Այսօր մեզ համար հարցը սա է․ մենք ինչպե՞ս ենք նայում խաչին․ Տեր Հեթում

Այսօր մեզ համար հարցը սա է․ մենք ինչպե՞ս ենք նայում խաչին․ Տեր Հեթում

Sun, 03 May 2026 17:00:26 +0400


Այսօր, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչի երեւման խորհուրդը, մեր հայացքը կանգ է առնում խաչի առջև՝ այնտեղ, որտեղ մարդկային ցավը և աստվածային սերը միախառնվում են մեկ խորհրդի մեջ։ Հովհաննու Ավետարանի 19.25-30 հատվածը մեզ ներկայացնում է ոչ միայն մի պատմական իրադարձություն, այլ մի խորագույն գոյաբանական և փրկագործական իրականություն, գրել է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

«Խաչի տակ կանգնած են Մարիամը, սիրելի աշակերտը և մի քանի կանայք։ Սա մարդկության պատկերն է՝ ցավի, կորստի և անորոշության մեջ։ Բայց հենց այդտեղ է հնչում Քրիստոսի խոսքը՝ «Ահա քո մայրը»։ Խաչի վրա անգամ, մահվան շեմին, Նա հաստատում է նոր հարաբերություն՝ սիրո վրա հիմնված համայնք։ Այստեղից սկսվում է նոր մարդկությունը, որտեղ արյունակցական կապերը զիջում են հոգևոր կապերին։

Փիլիսոփայական իմաստով խաչը հակասությունների միավորում է։ Այն միաժամանակ պարտություն է և հաղթություն, մահ է և կյանք, լռություն է և խոսք։ Երբ Քրիստոս ասում է՝ «Կատարվեց», սա պարզապես ավարտ չէ, այլ լրիվություն։ Սա այն պահն է, երբ մարդկության պատմությունը ստանում է իր խորագույն իմաստը․ տառապանքը այլևս դատարկ չէ, այլ դառնում է ճանապարհ դեպի վերափոխում։

Խաչի երեւումը մեզ հիշեցնում է, որ Աստված չի հեռու կանգնած մեր ցավերից։ Նա ներսում է դրանց, կիսում է դրանք և փոխակերպում։ Մարդկային տառապանքը, որ թվում է անհաղթահարելի, խաչի լույսի ներքո դառնում է հանդիպման վայր՝ Աստծո հետ։

Այսօր մեզ համար հարցը սա է․ մենք ինչպե՞ս ենք նայում խաչին։ Միայն որպես ցավի նշա՞ն, թե՞ որպես սիրո և հույսի հայտնություն։ Եթե հավատով մոտենանք, ապա կտեսնենք, որ մեր սեփական խաչերը նույնպես կարող են դառնալ հարության սկիզբ։

Խաչը լռությամբ չի խոսում, բայց նրա լռությունը լեցուն է իմաստով։ Եվ այդ լռության մեջ մենք լսում ենք ամենակարևոր պատգամը՝ սերը ավելի զորավոր է, քան մահը»,-նշել է Տեր Հեթումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը Wed, 11 Nov 2026 23:56:52 +0400 Փաշինյանը Թուրքիայից մեկնելուց առաջ հերթական…

4 ժամ ago

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են Wed, 11 Nov 2026 23:55:38 +0400 Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր…

4 ժամ ago

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Wed, 11 Nov 2026…

5 ժամ ago

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը Wed, 11 Nov 2026…

5 ժամ ago

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար Wed, 11 Nov 2026 23:30:34 +0400 Իսպանիայում Ուբեդա…

5 ժամ ago

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք Wed, 11 Nov 2026…

5 ժամ ago