Նիկոլ Փաշինյանը որոշել է նորոգել Սամվել Կարապետյանի մորական պապի կառուցած կամուրջը

Նիկոլ Փաշինյանը որոշել է նորոգել Սամվել Կարապետյանի մորական պապի կառուցած կամուրջը

Sat, 02 May 2026 14:45:00 +0400


Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը Տավուշ այցի ընթացքում հիմնանորոգված Գանձաքար-Իծաքար ճանապարհին կառուցված Հախումի կամրջի վրա կանգնած՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց, թե որ դարերի կառույց է Հախումի հին կամուրջը»: Նախարարը պատասխանեց՝ 17-18-րդ դարերի, մոտ 2 դարով «հնեցնելով» ամրոցը։ Նիկոլ Փաշինյանը որոշել է վերանորոգել Հախումի հին կամուրջը, որպեսզի այն դառնա զբոսաշրջային վայր։ Սակայն Փաշինյանը չգիտի, թե ե՞րբ, ո՞ւմ կողմից է կառուցվել «Քարակարմունջը»:

Իջևանի Գանձաքար գյուղից սերված Արտակ Իսկանդարյանը Ֆեյսբուքում ներկայացրել է իր հորական պապի կառուցած այդ կամրջի պատմությունը․ «Ուրեմն՝ կամուրջը կառուցել է Իջևանի Գանձաքար (Աղդան) գյուղից հայտնի կամրջաշինարար՝ Սամվել Կարապետյանի մայրական կողմի պապը՝ Իսկանդարյան Մարտիրոսը, 20-րդ դարի սկզբին՝ Առաջին Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ։ Մարտիրոսին գյուղում բոլորը գիտեին՝ Չատնանց Միդո, կամ էլ՝ ընկեր Միդո։ Նավուրի կամուրջը նրա միակ կառուցած կամուրջը չի։ Իջևանի Գանձաքար գյուղի հին կամուրջը՝ Աղդան գետի վրա, նույնպես նրա կառուցածն է, որը մինչև հիմա կանգուն է։ Նա հայտնի շինարար լինելով՝ հիմնականում կամուրջներ է կառուցել, բայց եղել է մի բացառություն․ ունի կառուցած մեկ տուն՝ ինչ-որ մեկի համար։ Տան տանիքը դրած չի մինչև հիմա, բայց պատկերացրեք՝ 120 տարի է անցել, շենքը մնացել է առանց տանիքի, ու դրա վրայից ոչ մի քար չի ընկել։ Նույնը տեսնում եք նաև Նավուրի կամրջի վրա․ չնայած տասնամյակների խնամքի բացակայությանը,
ոչ մի քար չի ընկել կամրջից»։ Արտակ Իսկանդարյանը հավելել է. «Բայց վայթե նրանք չկարողանան ավարտին հասցնել այդ աշխատանքները։ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստանը» ստանձնելով երկրի ղեկը՝ ոչ միայն այդ կամուրջը, այլ ամբողջ Հայաստանին է տալու զարգացման նոր տեմպ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը օրվա հերոսներ

Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը օրվա հերոսներ Thu, 17 Sep 2026 23:42:47 +0400 Սեպտեմբերի 17-ի…

6 ժամ ago

Մահացել է Եվրոպայի ամենատարեց տղամարդը

Մահացել է Եվրոպայի ամենատարեց տղամարդը Thu, 17 Sep 2026 23:30:13 +0400 Մահացել է Եվրոպայի ամենատարեց…

6 ժամ ago

Միշտ քեզ հետ ենք ու կողքիդ. Սիրուշոն ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել

Միշտ քեզ հետ ենք ու կողքիդ. Սիրուշոն ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել Thu, 17 Sep…

6 ժամ ago

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Thu, 17 Sep 2026 23:07:23 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ…

7 ժամ ago

Ինչպես է Վոլոչկովան պայքարում դեպրեսիայի դեմ

Ինչպես է Վոլոչկովան պայքարում դեպրեսիայի դեմ Thu, 17 Sep 2026 23:00:38 +0400 Բալետի պարուհի Անաստասիա…

7 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ Միկոյան փողոցում

Արտակարգ իրավիճակ՝ Միկոյան փողոցում Thu, 17 Sep 2026 22:45:40 +0400 Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18.51-ին, ՆԳՆ…

7 ժամ ago