Հայաստանը՝ Եվրոպային․ ես Նիկոլը չեմ, ապի՜…

Հայաստանը՝ Եվրոպային․ ես Նիկոլը չեմ, ապի՜…

Mon, 04 May 2026 15:15:57 +0400


ՔՊ-ն այնպիսի ֆոն է ստեղծել՝ ասես Եվրոպան եկել է Նիկոլին տեսնելու ու իր կարոտը առնելու։ Բա տեսե՜ք, էսքան եվրոպական երկիր եկել է Հայաստան, ուրեմն անհաղթ հերոս Նիկոլը հաղթելու է։ Ասես Հայաստան չկա, Հայաստանի ցավ չկա, Հայաստանի ժողովուրդ չկա։ ՔՊ-ն ոչ թե քաղաքական օրակարգ է կառուցում, այլ բեմ է սարքում․ լույսերը միացնում, վարագույրը բացում, ու կենտրոնում՝ մեկ դերասան։ Մնացածը՝ դեկորացիա։ Եվրոպական այցերը ներկայացվում են որպես ապացույց, ոչ թե գործընթաց։ Ասես դիվանագիտությունը դարձել է սելֆիի ֆոն։ Մի կարևոր բան ակնհայտորեն մղվել է երկրորդ պլան․ պետությունը փոխարինվել է անձով, իսկ իրականությունը՝ ներկայացմամբ։

Նիկոլ Փաշինյանի մասին չխոսենք՝ աստղայինն արդեն տարել է։ Գլուխը կորցրած գրում է․ «Ինստրագամիս հետևորդների թիվը հատեց 900 հազարը, գրոհում են մեկ միլիոնը»։ Ինչու՞ 900 հազարը։ Փաշինյանն այնպիսի վիճակ է ստեղծել, որ Եվրոպան, Արևմուտքը, Թուրքիան, Ադրբեջանը, Ուկրաինան, ինչու չէ՝ ողջ աշխարհը հետևում է, թե Հայաստանը ո՜նց է իրեն նետում աշխարհաքաղաքական կրակի մեջ։

Եվ հենց այստեղ է հակասությունը՝ արտաքին աշխարհը հետևում է սառը հաշվարկով, իսկ ներսում մենք փորձում ենք դա ներկայացնել որպես հետաքրքրություն մեզ նկատմամբ, ոչ թե գործընթաց՝ մեզ վրա։
Եվ զարմանալի է, որ այդքան քիչ մարդ է հետևում Փաշինյանին։ Թվերը կարող են աճել, բայց պետության ներսում վստահությունը թվերով չի չափվում։

Ինչևէ, կրակի ուժգնությունը ուժեղ է լինում, թող մի երկու- երեք օր տևի, բայց հետևանքները երկար է տևելու․․․ Որովհետև կրակը միշտ էլ գրավիչ է՝ լույս ունի, ուշադրություն է քաշում, բայց քաղաքականության մեջ այն գրեթե երբեք «կարճատև» չի լինում։ Սովորություն ունի մոխիր թողնելու՝ երկար, համառ, երբեմն՝ անշրջելի։ Զելենսկին էլ եկել է որպես այս ամենի լուռ վկայություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

1-2 օրվա հիշողություն

1-2 օրվա հիշողություն Wed, 14 Oct 2026 09:00:12 +0400 Շատ քիչ թեմաներ են 1-2 օրից…

7 րոպե ago

«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները

«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները Wed, 14 Oct 2026 08:45:54 +0400 Հայաստանում…

21 րոպե ago

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ Wed, 14 Oct 2026 08:15:07 +0400 ՊԵԿ-ը հայտարարել…

52 րոպե ago

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Wed, 14 Oct 2026 08:10:36 +0400 Երեւանի…

56 րոպե ago

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Wed, 14 Oct 2026 08:05:26 +0400 Ընտանեկան բռնության դեմ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել Wed, 14 Oct 2026 08:00:33…

1 ժամ ago