Մեկ միլիոն դոլարանոց համերգն ու Մակրոնի «լավությունը» Գյումրիին

Մեկ միլիոն դոլարանոց համերգն ու Մակրոնի «լավությունը» Գյումրիին

Sun, 03 May 2026 13:45:54 +0400


​Գյումրին պատրաստվում է ընդունել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, սակայն քաղաքում տիրող իրավիճակն ու հանրային տրամադրությունները հուշում են, որ սա սոսկ պետական այց չէ։ Կառավարության որոշմամբ՝ միայն մայիսի 5-ին Վարդանանց հրապարակում կայանալիք համերգի համար պետբյուջեից կհատկացվի աստղաբաշխական գումար՝ շուրջ 393 միլիոն դրամ։

​Մինչ պաշտոնական Երևանը քննարկում է մեկ երեկոյի համար հատկացված մեկ միլիոն դոլարից ավելի գումարի «մշակութային նշանակությունը», գյումրեցիները սեփական մաշկի վրա են զգում այցի «դրական» կողմերը։ Արդեն մի քանի օր է՝ քաղաքի կենտրոնական փողոցներում մեկնարկել են աննախադեպ ծավալի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ։ Տարիներով անուշադրության մատնված փոսերը հանկարծակի լցվում են։
Գյումրեցիները նկատում են այդ ամենի ձևական կողմը։

«Էդ բեմերը դոմիկների մոտ դրեք ու Մակրոնին էնտեղ դիմավորեք»,— ասում է անցորդներից մեկը՝ հիշեցնելով քաղաքի դեռևս չլուծված սոցիալական վերքերի մասին։

Շատերի համար ակնհայտ է, որ այս շռայլությունն ու հապշտապ ասֆալտապատումը ոչ թե քաղաքի մասին հոգածություն են, այլ քաղաքական «ֆոկուսներ»։

​Մարդիկ վստահ են, որ իշխանությունները փորձում են Մակրոնին տանել Գյումրի, որպեսզի աշխարհին ցույց տան, թե իբր գյումրեցիները, մեր ու մանուկով ուրախացած, դիմավորում են իրենց։

393 միլիոն դրամը Գյումրիի պես քաղաքի համար հսկայական ռեսուրս է, որը կարող էր ուղղվել համայնքային տասնյակ այլ խնդիրների լուծմանը։ Սակայն իշխանությունը նախընտրում է մեկօրյա շոուն։

Քաղաքում շատերն են վստահ`Ֆրանսիայի նախագահի այցը իշխանությունների համար ընդամենը առիթ է՝ փորձելու ցույց տալ, թե իբր Գյումրին իրենց կողքին է։ «Մակրոնին բերում են, որ դուրս գանք հրապարակ, ծափ տանք, իրենք էլ նկարեն, թե բա տեսեք՝ ժողովուրդը մեզ ոնց է ընդունում։ Բայց էս շոուն իրենց չի փրկելու, գյումրեցին ամեն ինչ էլ տեսնում է ու հասկանում»,–խոսքը եզրափակեց մեր մյուս զրուցակիցը։

Վստահաբար հավելենք, որ Վարդանանց հրապարակի մեկօրյա շքեղությունը չի ստիպի մոռանալ քաղաքի իրական խնդիրները, և Մակրոնի հեռանալուն պես քաղաքում կմնա միայն շտապողականությամբ փռված ասֆալտի նոր շերտն ու հերթական հիասթափությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պակիստանի և Չինաստանի սերտ համագործակցությունն անվանում են «Երկաթյա եղբայրություն»

Պակիստանի և Չինաստանի սերտ համագործակցությունն անվանում են «Երկաթյա եղբայրություն» Thu, 30 Jul 2026 09:17:18 +0400…

14 րոպե ago

Եթե ժողովրդի ըտրությունը յուրացրած մեկը չի ճանաչում Վեհափառին, ուրեմն նա գոյություն չունի՞

Եթե ժողովրդի ըտրությունը յուրացրած մեկը չի ճանաչում Վեհափառին, ուրեմն նա գոյություն չունի՞ Thu, 30 Jul…

29 րոպե ago

Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել

Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Wed, 29 Jul 2026 23:45:25…

10 ժամ ago

Ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի վրա

Ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի վրա…

10 ժամ ago

Դատարանը երկամսյա տնային կալանք կիրառեց Արա Նախշքարյանի նկատմամբ

Դատարանը երկամսյա տնային կալանք կիրառեց Արա Նախշքարյանի նկատմամբ Wed, 29 Jul 2026 23:29:35 +0400 Րոպեներ…

10 ժամ ago

Մի երկու ամսով կալանք կտան, մի երկու ամիս էլ՝ տնային կալանք, հետո՝ վարչական վերահսկողություն ու էդպես էս գործը դատարանում կփլուզվի

Մի երկու ամսով կալանք կտան, մի երկու ամիս էլ՝ տնային կալանք, հետո՝ վարչական վերահսկողություն ու…

10 ժամ ago