Ի՞նչ ենք մենք ուզում մայիսի 4-ի գագաթնաժողովից. Արման Թաթոյան

Ի՞նչ ենք մենք ուզում մայիսի 4-ի գագաթնաժողովից. Արման Թաթոյան

Sun, 03 May 2026 10:39:12 +0400


Մայիսի 4-ին Երևանում կհավաքվի Եվրոպական քաղաքական համայնքը։ Հաջորդ օրը կկայանա Հայաստան–ԵՄ առաջին պատմական գագաթնաժողովը։ Սա լուրջ իրադարձություն է։ Ամեն օր չէ, որ մեր մայրաքաղաք են գալիս ավելի քան քառասուն պետությունների ղեկավարներ։ Ամեն տարի չէ, որ Հայաստանը դառնում է ամբողջ Եվրոպային վերաբերող քննարկման հարթակ։

Հենց այդ պատճառով ուզում եմ խոսել մեկ այլ բանի մասին։

Լուրջ իրադարձությունը դեռ չի նշանակում լուրջ արդյունք։ Այստեղ պետք է լինի կոնկրետ աշխատանք, այլ ոչ թե արարողություն։ Եվ եթե մայիսի 6-ին կարդանք «ժողովրդավարական բարեփոխումներին անվերապահ աջակցություն» և «գործընկերության խորացում» ձևակերպումներով վերջնական հայտարարություններ, դա կնշանակի միայն մեկ բան՝ գագաթնաժողովն անցել է անիմաստ` գեղեցիկ, թանկ ու անիմաստ։

Դիվանագիտության մեջ կա կանոն` եթե դու քեզ համար չես սահմանում, թե ինչը պետք է քեզ համար դառնա հաջողություն, հաջողություն կդարձնեն ցանկացած արդյունք։ Այդ պատճառով սկսենք նրանից, որ կոչենք իրերն իրենց անուններով՝ մինչև գագաթնաժողովը, ոչ թե գագաթնաժողովից հետո։

Վիզաների ազատականացում` ոչ թե «աշխատանքը շարունակվում է», ոչ թե «շարժվում ենք դեպի», ոչ թե «դրական դինամիկա»։ Պետք է լինի այսպես` կա´մ վիզաների ազատականացումն ուժի մեջ է մտնում այս տարի, կա´մ ստանում ենք հստակ օրացուցային ժամկետ։ Եթե չկա կոնկրետ ժամկետ, չկա նաև արդյունք։ Մոլդովան ու Վրաստանն անցել են այս ճանապարհը ոչ թե որովհետև բացառիկ են, այլ որովհետև պահանջել են կոնկրետություն ու ոչ թե շնորհակալություն են հայտնել ուշադրության համար։

Արցախից տեղահանվածներ։ Հարյուր հազարից ավելի մարդ` սա մարդասիրական վիճակագրություն չէ, այլ կառուցվածքային խնդիր՝ բնակարան, աշխատանք, կրթություն, փաստաթղթերի վերականգնում, գույքային իրավունքներ, ճանաչում։

Այս հարցում Եվրոպայից մեզ պետք է երկու բան։ Առաջինը՝ իրական գումարներ․ ոչ թե, ասենք, 10 միլիոն «քաղաքացիական հասարակության աջակցությանը», այլ հարյուրավոր միլիոնների գործիքներ՝ տարիների հեռանկարով: Երկրորդ, քաղաքական ճնշում Բաքվի վրա՝ վերադարձի, փոխհատուցումների, մշակութային ժառանգության, քաղբանտարկյալների հարցերով։ Առանց սրա աջակցությունն ուղղակի անիմաստ բարեգործություն է։ Պետք է լինեն երկուսը միասին, որ դա դառնա քաղաքականություն է։

Ներդրումներ` ոչ թե դրամաշնորհներ կամ «փորձնական ծրագրեր»։ Կառուցվածքային ներդրումներ՝ էներգետիկայի, տրանսպորտային միջանցքների, թվային կապակցվածության, ջրային տնտեսության ոլորտներում։ 10 միլիոն «ժողովրդավարության աջակցությանը» ներդրում չէ, դա PR նպատակով արված ծախս է։ Լուրջ երկիրը գործընկերներից ստանում է կոնկրետ նախագծեր, որոնք փոխում են իր տնտեսական աշխարհագրությունը, այլ ոչ թե ընդամենը տողեր են դառնում բրյուսելյան հաշվետվություններում։

Առևտրային խոչընդոտներ։ Այստեղ պետք է պարզ չափանիշ` ԵՄ-ի հետ առևտրի կանոնները չպետք է լինեն ավելի վատ, քան ԵՄ-ն սահմանել է Թուրքիայի համար։ Եթե չլինեն ավելի լավը չէ, գոնե պետք է լինեն նույնը։ Այսօր հայ արտադրողը եվրոպական շուկա դուրս գալու համար ավելի շատ է վճարում, քան թուրքականը։ Սա աշխարհաքաղաքականության հարց չէ, սա մաթեմատիկա է։ Գագաթնաժողովը, որն այս «մաթեմատիկան» որևէ կերպ չի փոխում, գագաթնաժողով է, որից հետո հայ արտահանողը ապրում է նույն երկրում, ինչ նախկինում։

«Կա´մ մեզ հետ, կա´մ Ռուսաստանի հետ»: Այս հռետորաբանությունը պետք է դադարեցնել։ Դս պետք է անել` ելնելով ոչ թե քաղաքավարությունից, այլ իրատեսությունից։ Ռուսաստանում ապրում և աշխատում են հարյուր հազարավոր հայեր։ Նրանք տուն են ուղարկում գումարներ, որոնցով ապրում են Գեղարքունիքում, Շիրակում, Տավուշում ու այլ բնակավայրերում: Հայաստանը չի կարող և չպետք է հրաժարվի իր մարդկանցից` հանուն ուրիշների։ Եվրոպայի հետ գործընկերությունը չի պահանջում, որ մենք դադարենք լինել հայ ու Հայաստան։ Եթե պահանջում է, ուրեմն դա գործընկերություն չէ։ Այս ամենին գումարած դարավոր բարեկամությունը ռուս ժողովրդի հետ, մշակութային կապերը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի դեմ հարվածները կարող են վերսկսվել․ Դոնալդ Թրամփ

Իրանի դեմ հարվածները կարող են վերսկսվել․ Դոնալդ Թրամփ Sun, 03 May 2026 15:00:00 +0400 ԱՄՆ…

11 րոպե ago

Որ փողոցները փակ կլինեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում

Որ փողոցները փակ կլինեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում Sun, 03 May 2026 14:45:55 +0400…

25 րոպե ago

Գողացել են Չեխիայում Հայաստանի դեսպանի չհրկիզվող պահարանը

Գողացել են Չեխիայում Հայաստանի դեսպանի չհրկիզվող պահարանը Sun, 03 May 2026 14:30:41 +0400 Irozhlas կայքը…

41 րոպե ago

Մի քվեարկությամբ Սահմանադրական դատարանը դարձավ թղթային. Վարդան Պողոսյան

Մի քվեարկությամբ Սահմանադրական դատարանը դարձավ թղթային. Վարդան Պողոսյան Sun, 03 May 2026 14:23:30 +0400 Latest…

48 րոպե ago

Պուտինի գլխավոր համախոհն ու աշակերտը հենց Փաշինյանն է․ Աբրահամյան

Պուտինի գլխավոր համախոհն ու աշակերտը հենց Փաշինյանն է․ Աբրահամյան Sun, 03 May 2026 14:21:19 +0400…

50 րոպե ago

Ռուբեն Ռուբինյան, դուք եք ֆինանսավորում «Հրապարակին». ես հատուկ եմ ՔՊ-ի հետ կնքել այդ թանկ պայմանագիրը. Արմինե Օհանյան

Ռուբեն Ռուբինյան, դուք եք ֆինանսավորում «Հրապարակին». ես հատուկ եմ ՔՊ-ի հետ կնքել այդ թանկ պայմանագիրը.…

51 րոպե ago