Սոցիալական օգնություն է տրամադրվել օրենքի կոպիտ խախտումներով

Սոցիալական օգնություն է տրամադրվել օրենքի կոպիտ խախտումներով

Sat, 02 May 2026 23:45:23 +0400


«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Թալինի համայնքապետը քաղաքացիներին սոցիալական օգնություն է տրամադրել՝ համաձայն իր որոշման։ Չեմ բացառում, որ այլ համայնքապետեր ևս նման որոշումներ կայացրած լինեն։

Մի կողմ թողնենք, որ դա իրականացվում է ընտրությունների ժամանակահատվածում։ Եվ այսպես, համայնքի ղեկավարի որոշումը կայացվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1․1․ կետի 2-րդ ենթակետի հիման վրա, համաձայն որի՝ համայնքի ղեկավարը իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված հրատապ արձագանք պահանջող իրավիճակի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) անձանց սոցիալական կարիքների նախնական գնահատում և օրենսդրությամբ սահմանված կարգով ու դեպքերում սոցիալական աջակցության տրամադրում։
«Սոցիալական աջակցության մասին» օրենքով հրատապ արձագանք պահանջող իրավիճակ է համարվում բնական, կլիմայական, տեխնոլոգիական, կենսաբանական վտանգավոր երևույթների, զենքի տեսակների կիրառման հետևանքով, այլ պետության զինված ուժերի՝ ՀՀ տարածք ներխուժմամբ, ՀՀ ցանկացած տարածքի բռնազավթմամբ, ՀՀ տարածքի ռմբահարմամբ, ինչպես նաև համանման այլ հանգամանքներով պայմանավորված հրատապ իրավիճակը։

Ակնհայտ է, որ Թալին համայնքում նման իրավիճակ տեղի չի ունեցել, և համայնքի ղեկավարը սոցիալական օգնություն է տրամադրել օրենքի կոպիտ խախտումներով։

Ի դեպ, «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքով 2024 թ․ նոյեմբերից համայնքի ղեկավարները որևէ այլ պարագայում իրավունք չունեն ուղիղ դրամական աջակցություն ցուցաբերել բնակիչներին, այլ կարող են մատուցել միայն սոցիալական ծառայություններ։
Հրավիրում եմ պատկան մարմինների և հրատապ արձագանքման առաջատար Դանիել Իոաննիսյանի ուշադրությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տխուր ավարտ․ Բրազիլիան լքեց Մունդիալը, Նեյմարը հեռացավ ազգային հավաքականից

Տխուր ավարտ․ Բրազիլիան լքեց Մունդիալը, Նեյմարը հեռացավ ազգային հավաքականից Mon, 06 Jul 2026 14:30:39 +0400…

3 րոպե ago

Ինչ է փոխանցելու Միշուստինը Պուտինի անունից

Ինչ է փոխանցելու Միշուստինը Պուտինի անունից Mon, 06 Jul 2026 14:26:20 +0400 Այսօր առավոտյան Նիկոլ…

7 րոպե ago

Ռուսական հեղուկ գազ կառաքվի Հայաստան․ Ադրբեջանի տարածքով է

Ռուսական հեղուկ գազ կառաքվի Հայաստան․ Ադրբեջանի տարածքով է Mon, 06 Jul 2026 14:15:58 +0400 Ռուսաստանից…

18 րոպե ago

Ոնց որ մարդուն գան տնից հանեն, ասեն` ապօրինի ես ձեռք բերել. «Արարատցեմենտի» տնօրեն

Ոնց որ մարդուն գան տնից հանեն, ասեն` ապօրինի ես ձեռք բերել. «Արարատցեմենտի» տնօրեն Mon, 06…

24 րոպե ago

Գործողություններն իրականացվել են ապօրինի. Փաստաբանը մանրամասներ է հայտնում

Գործողություններն իրականացվել են ապօրինի. Փաստաբանը մանրամասներ է հայտնում Mon, 06 Jul 2026 14:04:35 +0400 Latest…

29 րոպե ago

Ահաբեկչությունների շարք է կանխվել․ ինչ է հայտնում ՌԴ ԱԴԾ–ն

Ահաբեկչությունների շարք է կանխվել․ ինչ է հայտնում ՌԴ ԱԴԾ–ն Mon, 06 Jul 2026 14:00:19 +0400…

33 րոպե ago