Մակրոնը Գյումրիում է. որն է նրա այցելության առաջին վայրը

Մակրոնը Գյումրիում է. որն է նրա այցելության առաջին վայրը

Tue, 05 May 2026 12:40:06 +0400


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Նիկոլ Փաշինյանն արդեն Գյումրիում են, նրանց այցը մեկնարկեց քաղաքի նորարարական միջավայրերից մեկից՝ ITSpace-ից, որը վերջին տարիներին դարձել է տեխնոլոգիական կրթության և ստեղծարար մտածողության կարևոր կենտրոն։ Մեզ ասացին, որ ITSpace-ում Մակրոնը ծանոթացել է իրականացվող ծրագրերին, զրուցել երիտասարդների հետ, հետաքրքրվել նրանց գաղափարներով։

Հիշեցնենք, որ այցի շրջանակում նախատեսված են նաև մի շարք կանգառներ։ Էմանուել Մակրոնը կայցելի Ամենափրկչի բակ, երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ ծաղիկներ կխոնարհի՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։ Այնուհետև նախատեսված է այցելություն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանին, որտեղ նույնպես կխոնարհվեն ծաղիկներ։

Օրվա ընթացքում Ֆրանսիայի նախագահը կայցելի նաև Գյումրու ֆրանսիական թեքումով թիվ 10 դպրոց, ծանոթանալու կրթական ծրագրերին և շփվելու աշակերտների ու ուսուցիչների հետ։ Այցի ավարտին նախատեսվում է մասնակցություն «Երաժշտական կամուրջ․ Հայաստան-Ֆրանսիա» մեծ համերգին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դեպի Անթալիա ճանապարհին աղետալի պատահար է եղել

Դեպի Անթալիա ճանապարհին աղետալի պատահար է եղել Tue, 03 Nov 2026 12:00:32 +0400 Թուրքիայի Քոնյա…

8 րոպե ago

Կոռուպցիոն աղմուկ նախարարի շուրջ, բայց առանց քրեական վարույթի՞․ Ղազարյանի հարցադրումը

Կոռուպցիոն աղմուկ նախարարի շուրջ, բայց առանց քրեական վարույթի՞․ Ղազարյանի հարցադրումը Tue, 03 Nov 2026 11:59:00…

10 րոպե ago

Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել

Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել Tue, 03 Nov 2026 11:54:39…

14 րոպե ago

Ինչու է մեկնում Մոնակո

Ինչու է մեկնում Մոնակո Tue, 03 Nov 2026 11:53:02 +0400 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և…

16 րոպե ago

Որտեղից է ֆինանսավորվում «Վարչաբենդը»

Որտեղից է ֆինանսավորվում «Վարչաբենդը» Tue, 03 Nov 2026 11:50:34 +0400 ԱԺ -ում, պետական բյուջեի քննարկման…

18 րոպե ago

«Հրապարակ». Մեր սահմանին չենք հանդուրժի գեթ մեկ ամերիկացի զինվոր

«Հրապարակ». Մեր սահմանին չենք հանդուրժի գեթ մեկ ամերիկացի զինվոր Tue, 03 Nov 2026 11:45:54 +0400…

23 րոպե ago