«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանը չարաշահում է իր դիրքը

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանը չարաշահում է իր դիրքը

Sat, 02 May 2026 09:15:19 +0400


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետ Արայիկ Հարությունյանը նախընտրական հանդիպումներ է ունենում եվրոպացիների հետ: Ապրիլի 28-ին նա հանդիպել է «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ» (IFES) կազմակերպության նախագահ Էնթոնի Բենբերիի հետ։ Նրանք խոսել են «արդար եւ թափանցիկ ընտրությունների ապահովման» մասին, որն իբր մեր կառավարության առաջնահերթություններից է: Նաեւ քննարկել են 18 թվականից ի վեր իրականացվող համատեղ ծրագրերը՝ «ուղղված ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը եւ վստահելի ընտրական գործընթացների զարգացմանը»։
Բայց հազիվ թե պարոն Բենբերին հավատա Փաշինյանին, որ նա «արդար եւ թափանցիկ ընտրություններ» է անելու, որովհետեւ կառավարության ղեկավարն արդեն քանի ամիս է՝ գրեթե ամենօրյա ռեժիմով ՔՊ-ի քարոզն է անում, դրա համար օգտագործելով ՀՀ բյուջեն, կառավարության միջոցները: Ըստ էության, արդեն իսկ ընտրություններն արդար ու թափանցիկ կոչվել չեն կարող։

Այն, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար- կուսակցության շտաբի պետը հանդիպում է եվրոպացիների հետ, որոնք մյուս քաղաքական ուժերի հետ չեն հանդիպում, արդեն իսկ նշանակում է, որ վստահություն ընտրական գործընթացին չի կարող լինել, եւ որ Արայիկ Հարությունյանը չարաշահում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի իր դիրքը:

Եթե Արայիկ Հարությունյանը որպես ՔՊ շտաբի պետ է հանդիպում, ապա ինչո՞ւ մյուս քաղաքական ուժերի շտաբների պետերի հետ եվրոպացիները եւ մասնավորապես՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ (IFES)-ը նրանց հետ չի հանդիպում։ Սա իրավաչափ է՞, չի՞ խախտում մյուսների իրավունքները:
Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը պատասխանում է. «Այն, որ Արայիկ Հարությունյանի հետ են հանդիպել, այստեղ խնդիր չեմ տեսնում, բայց մյուսների հետ չհանդիպելն արդեն խնդրահարույց է»:

ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը եւս խախտում է տեսնում, բայց «ոչ լուրջ խախտում»: «Քանի որ ես իրավապաշտպան եմ, եթե ինձ մոտ սկսում են քննադատել մեկին, ինձ մոտ առաջանում է նրան պաշտպանելու հանգամանքը: Ես էլ՝ որպես շտաբի պետ, հաճախ հանդիպում եմ այլ կառույցների, միավորումների հետ: Առերեւույթ, գուցե, պետական պաշտոնյա է, օգտվում է իր արտոնյալ կարգավիճակից, եւ երեւի թե ճիշտ կլիներ, որ բոլոր հայտ ներկայացրած կուսակցությունների լիազոր մարմիններին հրավիրեին, միասին քննարկեին: Բայց եթե անձնական հանդիպում է եղել, ինչ-որ հարցեր են քննարկել, ես դրա տակ լուրջ խախտում չեմ տեսնում: Լուրջ խախտում կլինի այն ժամանակ, երբ, ինչպես հիմա, որոշ քաղաքական ուժեր, մասնավորապես ՔՊ-ն, ինչ-որ հանդիպումներ է ունենում, որտեղ առերեւույթ իրականացնում է նախընտրական քարոզ»,- ասաց ԴՕԿ կուսակցության շտաբի պետը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Տպավորություն է, թե մենք դեռ 1995 թվականում ենք` նախընտրական տեխնոլոգիաների առումով

«Հրապարակ»․ Տպավորություն է, թե մենք դեռ 1995 թվականում ենք` նախընտրական տեխնոլոգիաների առումով Sat, 02 May…

14 րոպե ago

Մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար

Մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար Sat, 02 May 2026 10:30:01 +0400…

30 րոպե ago

«Դու բանտում փտելու ես, անբարոյական ես»․ Գեղամ Նազարյանը վիրավորեց և սպառնաց լրագրողին

«Դու բանտում փտելու ես, անբարոյական ես»․ Գեղամ Նազարյանը վիրավորեց և սպառնաց լրագրողին Sat, 02 May…

41 րոպե ago

«Հրապարակ»․ Ո՞ր երկրի հասարակությունը ձայն կտա մի ուժի, որը չի կատարել իր նախընտրական ծրագրի ոչ մի կետը

«Հրապարակ»․ Ո՞ր երկրի հասարակությունը ձայն կտա մի ուժի, որը չի կատարել իր նախընտրական ծրագրի ոչ…

44 րոպե ago

Նիկոլը իզուր չէր, որ խոսեց պատերազմի մասին․ Զելենսկին իր գործն արեց

Նիկոլը իզուր չէր, որ խոսեց պատերազմի մասին․ Զելենսկին իր գործն արեց Sat, 02 May 2026…

59 րոպե ago

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի մտքին միայն մեկ բան է` ինչ դիվիդենտներ կքաղի դրանից

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի մտքին միայն մեկ բան է` ինչ դիվիդենտներ կքաղի դրանից Sat, 02 May…

1 ժամ ago