Այսօր մեզ համար հարցը սա է․ մենք ինչպե՞ս ենք նայում խաչին․ Տեր Հեթում

Այսօր մեզ համար հարցը սա է․ մենք ինչպե՞ս ենք նայում խաչին․ Տեր Հեթում

Sun, 03 May 2026 17:00:26 +0400


Այսօր, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչի երեւման խորհուրդը, մեր հայացքը կանգ է առնում խաչի առջև՝ այնտեղ, որտեղ մարդկային ցավը և աստվածային սերը միախառնվում են մեկ խորհրդի մեջ։ Հովհաննու Ավետարանի 19.25-30 հատվածը մեզ ներկայացնում է ոչ միայն մի պատմական իրադարձություն, այլ մի խորագույն գոյաբանական և փրկագործական իրականություն, գրել է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

«Խաչի տակ կանգնած են Մարիամը, սիրելի աշակերտը և մի քանի կանայք։ Սա մարդկության պատկերն է՝ ցավի, կորստի և անորոշության մեջ։ Բայց հենց այդտեղ է հնչում Քրիստոսի խոսքը՝ «Ահա քո մայրը»։ Խաչի վրա անգամ, մահվան շեմին, Նա հաստատում է նոր հարաբերություն՝ սիրո վրա հիմնված համայնք։ Այստեղից սկսվում է նոր մարդկությունը, որտեղ արյունակցական կապերը զիջում են հոգևոր կապերին։

Փիլիսոփայական իմաստով խաչը հակասությունների միավորում է։ Այն միաժամանակ պարտություն է և հաղթություն, մահ է և կյանք, լռություն է և խոսք։ Երբ Քրիստոս ասում է՝ «Կատարվեց», սա պարզապես ավարտ չէ, այլ լրիվություն։ Սա այն պահն է, երբ մարդկության պատմությունը ստանում է իր խորագույն իմաստը․ տառապանքը այլևս դատարկ չէ, այլ դառնում է ճանապարհ դեպի վերափոխում։

Խաչի երեւումը մեզ հիշեցնում է, որ Աստված չի հեռու կանգնած մեր ցավերից։ Նա ներսում է դրանց, կիսում է դրանք և փոխակերպում։ Մարդկային տառապանքը, որ թվում է անհաղթահարելի, խաչի լույսի ներքո դառնում է հանդիպման վայր՝ Աստծո հետ։

Այսօր մեզ համար հարցը սա է․ մենք ինչպե՞ս ենք նայում խաչին։ Միայն որպես ցավի նշա՞ն, թե՞ որպես սիրո և հույսի հայտնություն։ Եթե հավատով մոտենանք, ապա կտեսնենք, որ մեր սեփական խաչերը նույնպես կարող են դառնալ հարության սկիզբ։

Խաչը լռությամբ չի խոսում, բայց նրա լռությունը լեցուն է իմաստով։ Եվ այդ լռության մեջ մենք լսում ենք ամենակարևոր պատգամը՝ սերը ավելի զորավոր է, քան մահը»,-նշել է Տեր Հեթումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են

Վտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են Thu, 22 Oct 2026 19:00:10 +0400 ԱՄՆ…

11 րոպե ago

Երբ կհրապարակվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը

Երբ կհրապարակվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը Thu, 22 Oct 2026 18:52:28 +0400 Սեդրակ…

19 րոպե ago

«Մխիթարյանը բարձրակարգ գինու նման է․ տարիների ընթացքում ավելի է լավն է դառնում»

«Մխիթարյանը բարձրակարգ գինու նման է․ տարիների ընթացքում ավելի է լավն է դառնում» Thu, 22 Oct…

26 րոպե ago

Մեծ վթար` Երեւան-Երասխ ճանապարհին. ինչ է կատարվում

Մեծ վթար` Երեւան-Երասխ ճանապարհին. ինչ է կատարվում Thu, 22 Oct 2026 18:43:38 +0400 Latest news…

28 րոպե ago

Բողոքի ակցիաների պատճառով խանութները դատարկվել են

Բողոքի ակցիաների պատճառով խանութները դատարկվել են Thu, 22 Oct 2026 18:30:14 +0400 Իտալիայում հեռագնա բեռնափոխադրողների…

41 րոպե ago

Ձերբակալվել է թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդ

Ձերբակալվել է թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդ Thu, 22 Oct 2026 18:23:35 +0400 ՆԳՆ Քրեական ոստիկանության…

48 րոպե ago