Պապիկյանը, փաստորեն, այդպես էլ չի իմացել, որ սպայի կոչումը շնորհվում է ցմահ․ հայտարարություն

Պապիկյանը, փաստորեն, այդպես էլ չի իմացել, որ սպայի կոչումը շնորհվում է ցմահ․ հայտարարություն

Sat, 02 May 2026 15:38:41 +0400


Ապրիլի 30-ին կառավարության նիստում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կարելի է որակավորել որպես հերթական նախընտրական փիառ՝ վարչական ռեսուրսների կիրառմամբ զինծառայողներին սիրաշահելու նպատակով։ Այն չվրիպեց մեր ուշադրությունից, քանի որ մեր նախաձեռնությունը տարիներ շարունակ, համագործակցելով փաստաբանական գրասենյակների հետ, դատական ատյաններում զբաղվում է զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ՝ արձանագրելով բազմաթիվ հաղթանակներ նաև ներքոհիշյալ կառավարության որոշմամբ արձանագրված խնդիրների շրջանակում։

Այս անգամ կառավարության նիստին առաջարկվել է ներդնել քառափուլ ծրագիր, որը հնարավորություն կտա բնակապահովման շահառուներին՝ ՊՆ ենթակայությամբ ծառայած և այլ շահառու հանդիսացող քաղաքացիներին, որոնց խնդիրները սկիզբ են առել դեռևս 2000-ականներից, վերջապես լուծել բնակարանային հարցը։ Ծրագիրը նպատակ ունի տասնամյակներ սպասած քաղաքացիներին ապահովել բնակարանային խնդրի արդյունավետ լուծմամբ։

Ըստ ծրագրի՝ նախատեսվում է այն իրականացնել ֆինանսական աջակցության գործիքի միջոցով, որը կոչվում է հիփոթեքային վարկավորման գործիք։ Սա ենթադրում է, որ ֆինանսավորման 90 տոկոսը բանկերի միջոցով կհատկացվի կառավարության կողմից, իսկ 10 տոկոսը՝ ՊՆ-ի տարեկան ֆինանսավորման շրջանակում։

Այն նախատեսում է, որ 4 տարվա ընթացքում՝ 2027 թվականին՝ 735 շահառուի բնակարան հատկացնելու ծրագիր, 2028 թվականին՝ 812 շահառուի, 2029 թվականին՝ 719, իսկ 4-րդ փուլում՝ 2030 թվականին՝ 584 շահառուի՝ այն իրականացնելով ըստ հերթացուցակի՝ անտեսելով ցուցակում հաշվառված հաշմանդամություն ունեցող շահառուների առաջնահերթության իրավունքը։
Ընդ որում, նույն օրը ՊՆ նախարար Ս. Պապիկյանը հերթական ռելիզով իր աշխատասենյակից, հավանաբար թեյի բաժակի շուրջ, հայտարարեց, որ որոշումն ընդունվել է՝ շնորհավորելով բոլոր շահառուներին։

Պարզաբանելով, որ ծրագրի շահառուներ են ՊՆ համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառման մեջ ընդգրկված 2850 շահառուները, և որ այն վերաբերում է նախկին և գործող սպաներին, պատերազմում զոհված կամ մահացած զինծառայողների հերթացուցակում գտնվող հարազատներին, ինչպես նաև պատճառական կապով պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, և որ այդ խնդիրները ունեն տասնամյակների պատմություն, նշվեց, որ առաջիկա չորս տարիների ընթացքում այդ խնդիրը մեկընդմիշտ կփակվի։

Անդրադառնալով Պապիկյանի հայտարարությանը՝ ցավ է առաջացնում այն հանգամանքը, որ մատնանշելով շահառուների կարգավիճակը՝ պահեստազորում հաշվառված սպաների մասին նշելիս կիրառվել է «նախկին սպաներ» բառակապակցությունը։ Բավականին երկար պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելով՝ Պապիկյանը, փաստորեն, այդպես էլ չի իմացել, որ սպայի կոչումը շնորհվում է ցմահ, և «նախկին սպա» հասկացություն գոյություն չունի։

Զավեշտալի է նաև այն, որ կարծես դրա մասին անտեղյակ են Պապիկյանի բազմաթիվ խորհրդականներն ու օգնականները, ինչպես նաև ՊՆ մամուլի խոսնակը և առհասարակ համապատասխան լրատվական ստորաբաժանումը․ հակառակ դեպքում նրանք կուղղեին նրան։

Այն եզրահանգումը, որ վերոնշյալ որոշումը կրում է պոպուլիստական և քարոզչական բնույթ, հաստատվում է նմանատիպ մեկ այլ որոշմամբ, որը վերաբերում է պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների հասանելիք հատուցումների հաշվարկման նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության կարգ սահմանելուն։ Խոսքը վերաբերում է ՀՀ ՊՆ նախարարի 17.07.2023 թ. թիվ 983-Լ հրամանին, որի իրավական հիմքերից է ՀՀ վարչապետի 25.05.2023 թ. թիվ Ս 558-Ա որոշումը, որոնց պահանջները չեն կատարվում, և պահեստազորի զինծառայողները ստիպված են այն իրագործել դատական կարգով։

Հ.Գ. Հաշվի առնելով, որ հանրության մի ստվար զանգվածի կողմից այս իշխանությունները ընկալվում են որպես կապիտուլյացիոն իշխանություն, գուցե ընտրություններից առաջ այս իշխանությունները խիզախություն ունենան նաև ընդունելու արձակուրդային վճարումների հետ կապված (օրացուցային-աշխատանքային) օրերի տարբերության դիմաց հասանելիք փոխհատուցումների պարտավորությունը, որոնց առկայությունը արձանագրված է բազմաթիվ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով, ինչպես նաև զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց իրենց օրենքով հասանելիք արձակուրդային վճարման իրավունքների խախտումները։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ դնում…

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ…

2 ժամ ago

Իսրայելը չի համաձայնել

Իսրայելը չի համաձայնել Tue, 04 Aug 2026 23:50:08 +0400 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է,…

3 ժամ ago

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը Tue, 04 Aug 2026 23:36:25 +0400 Խոր վշտով տեղեկացնում ենք,…

4 ժամ ago

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Tue, 04 Aug 2026 23:30:30 +0400 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի…

4 ժամ ago

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից Tue, 04 Aug 2026 23:15:56…

4 ժամ ago

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը Tue, 04 Aug 2026 23:00:58 +0400 Ֆլորենցիայի Սան-Մարկո վանքի վանահայր,…

4 ժամ ago