Սոցիալական օգնություն է տրամադրվել օրենքի կոպիտ խախտումներով

Սոցիալական օգնություն է տրամադրվել օրենքի կոպիտ խախտումներով

Sat, 02 May 2026 23:45:23 +0400


«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Թալինի համայնքապետը քաղաքացիներին սոցիալական օգնություն է տրամադրել՝ համաձայն իր որոշման։ Չեմ բացառում, որ այլ համայնքապետեր ևս նման որոշումներ կայացրած լինեն։

Մի կողմ թողնենք, որ դա իրականացվում է ընտրությունների ժամանակահատվածում։ Եվ այսպես, համայնքի ղեկավարի որոշումը կայացվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1․1․ կետի 2-րդ ենթակետի հիման վրա, համաձայն որի՝ համայնքի ղեկավարը իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված հրատապ արձագանք պահանջող իրավիճակի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) անձանց սոցիալական կարիքների նախնական գնահատում և օրենսդրությամբ սահմանված կարգով ու դեպքերում սոցիալական աջակցության տրամադրում։
«Սոցիալական աջակցության մասին» օրենքով հրատապ արձագանք պահանջող իրավիճակ է համարվում բնական, կլիմայական, տեխնոլոգիական, կենսաբանական վտանգավոր երևույթների, զենքի տեսակների կիրառման հետևանքով, այլ պետության զինված ուժերի՝ ՀՀ տարածք ներխուժմամբ, ՀՀ ցանկացած տարածքի բռնազավթմամբ, ՀՀ տարածքի ռմբահարմամբ, ինչպես նաև համանման այլ հանգամանքներով պայմանավորված հրատապ իրավիճակը։

Ակնհայտ է, որ Թալին համայնքում նման իրավիճակ տեղի չի ունեցել, և համայնքի ղեկավարը սոցիալական օգնություն է տրամադրել օրենքի կոպիտ խախտումներով։

Ի դեպ, «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքով 2024 թ․ նոյեմբերից համայնքի ղեկավարները որևէ այլ պարագայում իրավունք չունեն ուղիղ դրամական աջակցություն ցուցաբերել բնակիչներին, այլ կարող են մատուցել միայն սոցիալական ծառայություններ։
Հրավիրում եմ պատկան մարմինների և հրատապ արձագանքման առաջատար Դանիել Իոաննիսյանի ուշադրությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էլ ինչ պահանջներ է առաջ քաշում Ադրբեջանը, որի չկատարելը կարող է պատերազմի հանգեցնել

Էլ ինչ պահանջներ է առաջ քաշում Ադրբեջանը, որի չկատարելը կարող է պատերազմի հանգեցնել Sun, 03…

6 ժամ ago

«Հեզբոլլահ» շարժումը հրադադարի համար ներկայացրել է հինգ պայման

«Հեզբոլլահ» շարժումը հրադադարի համար ներկայացրել է հինգ պայման Sat, 02 May 2026 23:30:20 +0400 Լիբանանյան…

7 ժամ ago

Իշխող ուժն արդարացնում է ադրբեջանական օկուպացիան և անոնսում նոր զիջումների մասին

Իշխող ուժն արդարացնում է ադրբեջանական օկուպացիան և անոնսում նոր զիջումների մասին Sat, 02 May 2026…

7 ժամ ago

Կփորձեն թույլ չտալ, որ Մոուրինյոն հեռանա

Կփորձեն թույլ չտալ, որ Մոուրինյոն հեռանա Sat, 02 May 2026 23:00:35 +0400 «Բենֆիկա» քայլեր կձեռնարկի,…

7 ժամ ago

Փաշինյանին Արևմուտքը սատարում է Ադրբեջանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի շահերը սպասարկելու համար՝ ի վնաս հայերի

Փաշինյանին Արևմուտքը սատարում է Ադրբեջանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի շահերը սպասարկելու համար՝ ի վնաս հայերի Sat,…

7 ժամ ago

3 կարևոր պահ այսօրվա այցերից, որոնցով ուզում եմ կիսվել ձեզ հետ. Արման Թաթոյան

3 կարևոր պահ այսօրվա այցերից, որոնցով ուզում եմ կիսվել ձեզ հետ. Արման Թաթոյան Sat, 02…

8 ժամ ago