Նայեք այս նկարի անձանց ու ձեզ հարց տվեք․․․

Նայեք այս նկարի անձանց ու ձեզ հարց տվեք․․․

Sun, 03 May 2026 18:00:02 +0400


Եվ այսպես. քարոզարշավի մեկնարկին հաշված օրեր են մնում: Այսօր հայտնի դարձավ, թե առաջադրված ուժերը որ համարների ներքո են լինելու, թեև համարը կապ էլ չունի` մարդիկ պետք է 19 թերթիկի միջից գտնեն իրենց նախընտրելի ուժի անվամբ քվեաթերթիկը, դնեն ծրարում և գցեն քվեատուփը:

Մեծ հաշվով, ընտրությունը կատարվելու է 2 ճամբարի, 2 գաղափարի, 2 իրողության շուրջ. մարդը գո՞հ է 8 տարի իշխած, մեր երկրին այսքան աղետ բերած իշխանությունից և նրա վարք ու բարքից (գրած ստատուսներից, արած հայտարարություններից, ընդդիմախոսներին բերդ ուղարկելուց…), թե՞ դժգոհ է:

Եթե գոհ է` ընտրում է «ազգակործան պատուհասների» (Առաջին նախագահի հանճարեղ ձևակերպմամբ) այս խմբակին և ուզում է, որ նրանք շարունակեն պաշտոնավարել` դրանից բխող բոլոր հետևանքներով (իսկ որ կարճ ժամանակ անց այսօրվա վիճակին էլ ենք երանի տալու` չկասկածեք): Եթե գոհ է, ապա կարող է անգամ չգնալ ընտրության, կամ` գնալ ու ընտրել ՔՊ-ին:

Եթե գոհ չէ և չի ուզում, որ երկիրը ստատուսներով կառավարեն, վախենան Արցախ բառն արտասանելուց և Արարատ սարը բոլոր նկարներից ջնջեն…եթե չի ուզում թշնամու բոլոր պահանջները կատարվեն ու մեր ազգը վերածվի անհայրենիք ու անհիշողություն խառնամբոխի, ապա գնում է և ձայն է տալիս 4 առաջատար ուժերից որևէ մեկին…անունները բոլորին հայտնի են:

Եթե ավելի պարզունակացնեմ դիլեման` սա պայքար է երկու արժեհամակարգերի միջև` ա՞զգ, թե՞ «որտեղ հաց, այնտեղ կաց»….անվտանգությու՞ն, բանակ, միասնական ու համերաշխ հանրություն, թե՞ 10 հազար դրամ թոշակ…արժանապատվությու՞ն, ինքնիշխանություն, թե՞ անվճար վիրահատություն…դարավոր թշնամու հետ համակեցությու՞ն` արդեն բուն Հայաստանի տարածքում, թե՞ եղած-մնացած այս մի կտոր Հայաստանի պաշտպանություն օտարի ասպատակություններից:

Ավելի պարզ ասեմ` ուզում ենք Փաշինյանն ու իր մի խումբ թիմակիցները շարունակե՞ն խաբել մեզ և սին խոստումներով կերակրել, կամ հերթական ձախողումից ու կորստից հետո հայտարարեն` մենք մեղավոր չենք` մեզնից ոչինչ կախված չէր (օրինակ` Սյունիքը նախկիններն էին հանձնել` ռուսների օգնությամբ), թե՞ արդեն սրանք խաբելու ռեսուրս չունեն, մենք էլ` խաբվելու:

ՀԳ Նայեք այս նկարի անձանց ու ձեզ հարց տվեք` սրանք ընդունա՞կ են մեր երկրի անվտանգությունն ապահովել և թուրքադրբեջանական զավթողական պլաններին դիմակայել, ընդունա՞կ են Հայաստանի շահն իրենց անձնական շահից վեր դասել, թե՞ սրանց իշխանություն պետք է պետական բյուջեն մսխելու, աշխարհով մեկ շրջագայելու, միլիարդների պարգևավճարներ ստանալու և իշխանական մյուս վայելքներից օգտվելու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Fri, 06 Nov 2026 08:00:02 +0400 ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում…

8 րոպե ago

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

8 ժամ ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

8 ժամ ago

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 23:30:28 +0400 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը…

9 ժամ ago

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով Thu, 05…

9 ժամ ago

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Thu, 05 Nov 2026 23:14:23 +0400…

9 ժամ ago