«Հրապարակ». Քննիչները որոշել են, որ ոչ թե 2 միլիոն դրամ աշխատավարձ, այլ ընտրակաշառք են տվել

«Հրապարակ». Քննիչները որոշել են, որ ոչ թե 2 միլիոն դրամ աշխատավարձ, այլ ընտրակաշառք են տվել

Tue, 05 May 2026 09:45:43 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով, Արմավիրի մարզպետի նախկին տեղակալ՝ ՀՀԿ-ական Մովսես Քարտաշյանն ազատ է արձակվել։ Նրան դատարանը կալանավորել էր 25-ի դեկտեմբերի 30-ին։ Քարտաշյանը 2025-ի ամռանն էլ էր ձերբակալվել` Սրբազան պայքարի գործով։ Նախկին պաշտոնյան այս անգամ անցնում է «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանի հետ նույն գործով` Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների հետ կապված։

Քարտաշյանի մեղադրանքում գրված է․ «ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրության շրջանակներում օժանդակել է «Հայրենիք» կուսակցության՝ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում տարածքային շտաբի պետ ներկայացած Խաչիկ Սամվելի Գալստյանին, նույն կուսակցության ավագանու անդամի թեկնածու Արամ Ղազարոսի Քոչարյանին եւ ինքնությունները դեռեւս չպարզված պատասխանատու այլ անձանց կողմից կուսակցության օգտին քվեարկելու համար՝ ընտրելու իրավունք ունեցող համայնքի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելուն եւ խոստանալուն»։

Մովսես Քարտաշյանի պաշտպան Արտակ Նավասարդյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ իր պաշտպանյալն ազատության մեջ է․ «Կալանքի տակ է եղել, հետո վերաքննիչը փոխել է կալանքը տնային կալանքով, դրանից հետո տնային կալանքը երկարացնելու համար դիմել էր նախաքննական մարմինը, կիրառվել է վարչական հսկողություն»։

Քարտաշյանի ու եւս 3 անձանց՝ Լուսինե Թովմասյանի, Սիլվա Աղասյանի եւ Ռուզաննա Թոսունյանի մասն առանձնացված է մայր գործից, այս դրվագով բոլոր մեղադրյալներն ազատության մեջ են։ «Մեղադրանքը չեն ընդունում, գործով բազմաթիվ վկաներ կան, առավելապես՝ Էջմիածնի բնակիչներ։ Որոշակի «ճնշումներ» տեղի են ունեցել, նախաքննական մարմնի համար բարենպաստ ցուցմունքներ տված անձանց նկատմամբ մեղմ խափանման միջոց է կիրառվել, իմ պաշտպանյալ Լուսինե Թովմասյանն ընդհանրապես ցուցմունք չի տվել, դրա համար ի սկզբանե տնային կալանքի տակ է եղել, ապա փոխվել է, եւ իր խնամքի տակ անչափահաս երեխա կա։ Չեմ կարող ասել` ովքեր են զղջացել, քանի որ նախաքննությունը շարունակվում է»։

Ըստ պաշտպանի՝ խոսքը 50 հազարական դրամ վճարելու մասին է․ «Խոսք է գնում 50 հազար դրամի մասին, մեծամասնությունը պնդում է, որ դա աշխատանքի համար պետք է լիներ, քարոզչություն իրականացվեր, դա պետք է լիներ աշխատավարձ, նախաքննական մարմինը դիտարկում է ոչ թե աշխատավարձ, այլ՝ ընտրակաշառք․ խոսքը 2 միլիոն դրամից ավելի գումարի մասին է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՌԴ-ն հարվածներ է հասցրել Կիևում գտնվող ռազմական օբյեկտներին

ՌԴ-ն հարվածներ է հասցրել Կիևում գտնվող ռազմական օբյեկտներին Mon, 19 Oct 2026 11:00:29 +0400 Ռուսաստանի…

3 րոպե ago

Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից

Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից Mon, 19 Oct 2026 10:41:01 +0400 Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում…

22 րոպե ago

Աշխարհն «իրար է խառնվել»․ ցույցեր, ձերբակալվածներ, քաոս

Աշխարհն «իրար է խառնվել»․ ցույցեր, ձերբակալվածներ, քաոս Mon, 19 Oct 2026 10:30:18 +0400 Այս օրերին…

33 րոպե ago

«Ես խաբել չեմ կարող». Արթուր Մինասյանը հրաժարական է տվել

«Ես խաբել չեմ կարող». Արթուր Մինասյանը հրաժարական է տվել Mon, 19 Oct 2026 10:15:38 +0400…

48 րոպե ago

Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը Իրանի դեմ

Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը Իրանի դեմ Mon, 19 Oct 2026 09:30:03 +0400 Իրանի…

2 ժամ ago

Իրանում պետական համակարգը գործել է նախապես մշակված հնարավոր սցենարներով

Իրանում պետական համակարգը գործել է նախապես մշակված հնարավոր սցենարներով Mon, 19 Oct 2026 09:15:03 +0400…

2 ժամ ago