Առաջ գոնե ձևի համար հանդիպում էին ընդդիմադիրների, քաղհասարակության հետ

Առաջ գոնե ձևի համար հանդիպում էին ընդդիմադիրների, քաղհասարակության հետ

Mon, 04 May 2026 21:45:35 +0400


Մարզահամերգային համալիրում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Մինչ այդ տեղի ունեցավ Եւրոպայից ժամանող հյուրերի դիմավորման արարողությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով ողջունում էր համալիր ժամանող շուրջ հինգ տասնյակ առաջնորդներին։

Երևանում են Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Լեհաստանի վարչապետերը, Եվրոպական միության ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Առաջին անգամ այս ձևաչափով հավաքին որպես հյուր մասնակցում է Կանադայի վարչապետը: Եվրամիության առանցքային երկրներից միայն Գերմանիայի կանցլերը չի ժամանել գագաթնաժողովին՝ պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:

Չնայած հրավերին՝ Հայաստան չի եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Անկարան, ըստ էության, խախտելով գագաթնաժողովի ձևաչափը՝ առանց պատճառաբանության հավաքին գործուղել է փոխնախագահ Ջևդեթ Յըլմազին: 2008-ին նախագահ Գյուլի այցից հետո Յըլմազը Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ հարևան երկիր է եկել: Չի եկել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ինչպես կանխատեսում էին քաղաքագետները, եվրոպացի պաշտոնյաները Հայաստան են ժամանել Նիկոլ Փաշինյանին աջակցություն հատնելու եւ նրա ռեյտինգը բարձրացնելու նպատակով։ Աջակցության խոսքով են հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և այլք։ Զելենսկին նշել է, որ 24 տարվա ընթացքում առաջին անգամ է Ուկրաինայի նախագահն այց կատարում Հայաստան, և սա նշանակալի փաստ է։ Իսկ Մակրոնն էլ ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության կողմից որպես Ռուսաստանից անջատ պետություն ընկալվել է միայն վերջին ութ տարիների ընթացքում, դրա համար իրենք 8 տարի առաջ չէին գալիս Հայաստան։ Չնայած Ֆրանսիայի բոլոր նախկին նախագահները` Ժակ Շիրակը, Սարկոզին, Օլանդը պետական այցերով եղել են Հայաստանում:

Քաղաքագետ Սուրեն Զոլյանը «Հրապարակի» հետ զրույցում, խոսելով գագաթնաժողովի ու եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների մասին, ասում է․ «Կողմերը հանդես են գալու հայտարարությամբ, կարդացել եմ կետերը։ Որքանով ես հասկացա, ուրախանում են կատարվածով և խրախուսում են Նիկոլ Փաշինյանին։ Այս գագաթնաժողովը իրականում Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը շատ բան է տալիս, հաշվի առնելով քարոզարշավի տրամաբանությունը։ Եվրոպացիները եկել են Փաշինյանի քարոզարշավը ավարտին հասցնելու։ Իսկ ի՞նչ կտա այն Հայաստանին՝ գլխացավանքից բացի։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուղիղ միջամտություն է։ Եվրոպացիները բացարձակապես սուբյեկտիվ մոտեցում են որդեգրել, և չեն էլ թաքցնում։

Առաջներում գոնե ձևի համար հանդիպումներ էին ունենում ընդդիմադիր գործիչների հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, իսկ այս անգամ անգամ չեն ուզում օբյեկտիվության պատրանք ստեղծել։ Եկել են կոնկրետ Փաշինյանին աջակցություն ցույց տալու։ Խոսում են ինչ-որ հիբրիդային պատերազմի մասին, ասում են, որ Ռուսաստանն է Հայաստանի դեմ այդ պատերազմը սկսել։ Փաստացի Հայաստանը դարձել է գործիք Եվրոպայի ձեռքին, որպեսզի թուլացնեն Ռուսաստանի դերը և ազդեցությունը տարածաշրջանում։

Մակրոնն ասում է, որ Հայաստանը վերջին ութ տարվա ընթացքում է անկախացել։ Եկեք հիշենք, թե 2019 թվականին ինչ փաստաթուղթ ստորագրվեց, որի տակ նաև Մակրոնն էր ստորագրել։ Այժմ այդ Մակրոնը թող վերհիշի այդ փաստաթղթի բովանդակությունը և կհասկանա՝ Հայաստանն այսօ՞ր է ավելի անկախ, թե՞ նախքան Նիկոլի իշխանության գալը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն մտածելու ունակություն հասկանում են, թե Հայաստանը երբ է եղել ավելի անկախ։ Լեռնային Ղարաբաղը եղել է անկախ պետություն, դե ֆակտո ունեցել է կարգավիճակ ու անվտանգության բանաձև՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով։ Հայաստանում այսօր տեղակայված է ադրբեջանական զորքը` Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Տավուշում, Սյունիքում։ Այս ամենից հետո համեմատել այսօրվա Հայաստանը, 2018-ից առաջվա Հայաստանի հետ, առնվազն անիմաստ է։

Հայաստանն ու Ադրբեջանը այս մարդկանց կարծիքով բարեկամներ են դարձել։ Սյունիքով նախատեսում են միջանցք բացել՝ երկու թուրքական պետությունների համար, անկախ նրանից, թե ինչ են դրել անունը՝ Թրամփի ուղի, Թրիփի ուղի, միջանցք, թե ինչ։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ շահեր են այս ամենով հետապնդվում։ Ինչպես որ Պրահայում զոհաբերվեց Արցախը, այժմ այդ ամենի դերակատարները Հայաստանում խոսում են անկախությունից։ Չի կարող այս պայմաններում խոսվել ինքնիշխանության մասին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տուրիստն ուղեւորությունից վերադարձել է 55 պայուսակով

Տուրիստն ուղեւորությունից վերադարձել է 55 պայուսակով Thu, 04 Jun 2026 01:00:39 +0400 Գերմանա-Շվեյցարական սահմանին անսովոր…

7 ժամ ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմնակիցների բազմահազարանոց երթը լուսանկարներով

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմնակիցների բազմահազարանոց երթը լուսանկարներով Thu, 04 Jun 2026 00:07:12 +0400 «Ուժեղ…

7 ժամ ago

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության կայքը ենթարկվել է հաքերային հարձակման

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության կայքը ենթարկվել է հաքերային հարձակման Thu, 04 Jun 2026 00:01:54 +0400 «Երկիր…

8 ժամ ago

Կրեմլում նշել են հայկական գյուղմթերքն ադրբեջանականով փոխարինելու մասին

Կրեմլում նշել են հայկական գյուղմթերքն ադրբեջանականով փոխարինելու մասին Thu, 04 Jun 2026 00:00:45 +0400 Ռուսաստանը…

8 ժամ ago

Ինֆլյացիան նոր ռեկորդ է գրանցել

Ինֆլյացիան նոր ռեկորդ է գրանցել Wed, 03 Jun 2026 23:55:00 +0400 Իրանում սպառողական գների մայիսյան…

8 ժամ ago

43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Wed, 03 Jun 2026 23:45:51 +0400 Մայիսի 27-ին՝ առավոտյան…

8 ժամ ago