Այս իշխանության միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին

Այս իշխանության միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին

Mon, 04 May 2026 11:03:03 +0400


Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային՝ ոչ բովանդակային, ոչ արժեքային իմաստով։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իր վարչապետությունը սկսեց Երևանում անցկացված ֆրանկոֆոն պետությունների ղեկավարների բարձրակարգ գագաթնաժողովով, և հնարավոր է, որ այն ավարտի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովով։ Այն, ինչ նախատեսված էր որպես ներքաղաքական խթան, կարող է վերածվել ռազմավարական սխալի։

Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունը երբեք չի եղել երկրի շահերի պաշտպանության գործիք։ Արտաքին քաղաքական անզգույշ, կտրուկ և անբովանդակ մանիֆեստները բացառապես ներքին լսարանում դիվիդենտներ շահելու նպատակ են ունեցել։ Դրա հետևանքով Հայաստանի նման խոցելի դիրքում գտնվող երկրում հավասարակշռված և մտածված քաղաքականություն վարելու փոխարեն, Փաշինյանն իրեն հռչակել է որպես «Հայաստանը Եվրոպա տանող»։

Սակայն եթե մի քանի տարի առաջ այս մակերեսային «ծրագրին» հավատացողներ կային, այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը Եվրոպային ոչ մի քայլով չի մոտեցել, փոխարենը դարձել է աշխարհաքաղաքական հակադրության մարտադաշտ։ Այս «մարտում» Հայաստանը շահելու ոչինչ չունի։ Շահ ունի միայն իշխանությունը, որը հույս ունի հակառուսական օրակարգի դիմաց ստանալ եվրոպացիների լռությունը՝ իր հակաժողովրդավարական քայլերի նկատմամբ։

Սակայն քաղաքացին անցած ութ տարվա ընթացքում արդեն հասկացել է, որ այս քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրել է իր անվտանգային համակարգը, կրել է ահռելի կորուստներ, իսկ դրա դիմաց ոչինչ չի ստացել։ Այս իշխանությունը նույնիսկ կենցաղային հարցում՝ վիզայի ազատականացման խնդրում, չի կարողացել որևէ արդյունք ստանալ եվրոպական չինովնիկներից։

Հայաստանը, այո՛, պետք է սերտ կապեր ունենա Եվրամիության հետ։ Բայց այս իշխանությունն ապացուցել է, որ այդ ուղղությամբ ևս որևէ առաջընթաց չի արձանագրել։ Նրանց համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային՝ ոչ բովանդակային, ոչ արժեքային իմաստով։

Այդ համատեքստում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը՝ իր օրակարգով, ընդունվելիք հայտարարություններով և այնպիսի գործիչների ներկայությամբ, ինչպիսին է Վոլոդիմիր Զելենսկին, կարող է ավելի ընդգծել Հայաստանի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը՝ խորացնելով մտահոգությունները նման ընթացքի տնտեսական ու անվտանգային բացասական հետևանքների վերաբերյալ։

Ուստի Հայաստանի յուրաքանչյուր քվեարկողի համար առավել ակնհայտ է դառնում, որ գագաթնաժողովից մեկ ամիս անց Փաշինյանին տրված յուրաքանչյուր քվե կարող է լինել ի վնաս Հայաստանի անվտանգության և տնտեսական կենսունակության»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում Fri, 23 Oct 2026 08:00:36 +0400 Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ…

5 րոպե ago

Առաջին անգամ «Շամոնդի վիրուսով» մարդ է վարակվել

Առաջին անգամ «Շամոնդի վիրուսով» մարդ է վարակվել Thu, 22 Oct 2026 23:55:41 +0400 Ֆրանսիական իշխանությունները…

8 ժամ ago

50 Cent-ը պնդում է՝ P. Diddy-ին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել

50 Cent-ը պնդում է՝ P. Diddy-ին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել Thu, 22 Oct…

8 ժամ ago

Արագածում արդեն խորը ձմեռ է․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Արագածում արդեն խորը ձմեռ է․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Thu, 22 Oct 2026 23:34:47 +0400…

9 ժամ ago

Զոհված զինվորականների մասունքներ են փոխանակել

Զոհված զինվորականների մասունքներ են փոխանակել Thu, 22 Oct 2026 23:30:22 +0400 Ռուսական եւ Ուկրաինական կողմերը…

9 ժամ ago

Քեյթ Միդլթոնը «Դիսնեյի արքայադստեր» կերպարով ներկա է գտնվել Օմանի սուլթանի այցի պատվին կազմակերպված ընդունելությանը

Քեյթ Միդլթոնը «Դիսնեյի արքայադստեր» կերպարով ներկա է գտնվել Օմանի սուլթանի այցի պատվին կազմակերպված ընդունելությանը Thu,…

9 ժամ ago