«Հրապարակ»․ Տպավորություն է, թե մենք դեռ 1995 թվականում ենք` նախընտրական տեխնոլոգիաների առումով

«Հրապարակ»․ Տպավորություն է, թե մենք դեռ 1995 թվականում ենք` նախընտրական տեխնոլոգիաների առումով

Sat, 02 May 2026 10:45:53 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է:

– Ամբողջ աշխարհում` քաղաքական պրոցեսներում ընդդիմադիր ուժերի խոսույթն է ավելի սուր, հռետորական, կտրուկ: Հայաստանում տպավորություն է, որ, այս առումով, տեղերով փոխվել են՝ իշխանությունները կտրուկ, երբեմն նույնիսկ չափազանց սուր հայտարարություններ են անում, փողոցի խոսույթ ու վարքագիծ դրսեւորում, իսկ ընդդիմությունը շատ ավելի մեղմ է, չափված-ձեւված, զուսպ, հին մեթոդներով աշխատող: Դուք նկատե՞լ եք, կա՞ նման երեւույթ, եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված:

– Այո, կա նման երեւույթ, եւ այն պայմանավորված է նրանով, որ իշխող քաղաքական ուժն իր գիտակցության մեջ այդպես էլ ընդդիմադիր ուժից չդարձավ իշխող քաղաքական ուժ, իսկ այն ուժերը, ովքեր ժամանակին իշխանություն ունեին, իրենց գիտակցությամբ այդպես էլ չդարձան ընդդիմադիր: Քանի որ գիտակցության մեջ փոփոխություն տեղի չի ունեցել երկուստեք, մենք տեսնում ենք մի պատկեր, որ իշխանության խոսույթը սուր է, իսկ ընդդիմության խոսույթը` մեղմ: Արդեն ութ տարի է՝ այս վիճակն է:

– Բայց, օրինակ, Սամվել Կարապետյանն ու նրա ուժը երբեք չեն եղել իշխանություն, սակայն նույնպես համեմատաբար մեղմ են իրենց հայտարարություններում, պահվածքում:

– Դա էլ այլ ձեւով է բացատրվում: Կարապետյանի քաղաքական ուժը համապատասխան պոտենցիալ չունի՝ հասկանալու, թե ինչ բան է ընտրությունը, եւ ինչ թեմաների մասին պետք է քննարկել առհասարակ: Երբ նայում ենք նախընտրական գործընթացներին, տպավորություն է, որ հատկապես ընդդիմադիր ուժերն այս ամենին վերաբերվում են իմիջիայլոց, այնքանով՝ որքանով: Տպավորություն է, որ ընտրություններին մատների արանքով են նայում, եւ այն ընդամենը միջոցառում է իրենց համար, քննարկումներ են ունենում, խոստումներ են տալիս, ու վերջ: Այն ավյունը, այն պաթոսը, որը սովորաբար ունենում են ընդդիմադիր ուժերն ամբողջ աշխարհում, Հայաստանում չկա: 21-րդ դարին բնորոշ տեխնոլոգիաների կիրառում չկա ընդդիմության շրջանում, ապագայի վերաբերյալ վառ պատկերացումներ չեն ներկայացնում, տպավորություն է, որ մենք դեռեւս 1995 թվականում ենք` նախընտրական տեխնոլոգիաներով, հայտարարություններով եւ այլն:

– Վերջերս Սամվել Կարապետյանն անձամբ ակտիվացել է, հայտարարություններ է անում, ուղերձներ է հղում, հանդիպումներ է ունենում, ասուլիս է տալիս իր տանը, որովհետեւ տնային կալանքի տակ է, եւ այլն: Ի՞նչ եք կարծում` այդ ակտիվությունը դրակա՞ն ազդեցություն է թողնում ընտրողների վրա, թե՞ բացասական:

– Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանն իր անձնական ներգրավվածությամբ էական փոփոխությունների է հասնելու: Եթե անգամ նա լուռ կանգնի, իր ուժը հավաքելու է որոշակի տոկոսներ: Հունիսի 7-ը սովորական ընտրություն չէ, այն աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող ընտրություն է, որը նմանվելու է ճակատամարտի: Արեւմուտքն ամեն ինչ անելու է, որպեսզի իշխող ուժը մնա: Սա դասական ընտրություն չէ: Ընդդիմադիր ուժերը սովորականից տասնապատիկ անգամ ավելի ակտիվ պետք է լինեին, սակայն մենք դա չենք տեսնում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոններն են

Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոններն են Sun, 26 Jul 2026 19:00:45 +0400 Արմավիրի մարզիչ…

11 րոպե ago

Սևանա լճում միմյանց են բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրում

Սևանա լճում միմյանց են բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրում Sun, 26 Jul…

26 րոպե ago

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Sun, 26 Jul 2026 18:30:14 +0400…

42 րոպե ago

Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին

Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Sun, 26 Jul 2026 18:15:19 +0400 Թուրքական ընկերությանը պատկանող…

57 րոպե ago

Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքների վերաբերյալ նոր օրենքներ

Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքների վերաբերյալ նոր օրենքներ Sun, 26 Jul 2026 18:00:50…

1 ժամ ago

Քաղաքապետարանը Ավանում և Դավթաշենում գործի է անցել

Քաղաքապետարանը Ավանում և Դավթաշենում գործի է անցել Sun, 26 Jul 2026 17:45:23 +0400 Երևանի Ավան…

1 ժամ ago