Խորեն Լևոնյանին «Հանրային հեռուստաընկերություն»-ն աշխատանքից ազատել է, քանի որ նա հրաժարվել է ծաղրել գուսաններին

Խորեն Լևոնյանին «Հանրային հեռուստաընկերություն»-ն աշխատանքից ազատել է, քանի որ նա հրաժարվել է ծաղրել գուսաններին

Mon, 04 May 2026 22:15:21 +0400


Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանը «Տետ ա տետ» հաղորդաշարի եթերում խոսել է «Հանրային հեռուստաընկերություն»-ից իրեն հեռացնելու պատճառների մասին։

Դերասանը մասնավորապես պատմել է. «Նոր տարվա ֆիլմում, որն իրենք նկարահանել էին, ինձ առաջարկվեց կարդալ ձայն։ Տեքստը նայելուց հետո հասկացա, որ դա ինձ սազական չէ, որովհետև ոնց որ ծաղրես այն ամենն, ինչ 15 տարի ստեղծել ես, նկատի ունեմ «Երգ երգոցը»։ Բացի այդ, իմ պայմանագրում կետ չկա, որ ես ինչ-որ բան պետք է անեմ կամ՝ չէ։

Եվ տարբեր պրոդյուսերներ էին անընդհատ ինձ հետ կապվում, ասում էին՝ այդ տեքստը խնդրում ենք … ։ Նրանց ասացի՝ խնդիր չկա, պարզապես մի քանի բան խմբագրեք, որովհետև տեքստում նկատեցի միտում, որ, կարծես, ձեռք առնեին իմ հայերեն գրական խոսելը։ Նաև գուսանների, աշուղների տարիների աշխատանքը, ոնց որ, ցանկանային ծաղրել։ Ասացի՝ խնդրում եմ խմբագրեք, և կկարդամ։ Նորից պնդեցին՝ չէ, չի լինի, պատասխանեցի՝ չեմ կարդա, խմբագրեք, թող ուրիշ տեսքով լինի։ Չեմ ուզում ասել՝ ում անունն էր նշված, բայց կոնկրետ մարդկանց՝ գուսանների, աշուղների էր վերաբերում, ու վիրավորական էր»,- պատմել է Լևոնյանը։

Նրա այս մերժումից որոշ ժամանակ անց էլ որոշում է կայացվել Լևոնյանին հեռացնել «Հանրային»-ից. «Ժողով են արել, նստել, քննարկել են ինձ, ասել են՝ այս բանը չի արել մեզ համար, թեկնածությունս դրել են հեռացման։ «Սպասիր ինձ» հաղորդաշարի նկարահանման էի երկու օր անց։ «Երգ երգոցից» էլ հիմա կրկնություններն են ցույց տալիս, որ չգիտեմ՝ ինչ լինի…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թուրքիայում քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայում քաղաքապետ է ձերբակալվել Mon, 26 Oct 2026 09:30:44 +0400 Թուրքիայի Ադանա նահանգի Չուքուրովա քաղաքի…

10 րոպե ago

Ստեփանավանում հաղթել է ՔՊ-ից մերժված համայնքապետը

Ստեփանավանում հաղթել է ՔՊ-ից մերժված համայնքապետը Mon, 26 Oct 2026 07:50:00 +0400 Հոկտեմբերի 25-ին Ստեփանավան…

2 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին Sun, 25 Oct 2026 23:45:21 +0400 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը…

10 ժամ ago

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը Sun, 25 Oct 2026 23:38:44 +0400 Վայոց…

10 ժամ ago

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են Sun, 25 Oct 2026 23:35:06 +0400 Ինչպես հայտնի է, այսօր…

10 ժամ ago

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով Sun, 25 Oct 2026 23:30:13 +0400…

10 ժամ ago