Ինչպես է Իրանի առաջնորդը փրկվել մահից․ ուշագրավ մանրամասներ

Ինչպես է Իրանի առաջնորդը փրկվել մահից․ ուշագրավ մանրամասներ

Sun, 03 May 2026 09:30:58 +0400


Իրանը բացահայտել է, թե ինչպես է Մոջթաբա Խամենեին փրկվել ԱՄՆ-Իսրայելական ավիահարվածից։

Իրանի Գերագույն առաջնորդի գրասենյակի միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Մոհսեն Քոմին «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում առաջին անգամ հրապարակավ բացահայտել է այն մանրամասները, թե ինչպես է Մոջթաբա Խամենեին փրկվել ավիահարվածից, որի հետևանքով զոհվել է նրա հայրը և նախորդ առաջնորդը՝ Ալի Խամենեին։

Ըստ Քոմիի՝ Մոջթաբա Խամենեին գտնվել է նույն շենքում, որը ավերվել է հարձակման պահին։ «Պայթյունից մի քանի րոպե առաջ, պատահաբար կամ աստվածային նախախնամությամբ, նա դուրս է եկել բակ, և Աստված նախատեսել էր, որ նա փրկվի», – գործակալությունը մեջբերել է ավագ հոգևորականի խոսքերը։

Այսպիսով, պաշտոնական Թեհրանը հաստատել է ոչ միայն հոգևոր առաջնորդի մահը, այլև նրա որդու ներկայությունը փետրվարի 28-ի ողբերգության վայրում։ Միևնույն ժամանակ, Քոմին պնդում է, որ անկախ ստացած վնասվածքներից՝ Մոջթաբա Խամենեին «լիովին առողջ է» և անձամբ ղեկավարում է երկիրը, ներառյալ բանակցությունների և դաշտային գործողությունների հարցերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բոլորիս խաբում են այն պրիմիտիվ ստերով, ինչպիսին «Հայփոստով» Ադրբեջան նամակ ուղարկելու պատմությունն է

Բոլորիս խաբում են այն պրիմիտիվ ստերով, ինչպիսին «Հայփոստով» Ադրբեջան նամակ ուղարկելու պատմությունն է Tue, 27…

7 րոպե ago

Դիվանագիտական հարաբերությունները տոտալ բացակայում են, ի՞նչ խողովակներով եք բանակցում Ադրբեջանի հետ

Դիվանագիտական հարաբերությունները տոտալ բացակայում են, ի՞նչ խողովակներով եք բանակցում Ադրբեջանի հետ Tue, 27 Oct 2026…

10 րոպե ago

«Իշմարների» եւ ստրկամտության թատրոնը

«Իշմարների» եւ ստրկամտության թատրոնը Tue, 27 Oct 2026 18:45:02 +0400 Մեր հարեւանությամբ ապրող թուրքն իր…

10 րոպե ago

Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ինչ հայտնեց

Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ինչ հայտնեց Tue, 27 Oct 2026 18:37:42 +0400 Latest news from Հրապարակ…

17 րոպե ago

Տարոն Չախոյանի ու Արփի Դավոյանի համար առանձին դժոխք ա լինելու. Դավթյան

Տարոն Չախոյանի ու Արփի Դավոյանի համար առանձին դժոխք ա լինելու. Դավթյան Tue, 27 Oct 2026…

23 րոպե ago

Մոնակոյի իշխանի զարմիկին գտել են մահացած

Մոնակոյի իշխանի զարմիկին գտել են մահացած Tue, 27 Oct 2026 18:30:58 +0400 Անտուան դե Մասիին,…

24 րոպե ago