«Հրապարակ»․ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում

«Հրապարակ»․ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում

Sat, 02 May 2026 08:05:32 +0400


Երեւանում մայիսի 4-5-ին կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում։

Մայիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում, որտեղ կայանալու է գագաթնաժողովը, ակցիաներ կկայանան՝ ի պաշտպանություն հայ գերիների, արցախահայերի վերադարձի իրավունքի։

Բողոքի ակցիան ծրագրել են իրականացնել անհետ կորածների, գերիների հարազատները, արցախցիներ, հասարակական կազմակերպությունների եւ տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։

Ակցիա է նախատեսվում նաեւ Գյումրիում, ուր մայիսի 5-ին այցելելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձելու են հանդիպումներ ունենալ եվրոպացի հյուրերի հետ, նրանց նամակներ փոխանցել։

Եվրոպական պաշտոնյաներին արդեն իսկ բազմաթիվ նամակներ են ուղղվել՝ հորդորով, որ ՀՀ իշխանություններին պարտադրեն՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը եւ ազատ ու արդար ընտրություններ կազմակերպել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դատարանում հրապարակվեցին Գոհար Ղումաշյանի գործով ձայնագրությունները

Դատարանում հրապարակվեցին Գոհար Ղումաշյանի գործով ձայնագրությունները Fri, 19 Jun 2026 13:47:43 +0400 Latest news from…

9 րոպե ago

Ինչու չկան ընդդիմադիրները նիստերին

Ինչու չկան ընդդիմադիրները նիստերին Fri, 19 Jun 2026 13:45:47 +0400 Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ընդդիմադիր…

11 րոպե ago

Ռուբեն Հակոբյանին նոր մեղադրանք են առաջադրել

Ռուբեն Հակոբյանին նոր մեղադրանք են առաջադրել Fri, 19 Jun 2026 13:37:45 +0400 Քիչ առաջ ձերբակալվել…

19 րոպե ago

Այդ քաղաքացիները կարող են դատի տալ Փաշինյանին

Այդ քաղաքացիները կարող են դատի տալ Փաշինյանին Fri, 19 Jun 2026 13:35:51 +0400 Ազգային ժողովում…

21 րոպե ago

Միանում ենք Սամվել Կարապետյանի կոչին. հայտարարություն

Միանում ենք Սամվել Կարապետյանի կոչին. հայտարարություն Fri, 19 Jun 2026 13:32:02 +0400 «Հայոց Համազգային Միասնություն»…

25 րոպե ago

Լիբանանում բազմաթիվ զոհեր կան․ կրկին Իսրայելն է հարվածել

Լիբանանում բազմաթիվ զոհեր կան․ կրկին Իսրայելն է հարվածել Fri, 19 Jun 2026 13:30:30 +0400 Իսրայելն…

26 րոպե ago