Ակցիայի ընթացքում սադրիչ գործողությամբ հրահրված միջադեպի հետքերով

Ակցիայի ընթացքում սադրիչ գործողությամբ հրահրված միջադեպի հետքերով

Tue, 05 May 2026 17:54:24 +0400


Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, էմոցիոնալ մի կին մոտենում է Ուկրաինայի դրոշով երիտասարդին, կոպիտ փորձում հեռացնել, անգամ հրել վերջինիս։

Տարածված տեսանյութը, սակայն այդ դրոշով երիտասարդի հայտնվելու պահը չէ ակցիայի վայրում, երիտասարդը շատ ավելի վաղ է հայտնվել, նրան տարբեր մարդիկ շատ հանգիստ տոնով փորձել են բացատրել, որ ճիշտ կլինի իր հեռանալը, որ բազմաթիվ հայեր արդարացիորեն Ուկրաինան համարում են թշնամական երկիր, հետևաբար դրոշն էլ որպես թշնամական դրոշ է ընկալվում։

Ոստիկանները մի քանի անգամ, իբրև թե, հեռացրել են երիտասարդին դեպքի վայրից, սակայն ընդամենը մի քանի մետր այն կողմ ու երիտասարդը համառորեն վերադարձել է անընդհատ, արհամարհելով փաստը, որ Ուկրաինայի դրոշի ծածանումն այդ ակցիայի վայրում մեղմ ասած տեղին չէ ու բացասաբար է ընկալվում։

Երիտասարդի հետ բավականին հարգալից խոսել ու բացատրական աշխատանքներ են փորձել տանել ակցիայի տարբեր մասնակիցներ, այդ թվում Հայասատանի Հանրապետության առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն ու ակցիայի վայրում գտնվող Դանիել Իոաննիսյանի մայրը (ըստ «Հրապարակ»֊ի ունեցած ինֆորմացիայի)։

Վերջինս անգամ երիտասարդին ասել է, որ գոնե Հայասատնի դրոշն էլ պետք է լիներ ձեռքին, այլապես ստացվում է որ Ուկրաինայի խնդիրներն ավելի կարևոր են քան Հայաստանինը և որ երիտասարդը եկել է ուղղակի իրեն ցույց տալու։

Փաստացի, ոստիկանների թողտվությամբ, ակցիայի մասնակիցների կողմից ոչ բարեկամական երկիր ընկալվող Ուկրաինայի դրոշով երիտասարդը ժամեր շարունակ գտնվել է ակցիայի վայրում, ինչն էլ ի վերջո հանգեցրել է միջադեպի։

Հիշեցնենք, որ մարդկանց տրամադրությունները կապված Ուկրաինայի հետ հիմնավորվում են վերջինիս Ադրբեջանին զենք վաճառելով, Ադրբեջանի 44֊օրյայում տարած «հաղթանակի» կապակցությամբ առաջիններից շնորհավորելով վերջինիս, Ուկրաինայում հակահայկական պաստառների փակցման թույլտվությամբ ու մի շարք այլ հանգամանքներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ Sat, 12 Sep 2026 04:30:26 +0400 Պայթյուն է տեղի ունեցել Շվեյցարիայի…

2 ժամ ago

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը Sat, 12 Sep 2026 03:30:54 +0400 Ռուսաստանում, Բորյաթիայի Բարգուզինսկի շրջանում…

3 ժամ ago

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն Sat, 12 Sep 2026 02:30:38 +0400 Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն…

4 ժամ ago

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի Sat, 12 Sep 2026 02:00:46 +0400 Իլոն Մասկի՝ պաշտոնապես…

5 ժամ ago

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն Sat, 12 Sep 2026 01:30:13 +0400 Մահացել է աշխարհահռչակ…

5 ժամ ago

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները Sat, 12 Sep 2026 01:00:19 +0400 Կանաչ տերեւավոր բանջարեղենների կանոնավոր…

6 ժամ ago