պաշտոնական միջինից ավելին է:

Եվ այս իրավիճակն ունենք ՀՀ իշխանությունների ձախողված սոցիալական, զբաղվածության ու բնակարանային ծրագրերի պատճառով: Իսկ իրենք ներսում ու դրսում կուրծք են ծեծում, թե իբր ինքնուրույն հաղթահարել են «փախստականների մարդասիրական ճգնաժամը» և մի հատ էլ մատ թափ տալիս մեզ վրա, երբ մատնացույց ենք անում հիմնախնդիրները: Շուտով նման մի գովերգության «հրավառություն» ենք տեսնելու նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում՝ «խաղաղության» ու «մարդասիրական ճգնաժամի հաղթահարման» ծխածածկույթների տակ քողարկելով Արցախի ժողովրդի արյունահոսող վերքերը:

Եթե զուսպ ու բազմաչարչար արցախցիները չեն լացում, դա դեռ չի նշանակում, թե նրանց սոցիալական վիճակը բարվոք է: Ընդ որում, հաճախակի նույնիսկ Հայաստանի սովորական բնակիչներն են մտածում, թե լուծված են արցախցիների սոցիալական խնդիրները, այնինչ իրականությունը ցավալիորեն ու կտրականապես տարբերվում է այդ քարոզչական առասպելից:

Շնորհավո՛ր աշխատողների օրը. տարոսը՝ գործազուրկներին»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՄ-ն սառը ցնցու՞ղ է լցնում Փաշինյանի ծրագրերին․ հնչեղ հայտարարություն

ԵՄ-ն սառը ցնցու՞ղ է լցնում Փաշինյանի ծրագրերին․ հնչեղ հայտարարություն Mon, 07 Sep 2026 18:00:57 +0400…

3 րոպե ago

Ահազանգ. Ոստիկանությունում քաղաքացացուն խոշտանգել են. 18+

Ահազանգ. Ոստիկանությունում քաղաքացացուն խոշտանգել են. 18+ Mon, 07 Sep 2026 17:32:00 +0400 Փաստաբան Աշոտ Սիմոնյանը…

32 րոպե ago

Հնչեղ ձերբակալություն՝ Մոսկվայում․ ինչու՞մ են մեղադրում գեներալ-մայորին

Հնչեղ ձերբակալություն՝ Մոսկվայում․ ինչու՞մ են մեղադրում գեներալ-մայորին Mon, 07 Sep 2026 17:30:47 +0400 Մոսկվայի մարզի…

33 րոպե ago

Վասպուրի քարտեզը (լրագրային շանսոն)

Վասպուրի քարտեզը (լրագրային շանսոն) Mon, 07 Sep 2026 17:15:54 +0400 Վասպուրը մեռել էր…Մենակ մարդու օրը…

48 րոպե ago

Իջևանը ծխի մեջ է հայտնվել

Իջևանը ծխի մեջ է հայտնվել Mon, 07 Sep 2026 17:08:28 +0400 Իջևանից տեղեկացանք, որ արդեն…

55 րոպե ago

Բանակում մահերը դեռ բողբոջներն են, շատ ավելի վատ վիճակներ են լինելու

Բանակում մահերը դեռ բողբոջներն են, շատ ավելի վատ վիճակներ են լինելու Mon, 07 Sep 2026…

1 ժամ ago