Հայաստանը ուրիշների պատերազմների հարթակ ու գաղտնի գործիք չէ. Արման Թաթոյանը՝ Ուկրաինայի նախագահի ելույթի հետքերով

Հայաստանը ուրիշների պատերազմների հարթակ ու գաղտնի գործիք չէ. Արման Թաթոյանը՝ Ուկրաինայի նախագահի ելույթի հետքերով

Mon, 04 May 2026 14:01:49 +0400


Ինչպես Հայաստանի շատ քաղաքացիներ, ես ուշադիր լսում և կարդում եմ, թե ինչ են ասում այս օրերին Երևանում գտնվող միջազգային հյուրերը։ Եվ պարտավոր եմ ասել այն, ինչ շատերը մտածում են, բայց վախենում են բարձրաձայնել։

Ուկրաինայի նախագահը Հայաստան է ժամանել անմիջապես Բաքվից։ Ինը օր առաջ Գաբալայում նա Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ստորագրել է վեց երկկողմ համաձայնագիր՝ ռազմաարդյունաբերական համագործակցության, դրոնների համատեղ արտադրության, ռազմական փորձի փոխանցման վերաբերյալ։

Այսօր Երևանում նա ասում է, որ Ռուսաստանը չի կարող հույս դնել մայիսի 9-ի անվտանգության վրա, քանի որ ուկրաինական դրոնները կարող են հասնել Մոսկվա։

Այս խոսքերը հնչում են Հայաստանում։

Մոսկվայում, Կրասնոդարում, Ռոստովում, Սոչիում, Սամարայում ապրում են մեր հայրենակիցները։ Հարյուր հազարավոր հայկական ընտանիքներ։ Նրանց ամուսինները, նրանց որդիները, նրանց դուստրերը աշխատում են այնտեղ, որպեսզի կարողանան ապահովել իրենց ծնողներին Գյումրիում, Իջևանում, Կապանում, Մարտունիում։ Նրանց վաստակած գումարները աշխարհաքաղաքականություն չեն` դրանք հաց են, դրանք դեղորայք են, կրթություն են նրանց Հայաստանում ապրող երեխաների համար։

Հիմա էմոցիաները դնում եմ մի կողմ ու խոսում եմ Հայաստանի շահերի տեսանկյունից` որպես պետական գործիչ: Այսպես, պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանից փոխանցումները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ յոթ տոկոսը։

Իրականում այս թիվն էականորեն ավելի է, քանի որ փոխանցումների զգալի մասը մնում է բանկային համակարգից դուրս։ Ռուսաստանը մեր երկրի համար ուղիղ օտարերկրյա ներդրումների ամենամեծ աղբյուրն է ու Հայաստանի գյուղատնտեսական արտահանման ամենախոշոր սպառողը։ Սրանք կոնկրետ փաստեր են, ոչ թե դիրքորոշում։

Երբ մի պետության ղեկավար, որը հենց նոր ռազմաարդյունաբերական համաձայնագրեր է ստորագրել Ադրբեջանի հետ, Երևանը օգտագործում է որպես հարթակ՝ սպառնալիքներ հնչեցնելու մի քաղաքի հասցեին, որտեղ ապրում և աշխատում են հայ վարորդը, հայ շինարարը, հայ ծրագրավորողը, սա դիվանագիտություն չէ։ Սա քաղաքական անպատասխանատվություն է, որի գինը վճարվելու է ոչ թե իշխանական կաբինետներում, այլ հայկական ընտանիքներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։

Ընդունող կողմը դրա համար կրում է ամբողջական պատասխանատվություն։

Ես կողմ եմ ու աջակցում եմ Հայաստանի եվրոպական ուղուն։ Ես կողմ եմ արտաքին կապերի դիվերսիֆիկացմանը։ Մենք չենք կարող և չպետք է ունենանք պարզ հարաբերություններ Մոսկվայի հետ՝ չափազանց շատ բան կա վերանայելու: Ես շատ եմ սրա մասին խոսել։ Բայց ինքնիշխան քաղաքականությունը սեփական շահերը հաշվարկելու և ոչ թե ուրիշների սպասումների մասին է։

Երբ Երևանից խոստանում են, որ ուկրաինական դրոնները կհասնեն Մոսկվայի շքերթին, դա ինքնիշխան քաղաքականություն չէ։ Դա նշանակում է , որ ուրիշների համար երկիրդ հարթակ ես դարձնում, որ առաջ տանեն իրենց շահերը ու դա անեն քո երկրի շահերի հաշվին: Դա շահերի զոհաբերում է և յուրաքանչյուր հայկական ընտանիքի շահերի դավաճանություն, որի կյանքը կապված է երկու երկրների հետ ոչ թե քաղաքական ընտրությամբ, այլ արյամբ, աշխատանքով, անհրաժեշտությամբ։ Սա այն պայմաններում, երբ Փաշինյանի իշխանությունն է հենց խորացրել կախվածությունը Ռուսաստանից:

Հայաստանը ուրիշների պատերազմների հարթակ չէ։ Հայաստանը ուրիշների խաղի գործիք չէ։ Հայաստանը երկիր է, որը պարտավոր է առաջին հերթին մտածել իր քաղաքացիների մասին՝ և՛ այստեղ, և՛ նրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Նրանց կյանքի և աշխատանքի պաշտպանությունը աշխարհաքաղաքական ընտրություն չէ։ Դա պետության պարտականությունն է։

Սա է ինքնաբավության բովանդակությունը։ Առանց դրա անկախություն ու ինքնիշխանություն չկա:

Արման Թաթոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընտանի կենդանիներ սպանելը կքրեականացվի

Ընտանի կենդանիներ սպանելը կքրեականացվի Tue, 05 May 2026 23:00:56 +0400 Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել…

6 րոպե ago

Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան

Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Tue,…

21 րոպե ago

Դատարանը հայտնի երգչուհուն մեղավոր է ճանաչել

Դատարանը հայտնի երգչուհուն մեղավոր է ճանաչել Tue, 05 May 2026 22:30:01 +0400 Ամերիկյան դատարանը մեղավոր…

36 րոպե ago

Մեր աչքի առաջ զարգանում է ամենաչարամիտ քաղաքական բեմադրություններից մեկը՝ Պրահա-2022-ից ի վեր

Մեր աչքի առաջ զարգանում է ամենաչարամիտ քաղաքական բեմադրություններից մեկը՝ Պրահա-2022-ից ի վեր Tue, 05 May…

48 րոպե ago

Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից

Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից Tue, 05 May 2026 22:15:37 +0400 Մայիսի…

51 րոպե ago

Նոր՝ ավելի մեծ մաքսատուրքեր են սահմանում

Նոր՝ ավելի մեծ մաքսատուրքեր են սահմանում Tue, 05 May 2026 22:00:54 +0400 Միացյալ Նահանգների վարչակազմը…

1 ժամ ago