Հայաստանը՝ Եվրոպային․ ես Նիկոլը չեմ, ապի՜…

Հայաստանը՝ Եվրոպային․ ես Նիկոլը չեմ, ապի՜…

Mon, 04 May 2026 15:15:57 +0400


ՔՊ-ն այնպիսի ֆոն է ստեղծել՝ ասես Եվրոպան եկել է Նիկոլին տեսնելու ու իր կարոտը առնելու։ Բա տեսե՜ք, էսքան եվրոպական երկիր եկել է Հայաստան, ուրեմն անհաղթ հերոս Նիկոլը հաղթելու է։ Ասես Հայաստան չկա, Հայաստանի ցավ չկա, Հայաստանի ժողովուրդ չկա։ ՔՊ-ն ոչ թե քաղաքական օրակարգ է կառուցում, այլ բեմ է սարքում․ լույսերը միացնում, վարագույրը բացում, ու կենտրոնում՝ մեկ դերասան։ Մնացածը՝ դեկորացիա։ Եվրոպական այցերը ներկայացվում են որպես ապացույց, ոչ թե գործընթաց։ Ասես դիվանագիտությունը դարձել է սելֆիի ֆոն։ Մի կարևոր բան ակնհայտորեն մղվել է երկրորդ պլան․ պետությունը փոխարինվել է անձով, իսկ իրականությունը՝ ներկայացմամբ։

Նիկոլ Փաշինյանի մասին չխոսենք՝ աստղայինն արդեն տարել է։ Գլուխը կորցրած գրում է․ «Ինստրագամիս հետևորդների թիվը հատեց 900 հազարը, գրոհում են մեկ միլիոնը»։ Ինչու՞ 900 հազարը։ Փաշինյանն այնպիսի վիճակ է ստեղծել, որ Եվրոպան, Արևմուտքը, Թուրքիան, Ադրբեջանը, Ուկրաինան, ինչու չէ՝ ողջ աշխարհը հետևում է, թե Հայաստանը ո՜նց է իրեն նետում աշխարհաքաղաքական կրակի մեջ։

Եվ հենց այստեղ է հակասությունը՝ արտաքին աշխարհը հետևում է սառը հաշվարկով, իսկ ներսում մենք փորձում ենք դա ներկայացնել որպես հետաքրքրություն մեզ նկատմամբ, ոչ թե գործընթաց՝ մեզ վրա։
Եվ զարմանալի է, որ այդքան քիչ մարդ է հետևում Փաշինյանին։ Թվերը կարող են աճել, բայց պետության ներսում վստահությունը թվերով չի չափվում։

Ինչևէ, կրակի ուժգնությունը ուժեղ է լինում, թող մի երկու- երեք օր տևի, բայց հետևանքները երկար է տևելու․․․ Որովհետև կրակը միշտ էլ գրավիչ է՝ լույս ունի, ուշադրություն է քաշում, բայց քաղաքականության մեջ այն գրեթե երբեք «կարճատև» չի լինում։ Սովորություն ունի մոխիր թողնելու՝ երկար, համառ, երբեմն՝ անշրջելի։ Զելենսկին էլ եկել է որպես այս ամենի լուռ վկայություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ի կատարումն դատարանի վճռի՝ հերքում

Ի կատարումն դատարանի վճռի՝ հերքում Wed, 12 Aug 2026 01:00:36 +0400 2025 թվականի մարտի 29-ին…

7 ժամ ago

Առաջին արաբական երկիրը, որը վերացրեց մահապատիժը

Առաջին արաբական երկիրը, որը վերացրեց մահապատիժը Wed, 12 Aug 2026 00:30:25 +0400 Լիբանանի խորհրդարանը քվեարկել…

8 ժամ ago

Շոգից պաշտպանվելու նոր ձեւ են գտել

Շոգից պաշտպանվելու նոր ձեւ են գտել Tue, 11 Aug 2026 23:45:14 +0400 Հռոմի բնակիչներն ու…

8 ժամ ago

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին Tue, 11 Aug 2026…

8 ժամ ago

Ոսկեղենը գողացել է կոնֆետների թղթերի մեջ փաթաթելով

Ոսկեղենը գողացել է կոնֆետների թղթերի մեջ փաթաթելով Tue, 11 Aug 2026 23:30:23 +0400 Ադրբեջանում հարսանիքի…

9 ժամ ago

«Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել»

«Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել» Tue, 11 Aug 2026 23:15:50…

9 ժամ ago