Ալիևը ԵՔՀ-ն օգտագործեց Արցախի դեմ պատերազմները «խաղաղությանը» միտված քայլեր ներկայացնելու համար

Ալիևը ԵՔՀ-ն օգտագործեց Արցախի դեմ պատերազմները «խաղաղությանը» միտված քայլեր ներկայացնելու համար

Mon, 04 May 2026 18:15:25 +0400


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հարթակն օգտագործեց Արցախի և Արցախի հայերի դեմ իրականացված ագրեսիվ պատերազմները, բլոկադան, էթնիկ զտումը, Բաքվում հայ գերիների առկայությունը և այլ հանցագործությունները որպես «խաղաղությանը» միտված քայլեր ներկայացնելու համար։ Նա նաև որոշեց իր խորը դժգոհությունն արտահայտել այն եվրոպական կառույցների հանդեպ, որոնք տարբեր կերպ Ադրբեջանին հիշեցնում են իր հանցանքների մասին։ Այն, որ Ալիևը կարողանում է էթնիկ զտումը ներկայացնել որպես «խաղաղություն» և «հաջողություն», Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է։ Վերջինս այս հարցում Ալիևի մեծագույն աջակիցն է։

Ի պատասխան Ալիևի ելույթի՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ասել էր․ «ԵԽ բանաձևերն ընդունվում են մեծամասնության կողմից, և դրանց արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը»։

Ալիևի այսօրվա ելույթի մի հատվածը ներկայացնում եմ թարգմանաբար․

«Սակայն, ցավոք, ոչ բոլոր եվրոպական կառույցներն են ցուցաբերում նույն մոտեցումը։ Դրանց թվում են Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ)։ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է 2001 թվականի հունվարից։ Ի դեպ, ես՝ որպես ադրբեջանական պատվիրակության այն ժամանակվա ղեկավար և խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ-ի ակտիվ անդամներից մեկն էի։ Մեր պատվիրակությունը Եվրոպայի խորհրդում երբեք որևէ սահմանափակման տակ չի եղել մինչև 2024 թվականի հունվարը։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը վերջ դրեց անջատողականությանը Ղարաբաղում։

Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդարանին, այս մարմինը, խաղաղության գործընթացին աջակցելու փոխարեն, նախընտրում է այն խաթարել։ 2021 թվականի մայիսից՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից վեց ամիս անց, մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք լի են վիրավորանքներով և ստերով Ադրբեջանի մասին։ Պատկերացրեք՝ հինգ տարվա ընթացքում 14 բանաձև. սա արդեն մի տեսակ մոլուցք է։ Վերջինը ընդունվել է ընդամենը չորս օր առաջ՝ դիտավորյալ, գագաթնաժողովից անմիջապես առաջ։ Որոշ անդամ պետությունների հիմնարար խնդիրները, ինչպիսիք են քսենոֆոբիան, իսլամաֆոբիան, հակասեմիտիզմը, միգրացիան, մրցունակությունը և անօթևանությունը, լուծելու փոխարեն, Եվրախորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտություն և ստեր։ Եվ պատճառն այն է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, վերջ է դրել անջատողականությանը և պատասխանատվության է ենթարկել ռազմական հանցագործներին։ Ի պատասխան՝ Ադրբեջանի խորհրդարանը մայիսի 1-ին որոշեց պաշտոնապես կասեցնել Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, դադարեցնել մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությանը և սկսել Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովին անդամակցության դադարեցման ընթացակարգերը․․․»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան

«Հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Tue, 05 May 2026…

43 րոպե ago

Մոտենում են պատերազմի վերսկսմանը

Մոտենում են պատերազմի վերսկսմանը Tue, 05 May 2026 23:30:12 +0400 Միացյալ Նահանգներն ու Իրանը մոտենում…

57 րոպե ago

Կենտրոնի թաղապետի ֆեյսբուքյան ակտիվությունն ու չստացված թրոլինգը

Կենտրոնի թաղապետի ֆեյսբուքյան ակտիվությունն ու չստացված թրոլինգը Tue, 05 May 2026 23:15:01 +0400 Երևանի Կենտրոն…

1 ժամ ago

Ընտանի կենդանիներ սպանելը կքրեականացվի

Ընտանի կենդանիներ սպանելը կքրեականացվի Tue, 05 May 2026 23:00:56 +0400 Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել…

1 ժամ ago

Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան

Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Tue,…

2 ժամ ago

Դատարանը հայտնի երգչուհուն մեղավոր է ճանաչել

Դատարանը հայտնի երգչուհուն մեղավոր է ճանաչել Tue, 05 May 2026 22:30:01 +0400 Ամերիկյան դատարանը մեղավոր…

2 ժամ ago