«Գուբերնացման» դեմ պայքարի քողի տակ վիլայեթացման ծրագիր

«Գուբերնացման» դեմ պայքարի քողի տակ վիլայեթացման ծրագիր

Sat, 02 May 2026 14:15:52 +0400


Սպասելիորեն, Փաշինյանի իշխանությունը գնաց ծայրահեղ ռուսատյացության բորբոքման ճանապարհով։ Կրկին ակտիվացան խոսակցությունները՝ իբր ռուսներն ունեն «անզուսպ» ցանկություն Հայաստանը «գուբեռնիա» դարձնելու։

Թե ինչու է դա պետք ռուսներին, այս աղմկոտ ռուսատյացները չեն բացատրում, բայց հաշվարկը, իհարկե, դրանում չէ։
Իշխանությունը վստահ է, որ հակառուսական հռետորաբանությունը կտա երկու առավելություն․ ռուսատյացությունը կապահովի «արևմտյան», այսինքն՝ եվրո-ամերիկյան ուժային վեկտորի աջակցությունը և բացի դրանից, ագրեսիվ ռուսատյացությունը թույլ կտա համախմբել իշխանության շուրջ ընտրազանգվածի այն հատվածին, որը կորցրել է ինքնուրույն մտածելու կարողությունը և գոյատևում է բացառապես իշխանության հակահայկական և պրոթուրքական նարատիվների ներքո։

Իրականում ռուսատյացությունը դարձել է Հայաստանում հակահայկական և պրոթուրքական նարատիվների առաջմղման ամենաարդյունավետ գործիքներից մեկը։

Ընդ որում, այլ երկրներում, որոնք տանում են նույնաբովանդակ քաղաքականություն, ռուսատյացությունն անխուսափելիորեն ուղեկցվում է ինքնիշխանությունից կամավոր հրաժարումով՝ «ռուսական սպառնալիքի» առասպելական պատրվակով։
Հիշեք նույն Մոլդովան, որտեղ ռուսատյացության ալիքի վրա իշխանության եկավ բացահայտ ռադիկալ քաղաքական խումբը՝ Մայա Սանդուի գլխավորությամբ, որը, իր հերթին, առաջ է մղում Մոլդովայի կողմից ինքնիշխանությունից և անկախությունից հրաժարվելու և երկրի՝ Ռումինիայի կազմում «լուծվելու» գաղափարը։

Պարզապես պատկերացրեք իրավիճակի սյուրռեալիզմը, երբ Մոլդովայի անկախությունը Ռուսաստանից պաշտպանելու կարգախոսների ներքո միաժամանակ առաջ է մղվում այդ նույն անկախությունից հրաժարվելու գաղափարը՝ իբր «ռուսական սպառնալիքին» հակազդելու համար։

Վերադառնալով Հայաստանին՝ պետք է հստակ գիտակցել․ եթե ինչ-որ մեկը խոսում է Հայաստանի «գուբեռնիացման» կեղծ, շինծու և գոյություն չունեցող սպառնալիքի մասին, ապա այդ մարդը կամ քաղաքական ուժը իրականում առաջ է մղում երկրի անկախության անվերապահ կորստի գաղափարը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ամբողջական ազդեցության տակ ընկնելու միջոցով՝ հետագայում Հայաստանը վերածելով «Արևմտյան Ադրբեջանի»։

Այսինքն՝ նրանք, ովքեր խոսում են «գուբեռնիացման» մասին, իրականում առաջ են տանում Հայաստանի «վիլայեթացման» գործընթացը։

Սա փաստ է՝ որքան էլ փորձեն դա հերքել Հայաստանում թուրքական «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչները։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հաղորդում՝ հրապարակային կատարված հանցագործության մասին

Հաղորդում՝ հրապարակային կատարված հանցագործության մասին Tue, 15 Sep 2026 17:49:44 +0400 Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը…

12 րոպե ago

Առաջարկում եմ ձևավորել պատվիրակություն եւ մեկնել Բաքու․ Աղվան Վարդանյան

Առաջարկում եմ ձևավորել պատվիրակություն եւ մեկնել Բաքու․ Աղվան Վարդանյան Tue, 15 Sep 2026 17:32:45 +0400…

29 րոպե ago

Արա Զոհրաբյանը նշանակվել է

Արա Զոհրաբյանը նշանակվել է Tue, 15 Sep 2026 17:30:04 +0400 Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայի կառավարման…

32 րոպե ago

Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են

Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են Tue, 15 Sep 2026 17:15:36 +0400 Տեղի է…

46 րոպե ago

Իտալիան մտադիր է վերսկսել ռուսական գազի գնումները

Իտալիան մտադիր է վերսկսել ռուսական գազի գնումները Tue, 15 Sep 2026 17:00:03 +0400 Իտալիայի փոխվարչապետ…

1 ժամ ago

Ալիկ Ալեքսանյանը ոնց որ գերիի կարգավիճակ ունենա. Ղազինյան

Ալիկ Ալեքսանյանը ոնց որ գերիի կարգավիճակ ունենա. Ղազինյան Tue, 15 Sep 2026 16:46:35 +0400 Latest…

1 ժամ ago